Available via license: CC BY-NC 4.0
Content may be subject to copyright.
Analytical Bulletin
ISSN: 1829-4502
e-ISSN: 2953-8254
Journal homepage: https://analytical-bulletin.cccs.am/index.php/ab/index
Armine Tigranyan
“Destruction of Cultural Heritage and Forced Displacement of Artsakh Armenians as Crimes
Against Humanity”
To cite this article: Armine Tigranyan.
“Destruction of Cultural Heritage and Forced Displacement
of Artsakh Armenians as Crimes Against Humanity.” Analytical Bulletin (CCCS) 18 (2023): 107-160
DOI:
10.56673/18294502-24.18-107
To link to this article: DOI: 10.56673/18294502-24.18-107
Published online:
30 June
Submit your article to
this journal
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN
DOI 10.56673/18294502-24.18-107
ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
ՈՉՆՉԱՑՈՒՄՆ ՈՒ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄԸ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ
ԴԵՄ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
1
Արմինե Տիգրանյան
2
Երևանի պետական համալսարան
Համառոտագիր
Հոդվածի նպատակն է 44-օրյա պատերազմից
հետո Արցախի Հանրապետության տարածքի`
Ադրբեջանի կողմից բռնազավթման, արցախահայերի
բռնի տեղահանության և մշակութային
ժառանգության ոչնչացման գործողությունները
դիտարկել մարդկության դեմ ծանր
հանցագործությունների (ցեղասպանություն, էթնիկ
զտում, խոշտանգում, ագրեսիա, պատերազմական
հանցանքներ) շրջանակներում՝ դրանք քննելով Հռոմի
կանոնադրության և միջազգային այլ կանոնակարգերի
դրույթներով, և վերհանել այն նախահիմքերը,
համաձայն որոնց Արցախի ժողովրդի մշակութային
ժառանգության ոչնչացումը կարող է լինել
արցախահայության տեղահանության «բռնի» տարրի
հիմք և ապացույց:
Աշխատանքի խնդիրն Ադրբեջանի
իշխանությունների կողմից Արցախի մշակութային
ժառանգության ոչնչացման՝ պետական մակարդակով
իրականացվող քաղաքականության գործընթացները
բռնի տեղահանության գործողությունների հետ
փոխկապակցումն է՝ դիտարկելով դրանք մշակութային
ժառանգության լայն հայեցակարգի և արցախահայերի
մշակույթի իրավունքի կոնցեպտի շրջանակներում՝
որպես մեկ միասնական հայամերժ
քաղաքականության մեխանիզմներ։
Հոդվածի
պատմությունը
Ներկայացվել է՝ 4
փետրվարի 2024
Ընդունվել է՝ 15
ապրիլի 2024
Բանալի բառեր՝
մշակութային
ժառանգություն,
Արցախ,
Ադրբեջան, բռնի
տեղահանություն,
ցեղասպանություն,
ագրեսիա,
խոշտանգում,
մարդկության դեմ
ծանր հանցագոր-
ծություններ,
ժառանգության
ոչնչացում
DOI։
10.56673/18294502
-24.18-107
1
Հետազատությունը կատարվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տրամադրած
դրամաշնորհով։
2
Երևանի պետական համալսարան, էլ․ փոստ armine.tigranyan@ysu.am
108 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Ներածություն
Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը
պատերազմի ձև է և հանցագործություն՝ ուղղված ողջ
մարդկությանը։ Լինելով ժողովուրդների ինքնության եզակի
վկայությունը՝ ժառանգության ցանկացած ոչնչացում (նյութական և
ոչ նյութական) էական վնաս է թե՛ տուժած համայնքների
ինքնությանն ու գործելակերպին և թե՛ հարված միջազգային ողջ
հանրությանը
3
։ Շատ մասնագետներ պնդում են, որ ժառանգության
ոչնչացումը նաև տարածքի էթնիկ բնակչությանն ամատախիլ
անելու, ավանդույթներն ու հիշողությունը ջնջելու միջոց է, ուստիև՝
տարածքի նվաճումը հեշտացնելու ընդունված ռազմավարություն
4
։
Մշակույթի իրավունքի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը
հաստատել է, որ ժառանգության ոչնչացման գործողությունները
կարող են լինել նաև մարդկանց բռնի կերպով ձուլելու կամ
դիտավորյալ սպանելու
5
, իրենց բնիկ տարածքից հեռացնելու,
անցյալի իրադարձություններն ու խորհրդանիշները օտարելու
առավել լայն քաղաքականության մաս
6
։
Ադրբեջանի կողմից սանձազերծված 2020 թվականի 44-օրյա
պատերազմը բնորոշվեց Արցախի մշակութային ժառանգության
վրա դիտավորյալ հարձակումներով, որին հաջորդեցին
մշակութային ժառանգության անխնա ոչնչացումն Արցախի արդեն
բռնազավթված տարածքներում: Բռնությունները շարունակվեցին
3
ICC, Policy on Cultural Heritage, (The Office of the Prosecutor, 2021), para. 17,
https://www.icc-cpi.int/sites/default/files/itemsDocuments/20210614-otp-policy-cultural-
heritage-eng.pdf.
4
Patty Gerstenblith, “Protecting Cultural Heritage in Armed Conflict: Looking Back, Looking
Forward in Symposium: War and Peace”, Art and Cultural Heritage Law in the 21st Century, 4
March 2008, Cardozo Public Law, Policy and Ethics Journal, vol. 7, No. 3 (2009): 677.
5
UN, General Assembly, Report “Promotion and protection of human rights: human rights
questions, including alternative approaches for improving the effective enjoyment of human
rights and fundamental freedoms” A/71/317, (2016), para. 33.
6
Joint allegation letter of 11 July 2014 on case No. BHR 9/2014, regarding the de struction
of the Pearl Roundabout in Bahrain, https://jx.ax/j4B.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 109
Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Արցախի ամբողջական
հայաթափման գերնպատակով իրագործված սեպտեմբերի 19-ի
ռազմական գործողություններով։
Սույն հոդվածի շրջանակներում Ադրբեջանի կողմից
մշակութային ժառանգության ոչնչացման և տեղահանության
գործընթացները որպես մեկ միասնական համակարգ քննելու
համար դրանց փոխկապակցվածությունը հիմնավորելու
անհրաժեշտություն է առաջանում, որը հնարավոր կարող է
դառնալ մշակութային ժառանգության լայն հայեցակարգի
շրջանակներում խնդրի դիտարկման պարագայում։
Եթե 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին միջազգային
հանրությունը՝ ի մասնավորի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մշակութային
ժառանգությունը սահմանում էին գերազանցապես որպես
նյութական ժառանգություն
7
կամ խստորեն առանձնացնում էին
նյութականն ու ոչ նյութականը, ապա 21-րդ դարի երկրորդ
տասնամյակում ժառանգության սահմանման և հետևաբար
պահպանության հայեցակարգը առանցքայնորեն փոխվեց՝ նախ
ընդլայնելով այն, ապա համակցելով ոչ նյութականի՝ մարդկանց և
բնական լանդշաֆտի հետ։
Մշակութային ժառանգության լայն (միասնական)
հայեցակարգի համաձայն՝ ժառանգության պահպանությունը լոկ
հուշարձաններից անցում է կատարել դեպի ժառանգությունը
կազմող տարրերի ամբողջականության պահպանության
համակարգի՝ ընդլայնելով այն պաշտպանող միջոցների,
մոտեցումների հնարավորություններն ու շրջանակը։
Ժառանգության լայն ընկալումը հնարավորություն է տալիս մեկ
ամբողջության մեջ տեսնել նյութական և ոչ նյութական
ժառանգությունը՝ վերջինիս մեջ ընդգրկելով նաև մարդկանց։
7
UNESCO institute for statistics, Cultural heritage definitions, https://nw.ax/5Ij.
110 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Միջազգային հանրությունն առաջնորդվում է ժառանգության լայն
հայեցակարգով, որն իր մեջ ներառում է նյութական և ոչ նյութական
արժեքները, բնական լանդշաֆտը, ժառանգության հետ
փոխկապակցվող ցանկացած տարր և արժեք, որի հիմքում
համայնքն է՝ իր անցյալի, ներկայի և ապագայի հեռանկարում
8
։ Դա
բացատրվում է նրանով, որ ժառանգության գերակա իմաստը
անցյալի արժեքներով ներկայի հարստացումն ու վերջինիս
անխաթար փոխանցումն է ապագա սերունդներին։ Ըստ այս
մոտեցման՝ ժառանգության հայեցակարգում գլխավոր տեղը
հատկացվում է մարդուն/համայնքին, որը թե՛ այն ստեղծող, թե՛
պահպանող և թե՛ սերունդներին փոխանցող գլխավոր առանցքն է
9
։
Ուստի, հասկանալու համար Ադրբեջանի կողմից Արցախի
մշակութային ժառանգության ոչնչացման տարբեր վեկտորները,
մենք Արցախի ժառանգությունը դիտարկում ենք հենց
ժառանգության լայն հայեցակարգով, որտեղ ժառանգության
արժեքի գնահատման, պահպանության գործում անգերազանցելի
տեղ ունեն հենց արցախահայերը։ Եվ հետևաբար, Արցախի
մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացում ոչ միայն
տվյալ արժեքի ֆիզիկական կորստին է հանգում, այլև վնասում է
ինքնությանը, խաթարում բնական միջավայրը և էապես վնասում
այդ արժեքի հետ արցախահայերի հաղորդակցման իրավունքները։
Բացի այդ, նշենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված
«Մշակութային ժառանգության 21-րդ դարի ռազմավարության»
8
ICC, Policy on Cultural Heritage, para. 3, Տե՛ս նաև Meyer-Bisch Patrice, “On the “right to
heritage” – The innovative approach of Articles 1 and 2 of the Faro Convention”( Heritage and
Beyond. Strasbourg: “Council of Europe Publishing”, 2009): p. 59–68, Ugo Mifsud Bonnici, “The
human right to the cultural heritage – The Faro Convention’s contribution to the recognition and
safeguarding of this human right”, (Heritage and beyond, Strasbourg: “Council of Europe
Publishing”): 53-59, Vícha Ondřej, “Concept of the Right to Cultural Heritage within the Faro
Convention” International and Comparative Law Review, Vol. 14., No. 2, (2014): 25–40.
9
Ugo Mifsud Bonnici, The human right to the cultural heritage – The Faro Convention’s
contribution to the recognition and safeguarding of this human right, // Heritage and beyond,
Strasbourg: “Council of Europe Publishing”, 53-59.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 111
փաստաթղթում ժառանգությունը սահմանվում է հետևյալ կերպ․
«Մշակութային ժառանգությունը, ընդգրկելով նյութական և ոչ
նյութական հարթությունը, հմտությունները, «իմանալ-ինչպես»-ը,
պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր,
անքակտելիորեն կապված է դրա համատեքստի և այն բնական ու
մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձևավորվել է
10
»:
Հետևաբար, Արցախի ժողովրդին իր բնիկ տարածքից բռնի
հեռացնելը, իր իսկ ժառանգության հետ հաղորդակցվելու, իր
համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու,
ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին
փոխանցելու հնարավորության չեզոքացումը կամ բռնի
տեղահանությամբ կասեցումը էական խոչընդոտ է ժառանգության
պահպանության, շարունակականության և ինքնության
վերստեղծման համար։
Հայեցակարգի փոփոխությամբ՝ միջազգային հանրությունը
ժառանգության ուղղակի պաշտպանությունից անցում է կատարել
պաշտպանությանը՝ որպես մարդու մշակութային ինքնության
համար կարևոր նշանակություն ունեցող արժեքի
11
, և ընդունել նոր՝
մշակույթի իրավունքի մոտեցումը։ Այս ամենը վերափոխում և
վերաիմաստավորում է ժառանգության պահպանության ողջ
համակարգը՝ պահպանության գործընթացը նախևառաջ կապելով
մարդու/համայնքի իրավունքների հետ։ Հետևաբար, Արցախի
մշակութային ժառանգության ադրբեջանական ոչնչացումները կամ
արցախահայերից դրա հեռացումը, մենք փորձում ենք գնահատել ոչ
միայն արժեքի կորստի, այլև մշակութային միջավայրի
խաթարման, մարդկանց մշակութային իրավունքների և այդ
10
Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural
Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22
February 2017 at the 1278th meeting of the Ministers' Deputies), p 3․
11
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights: note /
by the Secretariat A/71/317, para. 53, (2016), https://digitallibrary.un.org/record/831612?ln=en.
112 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
արժեքի հանդեպ ունեցած վերաբերմունքի տեսանկյունից, ում այդ
ժառանգությունը պատկանում է։ Մշակութային ժառանգության՝
իրավունքների վրա հիմնված սույն մոտեցումը փորձում է
գերազանցել ժառանգության արժեքի կամ դրա պահպանման ու
պաշտպանության գաղափարը և կարևորել անհատների և խմբերի
իրավունքները ժառանգության կամ վերջինիս դրսևորման
նկատմամբ։ Արդյուքնում մշակութային ժառանգությունը կապվում
է դրա ստեղծման աղբյուրի հետ
12
։ Այս ամենի հետքերով 2009
թվականին՝ միջազգային ամենատարբեր քննարկումների և
եզրահանգումների արդյունքում, ՄԱԿ-ի «Տնտեսական,
սոցիալական և մշակութային» կոմիտեի կողմից մշակութային
կյանքին մասնակցելու իրավունքի վերաբերյալ թիվ 21 ընդհանուր
մեկնաբանության առանցքում հայտնվեց հետևյալ գաղափարը․
«Անհնար է տարանջատել ժողովրդի մշակութային
ժառանգությունը ժողովրդից և նրա իրավունքներից
13
», որն
էականորեն փոխեց առկա ավանդական մոտեցումները։ Բացի այդ,
նույն թվականին ՄԱԿ-ի դաշնագրի 15(1) (ա) հոդվածի միջազգային
երաշխիքների ապահովման նպատակով մշակութային
իրավունքների ոլորտում ստեղծվեց հատուկ մանդատ, որը սկսեց
գործել 2010 թվականից
14
։ ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի ոլորտում
անկախ փորձագետ Ֆարիդա Շահիդի՝ 2011 թվականի թիվ
A/HRC/17/38
15
և 2016 թվականի «Մշակութային ժառանգության
դիտավորյալ ոչնչացումը՝ որպես մարդու իրավունքների
12
UN General Assembly, Report of the independent expert in the field of cultural rights,
Farida Shaheed, A/HRC/17/38, para. 2, (2011).
13
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights:
note / by the Secretariat A/71/317, para. 71, (2016).
14
UN General Assembly, “Report of the independent expert in the field of cultural rights, Ms.
Farida Shaheed, submitted pursuant to resolution 10/23 of the Human Rights Council”,
A/HRC/14/36, para.9. (2010).
15
UN General Assembly, “Report of the independent expert in the field of cultural rights, Ms.
Farida Shaheed, submitted pursuant to resolution 10/23 of the Human Rights Council”,
A/HRC/14/36 (2010).
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 113
խախտում» թիվ A/71/317
16
զեկույցներում առաջին անգամ
մշակույթի իրավունքը կապվեց մշակութային ժառանգության հետ,
իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը համարվեց
մշակույթի իրավունքի կոպիտ խախտում
17
։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջին
տասնամյակում նույնպես մշակութային ժառանգության
պահպանության և պաշտպանության համակարգում սկսեց
առաջնորդվել մշակութային իրավունքներով
18
՝ ստանձնելով նաև
դրանց պաշտպանության և հարգանքի հանձնառությունը
19
: Այս
ամենի ապացույցը կազմակերպության՝ 2005 թվականի
«Մշակութային արտահայտչամիջոցների բազմազանության
խթանման և պաշտպանության մասին» կոնվենցիայի
իրականացման գլոբալ զեկույցներն էին, որոնք մարդու
իրավունքների (մշակույթի իրավունքի) և հիմնարար
ազատությունների խթանումը դարձրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի
գործունեության չորս գերակա նպատակներից մեկը
20
: Այս ամենը
ենթադրում է, որ ոլորտի գլխավոր կազմակերպությունը և իր
16
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights :
note/ by the Secretariat A/71/317, (2016).https://www.ohchr.org/en/documents/thematic-
reports/a71317-report-intentional-destruction-cultural-heritage-violation-human.
17
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights:
note / by the Secretariat A/71/317, (2016), para. 52.
18
UN, General Assembly, “Cultural rights: tenth anniversary report: report of the Special
Rapporteur in the Field of Cultural Rights”, A/HRC/14/36, para.66 (2010),
https://digitallibrary.un.org/record/3793215?ln=en.
19
UNESCO, The Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of
Armed Conflict and its two (1954 and 1999) Protocols, Convention on the Means of
Prohibiting and Preventing the Illicit Import, Export and Transport of Ownership of Cultural
Property (1970) , Convention Concerning the Protection of the World Cultural and Natural
Heritage (1972), Recommendation concerning the Status of the Artist (1980), Universal
Declaration on Cultural Diversity (2001), Convention on the Protection of the Underwater
Cultural Heritage (2001), UNESCO Declaration concerning the Intentional Destruction of
Cultural Heritage (2003), Recommendation concerning the protection and promotion of
museums and collections, their diversity and their role in society (2015).
20
UNESCO, Global Report “Re|Shaping Cultural Policies. Advancing creativity for
development” (2018), https://uis.unesco.org/sites/default/files/documents/reshaping-cultural-
policies-2018-en.pdf.
114 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
գործունեությունից բխող միջազգային կոնվենցիաներն ու
պայմանագրերը ժառանգության պահանությունը կապում են
մշակույթի իրավունքի, իսկ վերջինիս ոչնչացումը՝ այդ
իրավունքների խախտման հետ։
Հաստատված է, որ մշակութային ժառանգության դեմ կամ
դրա վրա ազդող հանցագործությունները կարող են
բազմակողմանի բնույթ ունենալ՝ տարբեր ազդեցություններ
թողնելով մարդկանց/խմբերի վրա, այդ թվում՝ մշակութային,
հոգևոր, տնտեսական, կրթական՝ լրջորեն խաթարելով մարդու
մշակութային իրավունքները
21
: Ուստի, ժառանգության
միտումնավոր ոչնչացման դեմ պայքարում չափազանց կարևոր է
մարդու իրավունքների մոտեցման կիրառումը
22
։ Ժառանգության
վրա հարձակումները ոչնչացնում են այն պայմանները, որոնք թույլ
են տալիս մարդկանց առանց խտրականության մուտք գործել,
մասնակցել և նպաստել մշակութային կյանքին՝ անկախ ազգային,
էթնիկ, ռասայական կամ կրոնական պատկանելիությունից
23
:
Ժառանգության ոչնչացումը՝ որպես մարդու իրավունքների
խախտում, արդեն իսկ ուսումնասիրվել է միջազգային մի շարք
փաստաթղթերում, որոնցից առանցքային է ՄԱԿ-ի՝ մշակույթի
իրավունքի գծով հատուկ խոսնակի՝ «Մշակութային իրավունքների
հայեցակարգային և իրավական դաշտը վերանայող» զեկույցը
24
։
Բացի այդ, Մարդու իրավունքների խորհուրդն իր «Զինված
հակամարտությունների իրավիճակներում մշակութային
իրավունքների և ժառանգության պաշտպանության մասին» 6/1
21
ICC, Policy on Cultural Heritage, para. 26.
22
UN, Human Rights Council, Thirty-first session Agenda item 3, “ Promotion and
protection of all human rights, civil, political, economic, social and cultural rights, including
the right to development” Report of the Special Rapporteur in the field of cultural rights,
(A/HRC/31/59, 2016)para. 69, https://digitallibrary.un.org/record/831612?ln=en.
23
ICC, Policy on Cultural Heritage, para. 28.
24
UN, Human Rights Council, “ Promotion and protection of all human rights, civil, political,
economic, social and cultural rights, including the right to development” (A/HRC/31/59, 2016).
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 115
բանաձևում նույնպես հաստատել է
25
, որ մշակութային արժեքների
ոչնչացումը խաթարում է մշակութային իրավունքների իրացման
գործընթացը
26
։ Հռոմի կանոնադրությունը նույնպես հաստատում է,
որ մշակութային ժառանգության վրա հարձակումները կարող են
խախտել մարդու իրավունքները
27
: Եվ ինչպես նշում են
մասնագետները՝ ժառանգության ոչնչացումն ինչպես ներկա,
այնպես էլ ապագա սերունդների մշակութային իրավունքների
կոպիտ խախտում է
28
։ Հետևաբար, Արցախի մշակութային
ժառանգության ոչնչացումը մեկուսի չէ՝ հանգեցնելով միայն
անցյալի հուշարձանների կորստին. դա կենդանի մարդկանց
իրավունքների խախտում է, որը կասեցնում է ինքնության
շարունակականության գործընթացը։ Դա ոչ միայն ներկա, այլև
ապագա սերունդների մշակութային իրավունքների խախտում է։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ
հոդվածը՝ որպես մշակութային իրավունքների առաջին
համընդհանուր երաշխիք, նշում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի
համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու,
արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին
մասնակցելու իրավունք
29
»: Սույն հռչակագրի մեկնաբանությամբ՝
մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է
նաև մշակութային ժառանգության և մշակութային
պրակտիկաներին մուտք գործելու, մասնակցելու և վայելելու
25
Human Rights Council 6/1 resolution, “Protection of cultural rights and property in
situations of armed conflict”, 6th Regular Session (2007).
26
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights:
note / by the Secretariat A/71/317, (2016), para. 15.
27
ICC, Policy on Cultural Heritage, para. 28.
28
Elsa Stamatopoulou, “Memorandum submitted to the Special Rapporteur in the field of
cultural rights”, (2015), para. 84 https://digitallibrary.un.org/record/831612?ln=en, Տես նաև
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights : note
/ by the Secretariat A/71/317, (2016), para. 13․
29
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, (1948), հոդված 27․1․
https://www.ohchr.org/sites/default/files/UDHR/Documents/UDHR_Translations/arm.pdf․
116 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
յուրաքանչյուրի իրավունքը
30
։ Այս պարագայում,
արցախահայության բռնի տեղահանությունը, ի թիվս այլ
խնդիրների, նաև մշակույթի իրավունքի խախտում է, քանզի
խոչընդոտում է մշակութային ժառանգության հետ
հաղորդակցումը, ժառանգության համայնական պահպանությունը,
ինչպես նաև՝ կասեցնում արժեքներն իրենց իսկության և
ամբողջականության սկզբունքներով պահպանելու և սերունդներին
փոխանցեու հնարավորությունը։
Արցախի մշակութային ժառանգության միջազգային
պաշտպանությունը
ՄԱԿ-ը 1945 թվականից ի վեր, որպես միջազգային
խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորող
միջկառավարական կազմակերպություն
31
, մշակութային
արժեքների ոչնչացումը պատերազմների ժամանակ որակել է
համընդհանուր ժառանգությամբ միավորված աշխարհի
ժողովուրդների միասնականությունը խաթարող ամենալուրջ
սպառնալիքը՝ բնութագրելով այն որպես մարդկության դեմ
ուղղված ծանր հանցագործություն։ Հիշյալ սկզբունքներն
ամրագրելու և արժեքները պատերազմական վտանգներից
պաշտպանելու ցանկությամբ միջազգային կառույցն ընդունել է մի
շարք հռչակագրեր և կանոնակարգեր։ Դրանցից մեկը ՄԱԿ-ի
լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական համաժողովի
կողմից ընդունված 1998 թվականի հուլիսի 17-ի (ուժի մեջ է մտել
2002 թվականի հուլիսի 1-ին) Հռոմի կանոնադրությունն է
32
։ Հարկ է
30
UNESCO, Culture, Protecting Our Heritage and Fostering Creativity
https://en.unesco.org/human-rights/cultural-life.
31
Տե՛ս United Nations, About us, https://www.un.org/en/about-us.
32
UN Diplomatic Conference of Plenipotentiaries on the Establishment of an International
Criminal Court, Rome, 15 June - 17 July 1998: Official Records, Vol. I, (United Nations, New
York, 2002), https://legal.un.org/icc/rome/proceedings/E/Rome%20Proceedings_v1_e.pdf.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 117
նշել, որ Հռոմի կանոնադրությունը, ի թիվս ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ
միջազգային կառույցների որդեգրած սկզբունքների, նույնպես
մշակութային ժառանգությունը ճանաչում է իր լայն
հայեցակարգով՝ հաստատելով, որ ժառանգությունն ինչպես
նյութական, այնպես էլ ոչ նյութական տարրերի և վերջինիս հետ
կապված ողջ համատեքստի ամբողջությունն է՝ ներառյալ
համայնքը և մարդիկ
33
։ Կանոնադրության տիրույթում քննարկվում
է նաև այն գաղափարը, որ ժառանգությամբ է բնորոշվում համայնքի
ինքնության և պատկանելության զգացումը, ժառանգությամբ է
պայմանավորված խմբի/հասարակության գործելակերպն ու այն
բնութագրող հատկանիշները, որոնք ժառանգված են անցյալ
սերունդներից, պահպանվում են ներկայում և փոխանցվում են
ապագա սերունդներին՝ տվյալ խմբի շարունակականության
համար
34
: Ուստի, դժվար չէ եզրակացնել, որ Արցախի մշակութային
ժառանգության ոչնչացումը կասեցնում է խմբի
շարունակականությունը, իսկ բնական լանդշաֆտից հեռացումը՝
վերստեղծման գործընթացը։ Եվ եթե արձանագրենք, որ
պատերազմի օրերին Ադրբեջանը միջազգային սովորութային
նորմերի խախտմամբ բացահայտ անհանդուրժողականություն է
դրսևորել Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ, իսկ
պատերազմից հետո՝ բռնազավթման պայմաններում վտանգի տակ
թողել Արցախի շուրջ 4000 (այդ թվում վանքեր ու եկեղեցիներ,
խաչքարեր, տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ,
սրբավայրեր, բերդեր, ամրոցներ, ապարանքներ և այլն
35
և
տեղահանությամբ կասեցրել նաև ոչ նյութական ժառանգության
վերստեղծամն հնարավորությունը, ապա պարզ է դառնում, որ
33
ICC, Policy on Cultural Heritage, para. 3.
34
ICC, Policy on Cultural Heritage para. 15.
35
Պետրոսյան, Համլետ, Մուրադյան, Հայկուհի․ «Արցախի մշակութային
ժառանգությունը հարձակումների թիրախում», Երևան (2022)։
118 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության
ոչնչացումները իրարից կտրված գործողություններ չեն, այլ մեկ
միասնական քաղաքականության բաղկացուցիչ մասեր, որն
իրականացվում է հստակ մեխանիզմներով
36
։
Փորձելով Հռոմի կանոնադրության և այլ կանոնակարգերի
տիրույթում դիտարկել արցախահայության մշակութային
ժառանգության ոչնչացումներն ու բռնի տեղահանության
գործընթացները՝ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից
մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործությունների։
Արցախահայության բռնի տեղահանումը և մշակութային
ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից
Պատերազմի կանխամտածված ռազմավարություն է ոչ միայն
մշակութային ժառանգության ոչնչացումը, այլև` բռնի
տեղահանությունը, որն այսօր դարձել է ողջ աշխարհին ուղղված
ամենամեծ մարտահրավերներից մեկը
37
: Շատ փորձագետներ բռնի
տեղահանման գործընթացները շարունակվող պատերազմի ձև են
համարում, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ
գերազանցում է պատերազմի արհավիրքները
38
։ 2020 թվականի 44-
օրյա պատերազմի և դրան հաջորդած և մինչ 2023 թվականի
սեպտեմբերի 19-ը տևած բռնությունների արդյունքում Ադրբեջանի
36
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մեխանիզմներից են
մշակութային ժառանգության ֆիզիկական ոչնչացումը, ժառանգության յուրացումը
կամ գործառույթի փոփոխումը, այդ թվում դրա աղվանացումը, իսլամացումը,
ադրբեջանականացումը, թյուրքացումը, ռուսականացումը և այլափոխումը)։ Տես՝ Ա․
Տիգրանյան «Արցախի մշակութայն ժառանգությունը․ պաշտպանության
մեխանիզմները ժառանգության պաշտպանության համակարգում» Վէմ մատենաշար,
(2023): 162-179.
37
International Committee of the Red Cross (ICRC), “Displacement in Times of Armed
Conflict: How International Humanitarian Law Protects in War and Why It Matters”, 2019,
p. 63. https://www.refworld.org/pdfid/5d14746e4.pdf .
38
International Committee of the Red Cross (ICRC), “Displacement in Times of Armed Conflict:
How International Humanitarian Law Protects in War and Why It Matters”, 2019, p. 6.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 119
կողմից բռնի տեղահանության ենթարկվեցին ընդհանուր առմամբ
շուրջ 122 հազար բնակիչներ
39
՝ տարանջատվելով իրենց սոցիալ-
մշակութային արժեքներից, զրկվելով իրենց պատմական
հայրենիքի՝ Արցախի տարածքի, բնության և մշակութային
լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու
պրակտիկաները իրացնելու, այն վայելելու, իրենց մշակութային
կյանքը հարստացնելու, իրենց ավանդույթներին
համապատասխան զարգանալու և ինքնության տարրերն ապագա
սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ ՄԱԿ-ի՝ մարդու
մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողը շեշտում է, որ բռնի
տեղահանության արդյունքում մշակույթի իրավունքի
համատարած խախտումները նաև խմբի բնականոն զարգացման
կասեցման գործընթացներ են
40
։
Արցախահայության տեղահանության «բռնի» տարրը և
մշակութային ժառանգության ոչնչացումների հետ կապը
ներկայացնելու համար անհրաժեշտ ենք համարում քննել
տեղահանության կոնցեպտուալ շրջանակը Հռոմի
կանոնադրության և այլ պայմանագրերի համատեքստում։
Տեղահանության «բռնի» տարրի կոնցեպտուալ շրջանակի
քննությունը և մշակութային ժառանգության ոչնչացումը
Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը բռնի
տեղահանությունը մարդկության դեմ իրականացված ծանր
հանցագործություն է որակում։ Կանոնադրությունը ներկայացնում
39
2020 թվականի պատերազմի ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվել
է շուրջ 41 հազար արցախահայ, որից 21 հազարն ապրում են Հայաստանում, իսկ մոտ 20
հազարը՝ որպես ներքին տեղահանվածներ, մինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի
ռազմական ագրեսիան ապրում էին Արցախում։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա վերջին
ռազմական ագրեսիայի արդյուքնում բռնի տեղահանվեցին շուրջ 100․600 արցախահայեր՝
տեղահանվածների ընդհանուր թիվը հասցնելով մոտ 122․000-ի։
40
UN General Assembly, “Report of the independent expert in the field of cultural rights,
Farida Shaheed”, (A/HRC/17/38, 2011), para. 77.
120 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
է նաև բռնի տեղահանման միջազգային արգելքները՝ համարելով
դրանք վտարման, բռնության կամ հարկադրանքի այլ ձևերով
իրականացված գործողություններ
41
: Կանոնադրության 7(2) (դ)
կետը սահմանում է «բռնի տեղահանությունը»՝ նշելով, որ այն
արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով
քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց օրինական
բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքով
թույլատրելի հիմքերի
42
»։ Հարկ է շեշտել, որ վերոհիշյալ հոդվածի
համատեքսային տարրերը նշում են, որ «բռնի» տերմինն այստեղ «
չի
սահմանափակվում լոկ ֆիզիկական ուժով»,
այն
«կարող է ներառել
ուժի կամ հարկադրանքի սպառնալիքը, ինչպիսին է բռնության,
հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ
իշխանության չարաշահման վախը
43
» և նկարագրում է մի
իրավիճակ, երբ անհատները չունեն «ազատ» կամ «իրական»
ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։ Այս
կոնտեքստում հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ
նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից
անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես
տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»:
Ավելին, անգամ եթե տեղահանվածները ցանկացել են և իրականում
նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում,
որ նրանք իրական ընտրություն են ունեցել այդպես վարվելու
44
։
Հետևաբար, ընտրության բացակայության հանգամանքն է նաև, որ
տեղահանության հիմքերը կարող է դարձնել «բռնի»։ Փորձելով
գնահատել Արցախի տեղահանվածների իրական ընտրություն
ունենալու կամ չունենալու հարցը՝ կարևոր է դիտարկել
41
ICC, Policy on Cultural Heritage, para. 69.
42
ICC, Rome Statute.
43
ICC, Elements of Crimes, Article 7(1)(d). element 1, fn. 12.
44
Jan Willms, “Without order, anything goes? The prohibition of forced displacement in non-
international armed conflict”, (2009) :564-565, https://hq.ax/In4.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 121
միջազգային դատական ատյաններում հաստատված նմանօրինակ
իրավիճակներում ամենատարբեր հանգամանքները՝ ներառյալ
տեղահանված մարդկանց խոցելիությունը
45
, որը կապված է մի
դեպքում պատերազմի ժամանակ միջազգային սկզբունքներին դեմ
գնացող խաղաղ բնակչության վրա հարձակումներով և
քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելով, իսկ մյուս
կողմից այն սերտորեն կապված է մշակույթի և ժառանգության
ոչնչացման հետ։ Միջազգային քրեական դատարանը նշում է, որ
բռնազավթված համայնքի մշակույթը ճնշելուն ուղղված ջանքերը
կարող են հանգեցնել անապահովության և բռնության խորը
զգացմունքերի՝ ստիպելով համայնքի անդամներին փախչել՝ այլ
վայրում ազատորեն կիրառելու իրենց մշակույթը
46
: Ուստի,
որոշելու համար, թե արդյո՞ք ացախահայերի տեղահանումը բռնի է
թե ոչ, միայն խմբի՝ որպես խաղաղ բնակչության դեմ իրագործված
հարձակումները և մշակութային ժառանգության ոչնչացումը
(թեկուզ անցյալում, որը վախ և անվստահություն է ստեղծել) կամ
նույնիսկ ժառանգության հետագա ոչնչացման վախը արդեն լուրջ
փաստեր են տեղահանության հիմքը «բռնի» որակելու համար
47
։
Հռոմի դատարանի կողմից արդեն իսկ ապացուցված է, որ թեկուզ
միայն մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող
հանցագործությունները, որոնք ավելի լայն հանցագործությունների
սխեմայի մաս են, կարող են բռնության վախ ստեղծել՝ որակվելով
որպես հարկադրանքի գործողություն, որը կարող է դրդել
համայնքին տեղահանության
48
:
Այսպիսով, հույժ կարևոր է արձանագրել, որ 44-օրյա
պատերազմի արդյունքում և շուրջ 3 տարիների ընթացքում
45
ICTY, Prosecutor v. Blagojevic´ and Jokic´, para. 596, Prosecutor v. Krnojelac, para. 229.
46
ICC, Policy on Cultural Heritage para. 70.
47
Jan Willms, “Without order, anything goes? The prohibition of forced displacement in
non-international armed conflict”,(2009):565.
48
ICC, Policy on Cultural Heritage, para. 70, Al Mahdi Reparations Order, para. 85.
122 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների
կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի
ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ
ապացույցներ են։ Ավելին, քանզի մշակութային շատ
գործընթացներ, դիցուք ծեսեր, որոշ պրակտիկաներ սերտորեն
կապված են կոնկրետ անհատների հետ, ապա թշնամու կողմից
մշակութային ժառանգությունն առանձնահատուկ կերպով կրող
անձանց (օրինակ կրոնական կամ հոգևոր առաջնորդներին)
համայնքի կյանքից հեռացնելը կարող է աղետալի հետևանքներ
ունենալ տվյալ համայնքի ժառանգության և ապագայի համար
49
:
Այսպիսի ակնառու օրինակ էր Դադիվանքից հայ հոգևորականների
վտարման շարունակական սպառնալիքները և ի վերջո դրա
իրագործումը։
Արձանագրենք նաև, որ մշակութային ժառանգության
ոչնչացումը կամ յուրացումը կարող է ոչ միայն ստիպել մարդկանց
փախչել, այլև հետ պահել վերադառնալուց
50
: Այս դեպքում էլ հարկ
է նշել, որ Արցախի բռնազավթված տարածքներում
արցախահայերի ժառանգության ադրբեջանական չդադարող
ոչնչացումները էական խոչընդոտ են վերադարձի և
«խաղաղության» հաստատման համար։ Բավական է նշել միայն, որ
նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական
գործողություններից հետո, «խաղաղության օրակարգին»
զուգահեռ, ադրբեջանցի զինվորականը, հանրույթի հոգևոր
արժեքների հանդեպ բացահայտ անհանդուրժողականությամբ,
կրակահերթ բացեց Չարեքթարի վանքի ուղղությամբ։ Այս ամենից
զատ, Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Իսլամական
աշխարհի մշակույթի նախարարների 12-րդ համաժողովի
ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քարիմլին
49
ICC, Policy on Cultural Heritage, para. 70.
50
Ibid.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 123
ԻՍԷՍԿՕ-ի (ICESCO) իսլամական մշակութային մայրաքաղաք
կոչմանը ներկայացրեց Շուշին (ադրբեջանական ղբյուրներում
նշվում է Շուշա) որպես 2024 թվականի իսլամական աշխարհի
մշակութային մայրաքաղաքի թեկնածու քաղաք
51
, և այն
քվերակությամբ հաստատվեց՝ փաստորեն խախտելով հայ
մշակութային համայնքի իրավունքները քաղաքի ինքնության և
իսկության տարրերի պահպանության գործում։ Ադրբեջանը
շարունակեց Արցախի հայկական ժառանգության յուրացման
քաղաքականությունը․ ի մասնավորի՝ Գանձասարի, Դադիվանքի
վանական համալիրի և Ամարասի բռնազավթումից հետո
Ադրբեջանի իշխանությունները ստանձնեցին այդ արժեքների
յուրացման՝ ոչ հայկական հռչակելու կեղծ քարոզը, հայկական
արձանագրությունները համարեցին կեղծ, եկեղեցիները՝
աղվաններին պատկանող
52
՝ այդպիսով վտանգելով այդ արժեքների
իսկության պահպանումը (այդ թվում՝ Դադիվանքի շուրջ 200
հայերեն արձանագրությունները, Գանձասարի եզակի խաչքարերը
և այլն)։ Բացի այդ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝
ընդամենը մի քանի ամիսների ընթացքում, Ադրբեջանը ոչնչացրել է
Շուշիի 3 պատմական գերեզմանոցներ՝ ավերելով 12-14-րդ դարի
եզակի խաչքարեր և տապանաքարեր, հողին է հավասարեցրել
Շուշիի Մեղրեցոցի 19-րդ դարի եկեղեցին, Ստեփանակերտում
սկսել է Արցախի անկախության շրջանի հուշարձանների և
հաղթանակը խորհրդանշող ժառանգության իսպառ ոչնչացման
քաղաքականությունը, ոչնչացրել է Ստեփան Շահումյանի,
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի
հուշաքարը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի
51
Shushi Named Cultural Capital of the Islamic World for 2024, Oct. 5, 2023. Monument
Watch, www.monumentwatch.org.
52
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» Monument Watch,
ահազանգեր, www.monumentwatch.org:
124 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
հուշարձանը, հայ-ֆրանսիական պուրակում գտնվող Շառլ
Ազնավուրի արձանը, ոչնչացրել է Հադրութի գերեզմանատները,
պղծել Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, հեռացրել խաչը,
ոչնչացրել Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան
եկեղեցիների խաչքարերը, եզակի արձանագրությունները, հողին է
հավասարեցրել Մոխրենես գյուղը՝ իր Սուրբ Աստվածածին
եկեղեցիով։ Ոչնչացրել է Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի
երկու խաչքարերը, Գետավանի հուշարձանը, սկսել է պատմական
Հադրութի ադրբեջանականացման և թյուրքացման ծրագիրը,
գործարկել Շուշիի իսլամացման ծրագիրը, ակտիվացրել
«Արևմտյան Ադրբեջան» կոչվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է
ներկայիս ՀՀ տարածքը
53
։ Բավական է հիշատակել նաև մինչ այդ
Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների
ադրբեջանական ոչնչացումները, ինչպես նաև՝ պղծման և
բռնյուրացման բազմաթիվ դեպքերը, և պարզ կդառնա
ադրբեջանական քաղաքականության միասնական լինելու բնույթը
և մշակութային ժառանգության ոչնչացմամբ տեղահանության
դրդող շարժառիթը։ Հիշատակենք միայն մի քանի ակնառու
օրինակներ, այդ թվում՝ Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Սուրբ
Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեցեղու գմբեթի ավերումը և մինչ օրս
շարունակվող նենգափոխումը, Կանաչ ժամի՝ Սուրբ Հովհաննես
Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ավերումը և գմբեթի
այլափոխումը, Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարի
ոչնչացումը, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու
հիմնահատակ ավերումը, Շուշիում Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Թալիշ գյուղի
«Վերածնված Թալիշ» հուշարձանների ավերումները, Շուշիի և
53
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» Monument Watch,
ահազանգեր, www.monumentwatch.org:
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 125
Սղնախի պատմական գերեզմանատների ավերումները, Շուշիի
կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների
պուրակ»-ի 51 քանդակների անհետացումը, Գրիգոր Գաբրիելյանցի
անվան երկրագիտության պետական թանգարանի ավերումը,
ինչպես նաև մի շարք եկեղեցիների «աղվանացումը», այդ թվում՝
Դադիվանքի, Հադրութի Սուրբ Խաչ վանքի, Ծակուռիի Սուրբ
Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես
եկեղեցիների աղվանական հռչակումը,ուդիական համայնքի
ներկայացուցիչների կողմից հայկական եկեղեցիների գործառույթի
պղծումը և այլն
54
։
Այս և այլ շատ հանցագործություններ արգելված են
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներով,
միջազգային կանոնակարգերով և որակվում են որպես
պատերազմական հանցանքներ։ Ի մասնավորի՝ Հռոմի
կանոնադրության 8ա (2-ի v, ix, xiii, xvi) հոդվածը պատերազմական
հանցագործություն է մշակութային ժառանգության ոչնչացումը
կամ առգրավումը, ժառանգության յուրացումը, թալանը և/կամ
մշակութային ժառանգության հետ առնչվող այլ
հանցագործություններ։ Սույնի հետ կապված հարկ է հավելել, որ
Հարավսլավիայի քրեական տրիբունալը «ժառանգության վրա
հարձակման ուղղորդում» տերմինի բացատրության ներքո նշում է,
որ պատերազմական հանցագործություն համարվելու համար
բավական է ցանկացած գործողություն իրականացնել
«պահպանվող» արժեքի դեմ
55
, իսկ փաստացի վնասի առաջացումը
54
Արմինե Տիգրանյան, «Արցախի մշակութային ժառանգությունը․ պաշտպանության
մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում», Վէմ
մատենաշար, (2023): 172-175։
55
ICC, Situation In The Republic Of Mali In The Case Of The Prosecutor V. Ahmad Al Faqi
Al Mahdi, ICC-01/12-01/15-84, https://www.legal-tools.org/doc/bc8144/pdf/-Red, տես նաև
William Schabas, “The International Criminal Court: A Commentary on the Rome Statute”,
(Oxford University Press, 2010): 237, https://gx.ax/1Rs.
126 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
անգամ պարտադիր չէ: Իսկ հանցագործության ծանրությունը
գնահատելիս պետք է հաշվի առնվեն և՛ պահպանվող արժեքին
հասցված վնասի աստիճանը, և՛ դրա մշակութային/հոգևոր
նշանակությունը համայնքի համար։ Այստեղից մենք եզրահանգում
ենք, որ Հռոմի կանոնադրությունը մշակութային ժառանգության
ոչնչացման ծանրությունը որոշելիս մեծ ուշադրություն է դարձնում
համայնքի համար այդ արժեքի ունեցած դերին ու նշանակությանը,
և հետևաբար, ինչքան մեծ լինի ժառանգության և համայնքի հետ
փոխկապակցվածությունը, այդքան ավելի մեծ կլինի այն
ոչնչացնելու հետ կապված հանցագործության ծանրությունը։
Տեղահանված արցախահայերի հետ խորացված
հարցազրույցների արդյունքում մենք պարզել ենք, որ պատերազմի
ժամանակ և բռնազավթված տարածքներում ոչնչացված
ժառանգության բացառիկ նմուշները մեծ նշանակություն ունեցել (և
ունեն) արցախահայերի համար ոչ միայն որպես հուշարձան, այլև
որպես ամենատարբեր տոները, համայնքային ծեսերը,
փառատոները, սովորույթները, մշակութային միջոցառումներն ու
ինքնատիպ կենցաղն իրացնելու վայրեր։ Հետազոտությունը
փաստել է, որ, դիցուք, Հադրութի շրջանից բռնի տեղահանված
շուրջ 13․000 հադրութցիներ ակտիվորեն ներգրավված են եղել
համայնքային կյանքում, տոնել են բոլոր պետական, եկեղեցեկան և
համայնքային տոները, որոնք անպայմանորեն ուղեկցվել են
հուշարձաններ այցելություններով։ Ի մասնավորի՝ արցախյան
մշակութային կյանքը, տոները, փառատոները (
Արցախի
անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը, Հադրութի օրը՝ օգոստոսի 15,
Խարույկի օրը՝ մայիսի 19, Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը,
Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ը, Ցեղասպանության հիշատակի օրը՝
ապրիլի 24, Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 7, և
եկեղեցական շարժական տոները ՝ Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը,
Տյառընդառաջը, Վարդավառը և այլ տոներ, Ժենգյալով հացի
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 127
փառատոնը, Մարտունիում՝ Նռան Փառատոնը, Տողում՝ գինու
փառատոնը, Հադրութում թթվի փառատոնը, Շուշիում՝
բրուտագործության և քանդակագործության սիմպոզիումները և
այլն)
անքակտելիորեն կապված են եղել մշակութային
ժառանգության տարածքների հետ, նշվել այնտեղ
այցելություններով, շատ հաճախ՝ ուխտագնացություններով, և
զուգահեռաբար նպաստել են նաև մշակութային այլ տարրերի
ամրապնդմանը։ Մասնավորապես՝ գրեթե բոլոր տոներն ուղեկցվել
են ավանդական կերակրատեսակների՝ ժենգյալով հացի,
կուրկուտի, խաշիլի, գաթայի և այլ ուտեսների պատրաստումով և
համայնքի անդամների հետ այն վայելելով։ Տոն օրերի այդպիսի
հուշարձաններից էին Կատարո վանքը, Գտչավանքը, Սպիտակ
Խաչ վանքը, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի, Տողի Սուրբ
Հովհաննեսը, Տումի Կարմիր Վանքը, Մոխրենեսի Սուրբ Սարգիս
եկեղեցին: Համայնքային շատ այցելություններ են կազմակերպվել
դեպի խաչքարերի տարածքներ և այլ եկեղեցիներ
56
։ Իսկ
տեղահանվածները հիշյալ առիթով նշում են․ «
Առանց եկեղեցի
գնալու ցանկացած տոն կիսատ էր մնում
»
57
։ Հադրութի Առաքել
գյուղից մի տեղահանված պատմում է․ «
Առաքել գյուղում մի
խաչքար կար, Վերածննդի խաչքար էին ասում, տոներին՝
հատկապես մայիսի 9-ին, այնտեղ էինք գնում։ Հիմա այդ օրը քանի
տարի է չենք տոնում։ Հուշարձանի ավերման հետ նաև տոնի
խորհուրդը փլուզվեց
58
»։ Նույն գյուղից մեկ այլ բնակիչ նշում է․
«
Սարալանջից, Քարագլխից դեպի Հադրութի Առաքել գյուղի
հայտնի խաչքարի մոտ էիք գալիս Արցախի անկախության օրը
56
Հադրութի շրջանի հուշարձանների ցանկ, https://jx.ax/Qq1․
57
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանից տեղահանված, ներկայումս Երևանում
ապրող Լ․ Հ.-ի (37 տ․, ար․) հետ, 18.05.2023:
58
Հարցազրույց Արցախի Հադութի շրջանի Առաքել գյուղից տեղահանված,
ներկայումս Երևանում ապրող Կ․ Ա.-ի (28տ․, իգ․) հետ, 18.05.2023:
128 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
նշելու, այն խաչքարի, որն ադրբեջանցիները հատուկ տեխնիկայով
տապալեցին գետնին․ մեր սիրտն էլ հետը տապալվեց
59
»։ Մեկ այլ
տեղահանված նշում է․
«Տեղահանվելուց հետո արցախյան տոները
այստեղ չենք տոնում, Արցախի անկախության օրը սովոր էինք
Հադրութի հուշարձան գնալ, բայց այն ոչնչացված է
60
»
։ Տոների
անբաժանելի մասն էին նաև Ադրբեջանի կողմից ոչնչացված
Հադրութի ազատամարտիկների հուշարձանը, Շուշիի՝
Ցեղասպանության զոհերին և արցախյան ազատամարտին
նվիրված հուշարձանը և այլն։ Տեղահանված արցախահայերի հետ
հարցազրույցներն ապացուցել են, որ հայրենիքից և մշակութային
հուշարձաններից հեռացումը կամ դրանց ոչնչացումը
խոչընդոտում է տոների, փառատոների, ծեսերի և ավանդույթների
գաղափարաբանության կենսունակության պահպանմանը։ Այս և
նմանօրինակ շատ կարծիքներ փաստում են, որ հուշարձանների
ոչնչացումը, նյութական վնասից զատ, ունի խորը ինքնութենական
վնաս. հենց այստեղ է, որ առավել հստակ է դառնում, թե ինչպես
հուշարձանի ոչնչացումը կարող է խոչընդոտել մարդու մշակույթի
իրացմանը և այլ արժեքների պահպանությանը՝ առաջ բերելով
ադրբեջանական քաղաքականության արդյունքում ի հայտ եկած
բազմակողմանի խնդիրները։ Փաստորեն, երբ Ադրբեջանի կողմից
ոչնչացվում են Արցախի եկեղեցիները, հուշարձանները,
հարձակման են ենթարկվում նաև դրանց հետ կապված կրոնական
սովորույթները, ծեսերը և այլն: ՄԱԿ-ի՝ մշակույթի իրավունքի
հատուկ զեկուցողն արձանագրել է, որ մշակույթի իրավունքը
սերտորեն կապված է ոչ նյութական մշակութային ժառանգության
իրացման հնարավորության հետ։ Բռնի տեղահանվածներն այսօր
59
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղից տեղահանված,
ներկայումս Կոտայքի մարզում բնակվող Ռ․ Ս․-ի (25 տ, իգ․)հետ, 19.05.2023 ։
60
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից տեղահանված, ներկայումս
Սյունիքի մարզում ապրող Մ․ Կ.-ի (43 տ․, իգ․) հետ, 25.05.2023:
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 129
զրկված են Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներ,
գերեզմանոցներ, սրբավայրեր այցելելու, ուխտագնացություններ
իրականացնելու, իրենց ծեսերը կենդանի պահելու
հնարավորությունից։ Բացի այդ, նաև կասեցված է ոչ նյութական
ժառանգության բնականոն վերստեղծման հնարավորությունը,
քանզի ոչ նյութական արժեքների ստեղծման և պահպանության
համար համայնքը և բնական լանդշաֆտը կարևոր ռեսուրսներ են։
ժողովուրդների՝ իրենց բնակավայրերից տեղահանությունը
խաթարում է ոչ նյութական տարրերի վերստեղծման
հնարավորությունը, կասեցվում է կենդանի ժառանգության
շարունակականության գործընթացը, քանզի չկա այն համայնքը,
ռեսուրսների համախումբը և միջավայրը, որոնց հետ
փոխգործակցության հետևանքով պետք է ծնվի ոչ նյութական
մշակութային ժառանգության այս կամ այն նոր պրակտիկան, կամ
պահպանվի արդեն եղածը։ Հույժ կարևոր էարձանագրել, որ ոչ
նյութական մշակութային ժառանգության ցանկացած պրակտիկա
կարող է վերանալ, եթե սոցիալ-մշակութային արժեքները
տարանջատվեն իրենցով զբաղվող համայնքների ու խմբերի
կյանքից և գործելակերպից։ Արցախյան մշակութային
համայնքների կազմաքանդման արդյունքում կորսվել են նաև ոչ
նյութական մշակութային ժառանգության ամենաէական
դրսևորումները, որոնք կապված են Արցախի բնական լանդշաֆտի
և համայնքի հետ, այդ թվում՝ ժենգյալով հացի պատրաստման
իրական պրակտիկան, կուրկուտի, խաշիլի, կաճապով ապուրի,
արցախյան ընկույզով կլոր գաթայի պատրաստման ավանդական
մշակույթը, թթի դոշաբի և օղու ավանդական թորման մշակույթը և
այլն։ Տեղահանության արդյունքում Արցախի ժողովուրդը զրկվել է
նաև ոչ նյութական արհեստագործական պրակտիկաները
իրացնելու հնարավորությունից․ կորսվել են տեղի
գորգագործության, կարպետագործության, թոնրագործության,
130 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
տակառագործության, փայտագործության, դարբնության,
բրուտագործության ոչ նյութական մշակութային ավանդական
պրակտիկաները։ Այս ամենին կարող են ավելանալ մշակութային
կրթությունը, թանգարանային ու թատերական մշակույթը։ Կորսվել
են նաև մշակութային փառատոները, որոնք կապված են ոչ
նյութական արժեքների՝ գինու, խաղողի, ժենգյալով հացի, թթվի և
այլ արժեքների հետ։
Հետազոտությունը պարզել է, որ այսօր խաթարված է
ընտանեկան ավանդույթները պահելու, մեծ ընտանիքներով
ապրելու սովորույթը և բարքերը սերնդեսերունդ փոխանցելու
բնական ընթացքը։
Հադրութում արվեստի զարգացման, փոխշփումների համար
կարևոր էին «Դիզակի գույները» նկարչական միջազգային
սիմպոզիումները, որոնց արդյունքում ստեղծվում էին Դիզակ
աշխարհը պատկերող կտավներ։ Բացի այդ, Արցախում մինչ
պատերազմը դեռևս կենդանի էին ավանդական շատ խաղեր, որոնք
հանրահռչակվում էին «Գուպար» ազգային ավանդական խաղերի
մրցույթի միջոցով։
Արցախահայությունը մեծապես տուժում է մշակութային
ժառանգության երկու ձևերի վրա հարձակումներից, ինտեգրված
ձևով: Եվ հենց այս տիրույթում է, որ մշակութային նյութական և ոչ
նյութական տարրերը փոխկապակցվում են միյանց հետ և
հիմնավորում խնդրի՝ վերևում քննարկված ժառանգության լայն
հայեցակարգով դիտարկելու անհրաժեշտությունը։
Ավելին, փորձելով մշակութային ժառանգության
ոչնչացումները կապել տեղահանության գործընթացների հետ՝
կարող ենք նշել, որ Արցախի մշակութային ժառանգության
ադրբեջանական ոչնչացումները, ժառանգության արժեքների
իսկության իրական ավանդույթի կեղծումն ու վանդալիզմի
գործողությունները ոչ միայն կոնկրետ արժեքին ուղղված
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 131
գործողություններ են, այլև՝ հանցավոր վարքի սպառնալիքներ,
որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են ստեղծել վախի,
տագնապի, ամբողջական անվստահության մթնոլորտ
արցախահայերի համար՝ դառնալով տեղահանության դրդող կամ
մարդկանց՝ հայրենիքում մնալու իրական ընտրության
բացակայության հիմքեր։ Այս առիթով հարկ է մեջբերել Սիմիչի
դատավարության (Chamber in Simić) պալատի եզրակացությունն
առ այն, որ նույնիսկ հանցավոր վարքագծի սպառնալիքները կարող
են բավարար լինել, որպեսզի տեղահանության գործընթացում
ապացուցվի իրական ընտրության բացակայութան
հանգամանքը
61
` շարունակելով, որ «Քաղաքացիական օբյեկտների
թիրախավորումը, մշակութային ժառանգության վնասումը և այլ
հանցագործություններ և նույնիսկ դրանց սպառնալիքը
իրականացվում են բնակչությանը սարսափեցնելու և առանց
վերադարձի հույսի տարածքից հեռացնելու համար», որը
հավասարազոր է քաղաքացիական անձանց «բռնի»
տեղահանմանը
62
։
Տեղահանված արցախահայերի հետ կատարված
հարցազրույցների արդյունքները գերազանցապես փաստել են, որ
արցախահայերը վախի մթնոլորտում չեն ունեցել այլ ընտրություն,
քան լքել իրենց պատմական տարածքները։ Հատկանշենք միայն մի
քանի ակնառու օրինակներ, որոնք տեղահանության «բռնի» տարրի
ապացուցման հիմքեր կարող են լինել։ Տեղահանվածները նշում
են․ «
Ես վախենում էի․ ․ ․ տեսել էի, թե իմ հարևանի հետ ինչ են
արել և գիտեի, որ եթե մի օր էլ մնամ տանը, ինձ էլ իմ բակում
կսպանեն
63
»։ Մեկ այլ տեղահանված նշել է․ «
Հադրութը լքել ենք,
61
Prosecutor v. Simić para. 126; Prosecutor v. Milutinović para. 165; Darfur Report para. 331․
62
Simić Judgment , para. 126.
63
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանից տեղահանված, ներկայումս Երևանում
բնակվող Մ․ Ք․-ի (59 տ․, իգ․) հետ, 20.05.2023 ։
132 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
երբ արկերի ձայները լսեցինք
»
64
, «
մեր գյուղից երկու ծերուկների
սպանեցին, կնոջը գնդակահարեցին, ամուսնուն գլխատեցին։
Սպանվածը իմ հարևանն էր՝ Նորաշեն գյուղից։ Անասնապահ էր, իր
պաշգամբում է գնդակահարվել։ Իմ աշակերտուհու եղբորը
գնդակահարեցին, իսկ հորը վերցրին գերի
65
»։ Տեղահանված մի
ընտանիքի ավագ նշում է․ «
Պատերազմի 10-րդ օրը գիտեի, որ
ամեն ինչ կործանված է, գիտեի, որ անհաղթահարելի մարտ է,
հավատս չէր գալիս մինչ վերջին օրը։ Թուրքերն արդեն գյուղում էին,
բայց ես տղաներիս հետ դեռ չէի հեռացել․․․ բայց եթե մի օր էլ
չգնայինք, մեզ կսպանեին
66
», մյուսն էլ նշում է․ «․ ․ ․
Հոկտեմբերի
8-ի գիշերն եմ դուրս եկել, շատ դաժան օրեր էին, ուզում էի հետ
գնալ, բայց Թաղլարին էին արդեն հասնում, կրակոցների ձայները
ականջներիս մեջ թնդում էին․ ․ ․
67
»
։ Այս և այլ՝ հետազոտությամբ
հավաքագրված փաստերը հաստատագրում են, որ
արցախահայերը բռնի տեղահանվածներ են, ովքեր վախի
մթնոլորտում այլ ելք չունեին, քան լքել իրենց հայրենիքը։
Իսկ եթե փորձենք հասկանալ, թե մշակութային արժեքների
ոչնչացումն ինչպես է ազդել որոշումների կայացման վրա, կարող
ենք փաստել մի քանի ակնառու օրինակներ։
2020 թվականի տեղահանվածներից մեկը նշում է․
«Երբ
խոցվեց Ղազանչեցոցը, իմ սիրտն էլ հետը խոցվեց. մեր հավատքի
խորհրդանիշը ոչնչացնելը առաջին հերթին մեզ էր հարված, էլ ինչ
հույս ունենայինք, որ մեզ էլ չեն ոչնչացնի»։
Մեկ այլ տեղահանված
նշում է․ «
3 օր չեմ քնել, երբ Հադրութում մզկիթի հիմնարկեք
64
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղից տեղահանված,
ներկայումս Կոտայքի մարզում բնակվող Ռ․ Ս․-ի (25 տ․, իգ․) հետ, 28.05.2023։
65
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանից տեղահանված, ներկայումս Երևանում
բնակվող Մ․ Ք․-ի (59 տ․, իգ․) հետ, 20.05.2023։
66
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղից տեղահանված,
ներկայումս Երևանում բնակվող Լ․ Հ․-ի (72 տ․) հետ, 22.05.2023։
67
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանից տեղահանված, ներկայումս Երևանում
բնակվող Մ․ Ք․-ի (59 տ․, իգ․) հետ, 15.06.2023։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 133
դրեցին, ուզում են վերափոխել մեր պատմությունը, պղծել ամեն ինչ,
ջնջել վերադարձի հույսն անգամ
68
»։ «
Երբ Ադրբեջանը մեր
հուշարձանններին է կպնում, ես ցավ եմ զգում, աչքս երբ բացել եմ,
իմ տունն ու բակի խաչքարը մերն է եղել, հիմա ջարդել են խաչքարը՝
մեր գյուղի խորհրդանիշը․ սա մի ողջ գյուղին ու ժողովրդին էր
հարված
69
»,- նշում է Հադրութի Առաքել գյուղից բռնի տեղահանված
մի կին։ «
Մեծ ցավ ապրեցի, երբ թշնամին, մտնելով Հադրութ,
ամբողջությամբ կրակի մատնեց Հադրութի հին թաղամասը,
պայթեցրեց Հադրութի Ա․ Մկրտչյանի անվան հայրենագիտական
թանգարանը, ես այդ թանգարանի մի մասն էի ինձ համարում։
Սրանք անդառնալի կորուստներ են, որոնք նշում են, որ թշնամին
անհանդուրժող է. չի հարգում մեր մշակույթն ու
ավանդույթները․ ․ ․ ․ մեզ ինչպե՞ս կհարգի
»
70
։
Հադրութ քաղաքից
մի կին նշում է․ «
Ազերիները համացանցում պարբերաբար
լուսանկարներ են հրապարակում մեր քաղաքի դպրոցից,
եկեղեցիներից, փողոցներից։ Չեմ կարող բառերով բացատրել, թե
դա ինչ ցավ է, թե ինչ ողբերգություն է, երբ պղծված ես տեսնում քո
սրբավայրերը, քեզ համար թանկ վայրերը, այն ամենը, ինչը քո
կյանքն էր կազմում, ինչով ապրում էի, ինչը դու էիր․ եթե անմեղ
հուշարձանին կարող են այդպիսի դաժանությամբ ոչնչացնել,
ինչպես հուսանք ու հավատանք, որ մեզ էլ նույնը չեն անի
»
71
։
Համալիր այս պնդումներով մենք կարող ենք հաստատագրել,
որ Արցախի ժողովրդի տեղահանությանը նպաստել է նաև
մշակութային արժեքների թիրախավորումը, որը որպես լրջագույն
68
Ֆոկուսխմբային հարցում Երևանում վերաբացված՝ Հադրութի մանկապատանեկան
կենտրոնի ուսուցիչների հետ, 02.06.2023:
69
Հարցազրույց Արցախի Հադութի շրջանի Տող գյուղից տեղահանված, ներկայումս
Վայոց Ձորում ապրող Կ․ Հ.-ի (45տ․, իգ․) հետ, 15.06.2023:
70
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղից տեղահանված,
ներկայումս Երևանում բնակվող Կ․ Հ․-ի (58 տ․, իգ․) հետ, 15.06.2023։
71
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանից տեղահանված, ներկայումս Երևանում
բնակվող Ա․ Վ․-ի (42 տ․, ար․) հետ, 15.06.2023։
134 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
փաստարկ՝ ստեղծելով նաև անվստահություն մթնոլորտ,
հոգեբանական ծանր տրավմայի է ենթարկել մարդկանց՝ ազդելով
որոշումների կայացման վրա։
Կարևոր է արձանագրել, որ միջազգային իրավունքի
համաձայն քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը նաև
քրեական հանցագործություն է միջազգային և ոչ միջազգային
ռազմական հանցագործությունների համատեսքում, որը
ենթադրում է նաև անհատական քրեական
պատասխանատվություն
72
։
Արցախահայերի բռնի տեղահանությունը և մշակութային
արժեքների ոչնչացումը որպես մարդկության դեմ ծանր
հանցագործություն
Տեղահանությունը, Հռոմի կանոնադրության,
Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի և Ռուանդայի
միջազգային քրեական տրիբունալի կանոնադրությունների
համաձայն, որակվում է որպես մարդկության դեմ ուղղված ծանր
հանցագործություն
73
և բնութագրվում որպես խաղաղ բնակչության
դեմ իրականացված «համատարած» կամ «համակարգված»
հարձակման հետևանք
74
։ Այստեղ «համատարած» տերմինը
մատնանշում է հարձակման լայնածավալ բնույթը, որոնք
իրականացվում են զգալի լրջությամբ և ուղղված են բազմաթիվ
մարդկանց դեմ
75
։ Այս կոնտեքստում «բազմաթիվ կամ մեծ թվով
մարդիկ» պետք է, Ժնևի առաջին արձանագրության 50(1) հոդվածի
72
Federico Andreu-Guzmán, Criminal Justice and Forced Displacement: International and
National Perspectives, 2013, p. 2-3․ https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-Research-
Brief-Displacement-Criminal-Justice-Andreu-Guzman.pdf․
73
UN High Commissioner for Refugees (UNHCR), Forced Displacement and International
Crimes, (2011): 14, Տե’ս նաև ICC Rome Statute Art. 7(1)(d).
74
UN High Commissioner for Refugees (UNHCR), Forced Displacement and International
Crimes, (2011): 11.
75
ICC, Policy on Cultural Heritage, para. 66․
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 135
բնութագրմամբ, համապատասխանեն «քաղաքացիական անձ»
(այսինքն խաղաղ բնակչություն) դրույթին։ Իսկ հարձակումը պետք
է կատարվի «հարձակման մասին իմացությամբ, կազմակերպված
լինի և հետևի կանոնավոր օրինաչափությանը»
76
։ Այստեղ հույժ
կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ հարձակման
համատարած բնույթի գնահատման փաստը կարող է կապված
լինել մշակութային ժառանգության բնույթի հետ, քանզի
մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող
հանցագործությունները վնաս են պատճառում մեծ թվով
մարդկանց, տուժած համայնքներին և ողջ մարդկությանը՝
ժառանգության լայն հասարակական բնույթի պատճառով։ Բացի
այդ, մշակութային ժառանգության դեմ հարձակման կրկնվող ու
ամենատարբեր գործողությունները նույնպես կարող են
մատնանշել հարձակման «համատարած» բնույթի մասին:
Ինչ վերաբերում է «համակարգված» տերմինին, այն
արտահայտում է հարձակման կազմակերպված բնույթը,
գործածված ռեսուրսները և պետական մակարդակով
կազմակերպված լինելու փաստը
77
։ Այս կոնտեքստում մենք
վստահաբար կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի կողմից
Արցախի մշակութային ժառանգության թիրախավորման և
ոչնչացման քաղաքականությունը Ադրբեջանի ծրագրային,
կազմակերպված հստակ քաղաքականության մասն է կազմում, և
սա փաստարկված է տեղի և միջազգային մի շարք գիտնականների
և անգամ դատական ատյանների կողմից (Հաագայի
արդարադատության դատարան, ԵԽ և ԵԽԽՎ բանաձևեր)։
76
ICC, Rome Statute, Article 7(1)․
77
ICC, Prosecutor v William Ruto et al (Decision on the Confirmation of Charges Pursuant
to Article 61(7)(a) and (b) of the Rome Statute) ICC-01/09-01/11 (23 January 2012).
https://www.icc-cpi.int/court-record/icc-01/09-01/11-414, p. 164.
136 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը և
արցախահայերի բռնի տեղահանությունը մարդկության դեմ
կատարվող ծանր հանցագործություն կարող է որակվել, եթե
նկատի ունենանք մի քանի հանգամանքներ։ Արցախի մշակութային
ժառանգությունը մոլորակի մշակութային բազմազանության մի
մասն է․ սա հաստատված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝
մասնավորապես հետևյալ հայտարարությամբ. «Յուրաքանչյուր
ժողովրդի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի
մշակութային բազմազանության մի մասն է»։ Ուստի, վնասելով
Արցախի ժառանգությանը՝ Ադրբեջանը հարվածում է թե՛
արցախահայերին և թե՛ մարդկության հավաքական
ժառանգության ամբողջականությանը։ Բացի այդ, Արցախի
ժառանգության կորուստը տառապանք ու ցավ է պատճառում մեծ
թվով մարդկանց և կրկնվում է կամ նույնիսկ չի դադարում, և այս
փաստը կարող է ապացուցել ադրբեջանական հարձակման
«համատարած» բնույթը։ Բացի այդ, քանզի մարդկության դեմ ծանր
հանցագործություն որակվելու համար անհրաժեշտ է նաև
ապացուցել, որ հարձակումն ուղղված է խաղաղ բնակչության դեմ,
ուստի այս կոնտեքստում էլ կարող ենք նշել, որ մշակութային
ժառանգության ոչնչացման ընդունված միջոցներն ու մեթոդները,
ինչպես նաև դրա խտրական բնույթը ցուցիչներ են, որ հարձակումն
ուղղված է եղել խաղաղ բնակչության դեմ
78
։ Հաշվի առնելով
Արցախում Ադրբեջանի կողմից կիրառված պատերազմի
միջոցներն ու մեթոդները, որոնք ներառում են մարդկանց իրենց
տներում «սպանությունները», խաղաղ բնակչության ակաբեկումը,
զինված տեխնիկայի կիրառումը, մշակութային ժառանգության
վրա հարձակումները, առնվազն ողջամիտ հիմք կա ենթադրելու, որ
հարձակման առաջնային թիրախը խաղաղ բնակչությունն է եղել:
78
ICC, Policy on Cultural Heritage para. 63, Katanga TJ para. 1104; Ntaganda TJ, para. 668.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 137
Այստեղ նաև կարևոր է արձանագրել, որ Միջազգային քրեական
դատարանի կանոնադրությամբ թվարկված խտրական հիմքերը
չեն սահմանափակվում քաղաքական, ռասայական, ազգային,
էթնիկական կամ կրոնական հիմքերով, այլ ներառում են նաև
մշակութային հիմքեր»
79
: Հույժ կարևոր է նաև նշել, որ հարձակման
ժամանակ մշակութային ժառանգության դեմ կատարված
հանցագործությունների ապացույցները կարող են հուշել, որ
հարձակման առաջնային թիրախը հենց խաղաղ բնակչությունն է
եղել՝ հաշվի առնելով քաղաքացիական համայնքների համար
մշակութային ժառանգության հավաքական նշանակությունը
80
:
Մեր կողմից արված հետազոտության տվյալները փաստել են,
որ Արցախի մի շարք եկեղեցիներ՝ այդ թվում Շուշիի կիսավեր
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, պատերազմի
ժամանակ հրետակոծված Տիգրանակերտի հնագիտական
ճամբարը, ոչնչացված Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին,
աղվանական հռչակված Հադրութի Սուրբ Խաչ, Տողի Սուբ
Հովհաննես եկեղեցիները, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասի
վանքը, ռազմական հենակետի վերածված Կատարոյի վանքը,
հավաքական նշանակություն ունեին Արցախի ժողովրդի համար, և
դրանց ուղղված ադրբեջանական հարվածները հոգեկան
տառապանք են պատճառում մեծ թվով մարդկանց։ Հետևաբար,
դրանց հետ կապված վանդալիզմի և պղծման գործողությունները
ցուցում են, որ Ադրբեջանի կողմից հարձակման առաջնային
թիրախը հենց խաղաղ բնակչությունն է եղել։ Բացի այդ,
անդրադառնալով նաև ժառանգության բնույթին՝ կարող ենք նշել,
որ ժառանգությունը հավաքական արժեք է և պատկանում է
ժողովրդին, վայելքի և գիտելիքի աղբյուր է հասարակության բոլոր
79
UN High Commissioner for Refugees (UNHCR), Forced Displacement and International
Crimes, (2011): 13, ICC, Rome Statute Art. 7(1)(h)).
80
ICC, Policy on Cultural Heritage, para. 64.
138 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
անդամների համար, ուստի դրան հասցված վնասը չի կարող
մեկուսի լինել և բնութագրվում է հասարակության վրա ունեցած
ազդեցության տեսանկյունից։ Այստեղ հաստատագրվում է վերևում
քննարկված՝ ժառանգության և մարդու իրավունքների կապը և թույլ
տալիս ժառանգության ոչնչացումը բնութագրել մարդկանց վրա
ունեցած ազդեցության տեսանկյունից։
Արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման և
բռնի տեղահանության հետ կապված ցեղասպանության, էթնիկ
զտման, ագրեսիայի, խոշտանգնման, հալածանքի, անձնական
արժանապատվության դեմ հանցագործությունները
Մասնագետները նշում են, որ մշակութային ժառանգությանը
էական վնաս կարող են հասցնել բռնի տեղահանության հետ
կապված մի շարք այլ հանցագործություններ, ինչպիսիք են
ցեղասպանությունը, էթնիկ զտումները, ագրեսիան, խոշտանգումը,
հետապնդումը/հալածանքը, անձնական արժանապատվության
դեմ ամենատարբեր ոտնձգությունները և այլն
81
։ Ուստի, քննելով
հիշյալ հանցագործությունների բնույթն ու ազդեցությունը` մենք
կփորձենք ներկայացնել դրանք Արցախի մշակութային
ժառանգության վրա ունեցած բացասական ազդեցության
համատեքստոմ։
Բռնի տեղահանությունը և մշակութային ժառանգության
ոչնչացումը որպես ցեղասպանություն։ ՄԱԿ-ի` 1948 թվականին
ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և
դրա համար պատժի մասին» կոնվենցիայի համաձայն`
ցեղասպանությունը ազգային, էթնիկական, ցեղական կամ
կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման
մտադրությամբ իրականացված այնպիսի գործողություններն են,
81
UN High Commissioner for Refugees (UNHCR), Forced Displacement and International
Crimes,(2011): 4-5.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 139
որոնք, ի թիվս ֆիզիկական սպանության և մարմնական
վնասվածնքերի, նաև կյանքի համար միտումնավոր այնպիսի
կենսապայմաններ են ստեղծում, որոնք ուղղված են խմբի
ֆիզիկական ոչնչացմանը, մանկածնությունը կանխելուն և
երեխաներին մի խմբից մյուսը բռնի տեղափոխելուն
82
։ Հռոմի
կանոնադրությունը, իր 6-րդ հոդվածով ընդունելով կոնվենցիայի
մեկնաբանությունը, ցեղասպանությանը տալիս է նույնակերպ
բնորոշում
83
։ Ցեղասպանությունը, ըստ մեկ այլ սահմանման, որևէ
խմբի ֆիզիկական կամ կենսաբանական ոչնչացմանն ուղղված
գործողությունների համախումբն է
84
, որի իրականացման
միջոցներից են անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումները,
տեղահանությունը, որոնք կարող են լուրջ մարմնական կամ
հոգեկան վնաս պատճառել խմբին
85
:
Հարկ է նշել, որ ցեղասպանության խնդիրն այսօր
դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա
հարձակումների համատեքստում
86
։ Այս կապն առավել
մանրամասնելու համար մեջբերենք Հռոմի կանոնադրության
մշակութային ժառանգության քաղաքականությանը նվիրված
ձեռնարկի սահմանումը․ «Մշակութային ժառանգության դեմ կամ
դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են
ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս՝
ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի
ֆիզիկական ոչնչացման գործողություններով, որոնցից են
82
Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide Approved and
proposed for signature and ratification or accession by General Assembly resolution 260 A
(III) of 9 December 1948 Entry into force: 12 January 1951, in accordance with article XIII
https://wx.ax/5Df
83
ICC , Rome Statute.
84
Bosnia v. Serbia and Montenegro para. 344; Krstić AJ, para․ 25-26; Prosecutor v. Krstić
paras. 550, 580.
85
ICC, Policy on Cultural Heritage, para. 81.
86
ICC, Policy on Cultural Heritage, para. 88.
140 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
սպանությունը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքների
պատճառումը, դիտավորությամբ կյանքի վատ կենսապայմանների
ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման
դիտավորվալ գործողությունները և երեխաներին
դիտավորությամբ մի խմբից մյուսը բռնի տեղափոխելը և այլն
87
։
Ավելին, մշակութային ժառանգության դեմ կատարվող
հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ
ուղղված ֆիզիկական կամ կենսաբանական այլ գործողությունների
հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրություն
ունենալ
88
։ Բացի այդ, մշակութային ժառանգության ոչնչացումը,
համաձայն Հռոմի կանոնադրության 6(բ) հոդվածի, կարող է լուրջ
հոգեկան վնաս
89
պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով
ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու
լրջությունը
90
։
Հռոմի կանոնադրության՝ Մշակութային ժառանգության
քաղաքականության ձեռնարկի համաձայն՝ ցեղասպանություն է
համարվում նաև դիտավորյալ կատարված այն գործողությունը,
երբ ոճրագործն անմիջապես չի սպանում խմբի անդամներին, այլ, ի
վերջո, ձգտում է նրանց ֆիզիկական ոչնչացմանը
91
։ Այս առիթով
կարող ենք նշել, որ մշակութային լանդշաֆտի բռնի յուրացումը կամ
տեղահանման գործողությունը, որի արդյունքում համայնքը
վտարվում է իր լանդշաֆտից, կարող է խաթարել և ոչնչացնել
ժողովրդի մշակութային ժառանգությունը և հետևաբար՝
ինքնությունը, և ի վերջո կասեցնել խմբի գոյությունը որպես
87
ICC, Policy on Cultural Heritage, para. 78.
88
ICC, Policy on Cultural Heritage, para. 79.
89
ICC, Policy on Cultural Heritage, para. 81.
90
ICC, Policy on Cultural Heritage, para. 78.
91
ICC, Policy on Cultural Heritage, para. 83.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 141
այդպիսին
92
: Հավելենք, որ խմբի անդամների ֆիզիկական
գոյությունը իրենց տարածքից հեռու ինքնության վերստեղծման
հիմք չէ։ Այս կոնտեքստում մեջբերենք Ռաֆայել Լեմկինի
մշակութային ցեղասպանության հայեցակարգից մի կետ, որտեղ
նշվում է․ «Խումբը կարող է ոչնչացվել, եթե նրա ինքնությունը,
հավաքական հիշողությունը ջնջվի, նույնիսկ եթե նրա առանձին
անդամներից շատեը ողջ մնան․ դարեր, երբեմն հազարավոր
տարիներ են պահանջվում մշակույթ ստեղծելու համար, բայց
ցեղասպանությունը կարող է անմիջապես ոչնչացնել այն
93
»: Այս
կոնտեքստում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, իր
բնական լանդշաֆտից ու մշակութային կենսակերպից հեռու, դեռ
ինքնության պահպանության երաշխիք չէ և կարող է որակվել
որպես ցեղասպանություն։ Միջազգային քրեական դատարանի 6
«գ» հոդվածը սահմանում է, որ ցեղասպանություն է խմբի համար
կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են դրա
լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Եթե դիտարկենք այն
մշակութային ժառանգության կոնտեքստում, ապա կտեսնենք, որ
մշակութային ժառանգության ոչնչացումը հանգեցնում է խմբի
կյանքի կործանարար պայմանների
94
։ Այսպիսի որակման
պատճառն այն է, որ խմբի ֆիզիկական ոչնչացման համար
նախատեսված ցանկացած կենսապայման հատուկ կապ ունի
92
Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը (IACtHR) ճանաչել է, որ
մայաների բնիկ համայնքի կոտորածը և ցամաքային գործողությունները, որոնք
հանգեցրել են մայաների ամբողջական համայնքների ցեղասպան ոչնչացմանը, ինչպես
նաև՝ նրանց տների, անասունների, բերքի և գոյության այլ տարրերի ոչնչացումը, ոչ
միայն ոտնահարում էին նրանց կյանքի, այլև՝ էթնիկ կամ մշակութային ինքնության,
ինչպես նաև՝ իրենց մշակույթն արտահայտելու և տարածելու իրավունքը։ Այս
փաստերը ճանաչվեցին որպես թիրախային համայնքի անդամների վրա իրենց
ինքնության և արժեքների վրա լուրջ ազդեցություն (Plan de Sánchez Massacre Merits
Judgment, para. 42, ICC, Policy on Cultural Heritage, para. 32).
93
Robert Bevan, “The Destruction of Memory: Architecture at War”,(London: Reaktion
Books, 2006): 271.
94
ICC, Policy on Cultural Heritage, para. 84.
142 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
թիրախային խմբի մշակութային ժառանգության հետ
95
:
Մշակութային ժառանգության ոչնչացումները կարող են դիտվել
որպես ցեղասպանության կամ կյանքի այնպիսի պայմանների
միտումնավոր ստեղծման ապացույց, որը կարող է համարվել
ցեղասպանության լայն սխեմայի մաս, քանզի ժառանգության
ոչնչացումը կարող է իջեցնել խմբի բարոյահոգեբանական
տոկունությունը, թուլացնել դիմադրությունը և այլն
96
: Տեղահանված
արցախահայերի հետ խորացված հարցազրույցները փաստել են, որ
մշակութային ժառանգության ոչնչացումները հուսալքել են նրանց,
հոգեկան ծանր տրավմայի ենթարկել, իսկ համայնքից հեռացումը՝
հանգեցրել ընտանեկան ավանդույթների, սովորույթների
պահպանման լուրջ մարտահրավերների։
Միջազգային քրեական դատարանն իր 6 «դ» հոդվածով
ցեղասպանություն է որակում նաև խմբի շրջանակներում
մանկածնության կանխմանն ուղղված միջոցների ձեռնարկումը։
Այս իմաստով հարկ է նշել, որ խմբի շարունակականության համար
ոչ միայն խմբի ֆիզիկական վերստեղծումն է կարևոր, այլև՝ խմբի
ինքնության վերստեղծումը, որը հնարավոր է միայն մշակութային
բնական միջավայրում։ Այս իմաստով ծնունդների կանխարգելումը
ֆիզիկական և կենսաբանական ազդեցություն ունի խմբի
գոյատևման վրա, և այս գործընթացն ազդում է խմբի ապագա
մշակութային կյանքի շարունակականության վրա
97
։
Ցեղասպանության հայեցակարգի շարունակական ընդլայնման
արդյունքում մասնագետները փաստում են, որ «ցեղասպանության
խնդիրը խումբ ոչնչացնելու մեջ չէ միայն, այլ ինքնության
ոչնչացման մտադրության մեջ է, «ինքնություն, որն
95
Plan de Sánchez Massacre, para. 82-87, ICC, Policy on Cultural Heritage, para. 85.
96
ICC, Policy on Cultural Heritage, para. 67.
97
ICC, Policy on Cultural Heritage, para. 86.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 143
արտահայտվում է մշակութային ժառանգության՝ այդ թվում լեզվի,
սովորույթների, արվեստի և ճարտարապետության միջոցով»
98
:
Այսինքն, մի կողմից Ադրբեջանի կողմից Արցախի
մշակութային ժառանգության ոչնչացումն ու կեղծումն է
խոչընդոտում մշակութային ժառանգությունը սերունդներին
փոխանցելը և ժառանգության հիման վրա ինքնության
պահպանությանը, իսկ մյուս կողմից տեղահանությունն է
կասեցնում արցախահայության նոր սերնդի՝ էթնիկ ինքնությամբ
ապրելու հնարավորությունը։ Ու թեև նոր երեխաներ ծնվում են
արցախահայերի ընտանիքներում, բայց այս երեխաները արդեն
իսկ զրկված են իրենց մշակույթի հիմնարար իրավունքից, իրենց
արժեքների հետ հաղորդակցվելու, արցախյան միջավայրում
զարգանալու, ավանդական կենսակերպով կրթվելու իրավունքից,
համայնքի անդամների հետ սերտ շփման բնական
հնարավորությունից։ Ուստի, հարցը մշակութային ինքնության
տեսանկյունից դիտարկելու պարագայում մենք կարող ենք
հաստատագրել, որ տեղահանությունը արցախյան ինքնությամբ
մանկածնության կանխման գործընթաց է և հետևաբար՝ որպես
ցեղասպանություն դիտարկվելու ապացույց։
Կանոնադրության 6-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ «խմբի
երեխաներին մեկ այլ խումբ բռնի տեղափոխելը» նույնպես
համարվում է ցեղասպանություն, երբ «կատարվում է ազգային,
էթնիկական, ռասայական, կրոնական հիմքով խմբին ամբողջապես
կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ»
99
։ Այս
կոնտեքստում հարկ է մեջբերել, որ երեխաները մշակութային
ժառանգության փոխանցողն են ապագա սերունդներին, ուստի
նրանց՝ խմբից բռնի հեռացնելը ցեղասպանության գործողություն
98
Robert Bevan, “The Destruction of Memory: Architecture at War”, (London: Reaktion
Books, 2006): 270.
99
ICC, Rome Statute of the International Criminal Court, Article 6(e).
144 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
կարող է համարվել, քանզի մեծ ազդեցություն ունի խմբի
մշակութային ժառանգության հասանելիության, կիրառման և
շարունակականության վրա, ինչպես հաստատված է Հռոմի
կանոնադրության քաղաքականությամբ
100
: Այս կոնտեքստում
Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 հազար երեխաները չունեն
լիարժեք հնարավորություն հաղորդակցվելու իրենց արժեքներին,
պահպանելու ավանդույթներն ու ծեսերը, բարբառը,
սովորույթները, որոնք կապված էին Արցախի տարածքի և
բնական/մշակութային լանդշաֆտի հետ։
Տեղահանված արցախահայերի հետ անհատական և
ֆոկուսխմբային հարցազրույցների ընթացքում մենք պարզեցինք,
որ կորսված ոչ նյութական արժեքներից ամենախնդրահարույցը
հենց բարբառի կորուստն է, քանզի այն կապված է ինքնության և
մտածողության հետ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած ոչ նյութական
մշակութային ժառանգության էթիկական սկզբունքների
համաձայն՝ լեզվի անհետացումը սպառնում է շարունակական
պրակտիկայի և կենդանի ժառանգության փոխանցմանը և կարող է
հանգեցնել մշակութային և բնագիտական կենսական գիտելիքների
կորստի
101
։ Երբ տեղահանվում են համայնքները, այն բարբառները,
որոնք մշակութային լանդշաֆտների հետ սերտ կապի մեջ էին,
կորում են՝ իրենց հետ մեկտեղ կորսցնելով ժառանգության
արժեքները, տեքստերը և այլն: Բնիկ լեզուները կենդանի
ժառանգության փոխադրամիջոց են
102
, և այսօր Արցախի շրջանի
ինքնատիպ բարբառները կորստի վտանգի տակ են, քանզի նոր
միջավայրի ազդեցությամբ և մշակութային փոխշփումների
ակտիվացմանը զուգահեռ դրանք աստիճանաբար կորսվում են։
100
ICC, Policy on Cultural Heritage, para. 87.
101
UNESCO, Intangible cultural heritage, “Living Heritage and Indigenous Peoples, The
Convention for the safeguarding of the intangible cultural heritage”, (Paris, 2019):8
https://ich.unesco.org/doc/src/Brochure-indigenous-people-201904-EN.pdf .
102
Նույն տեղում։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 145
Բռնի տեղահանության և մշակութային ժառանգության հետ
կապված ագրեսիայի հանցագործությունը
Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածի bis
103
ենթակետով սահմանվում է ագրեսիայի հանցագործությունը
104
, որն
ագրեսիայի ակտի պլանավորումն է, նախապատրաստումը,
նախաձեռնումը կամ իրականացումը այն անձի կողմից, որը
գտնվում է պետության քաղաքական կամ ռազմական
գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն
իրականացնելու կամ ղեկավարելու դիրքում, և որն իր բնույթով,
ծանրությամբ և մասշտաբով հանդիսանում է Միավորված ազգերի
կազմակերպության կանոնադրության ակնհայտ խախտում: ՄԱԿ-
ի կանոնադրության 1-ին կետի նպատակների համար «ագրեսիայի
ակտ» նշանակում է պետության կողմից զինված ուժի կիրառում մեկ
այլ պետության ինքնիշխանության, տարածքային
ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ
ցանկացած այլ գործողություն, որը չի համապատասխանում
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը
105
: Ի
մասնավորի՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր
ասամբլեայի՝ 1974 թվականի դեկտեմբերի 14-ի 3314 (XXIX)
բանաձևի համաձայն՝ ագրեսիա է որակվում զինված ուժերի
ներխուժումը կամ հարձակումը մեկ այլ պետության տարածքի վրա
կամ որևէ ռազմական օկուպացիայի (թեկուզ ժամանակավոր)
տարածք:
Մշակութային ժառանգության և ագրեսիայի գործողության
փոխկապակցվածության հիմնավորման համար անդրադառնանք
Միջազգային քրեական դատարանի մշակութային
քաղաքականությանը նվիրված ձեռնարկի 89-րդ պարագրաֆին,
103
Inserted by resolution RC/Res.6 of 11 June 2010.
104
ICC, Rome Statute of the International Criminal Court.
105
UN Charter, Article 1, San Francisco 1945, https://fd.ax/Pi8.
146 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
որը ներկայացնում է, որ զինված համակարտության
իրավիճակներում (ներառյալ օկուպացիան) մշակութային
արժեքների թիրախավորումը և ոչնչացումը ագրեսիայի
գործողություն է
106
: Եվ հավելում, որ ագրեսիայի գործողությունը
ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է, եթե այն, ի թիվս
այլ նկատառումների, ուղղված է ժառանգության դեմ, և հանցանքը
դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա
բացասական այլ ազդեցության համատեքստում
107
։ Հաշվի առնելով
ժառանգության եզակի բնույթն ու նշանակությունը
108
և
ժառանգությանը հասցված անդառնալիությունը՝ նմանօրինակ
գործողությունը կարող է դիտարկվել որպես պատիժը ծանրացնող
հանգամանք։ Մշակութային ժառանգությունը դիտավորյալ
ոչնչացումը կամ վնասը նաև ուժի կիրառման առանձնահատուկ
ծանր ձև է համարվում
109
։ Ուստի, ժառանգության ոչնչացման և
ագրեսիայի գործողությունների փոխառնչությունների
համատեքստում կարևոր է դիտարկել ագրեսիայի
հանցագործության արդյունքում ժառանգությանը պատճառված
բազմաշերտ վնասը, որը կարող է ներառել մարդկանց
տառապանքը, խոցելիությունը, և որը կարող է բարձրանալ
համայնքի մշակութային ժառանգության կորստի և դրանով
պայմանավորված այլ՝ սոցիալական, տնտեսական և
բնապահպանական խնդիրերի պատճառով
110
։ Այս ամենը թույլ է
տալիս նշել, որ Արցախի մշակութային ժառանգության դեմ կամ
դրա վրա ազդող հանցագործությունների ծանրությունը
գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն բուն ֆիզիկական
կորուստը, այլև այն ծանր ազդեցությունը, որը ժառանգության
106
ICC, Policy on Cultural Heritage, para. 89.
107
ICC, Policy on Cultural Heritage, para. 92.
108
Al Mahdi Reparations Order, (2017) para. 17, https://wx.ax/1Xj.
109
ICC, Policy on Cultural Heritage, para. 92.
110
ICC, Policy Paper on Preliminary Examinations, 2013, para. 65, https://nw.ax/m2I.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 147
կորուստը կարող է պատճառել անհատների հոգեկան աշխարհին,
տուժած համայնքներին և պոտենցիալ ողջ մարդկությանը:
Բռնի տեղահանության և մշակութային ժառանգության հետ
կապված խոշտանգնման հանցագործությունը
Մշակութային ժառանգությանը էական վնաս կարող է
պատճառել միջազգային հանցագործություն որակվող
խոշտանգումը, որը, սահմանվելով Միջազգային քրեական
դատարանի կանոնադրության 7/1 «ե» հոդվածով, բնութագրվում է
որպես մարդկանց ֆիզիկական կամ հոգեկան սուր ցավ կամ
տառապանք պատճառելուն ուղղված գործողություններ։
Տեղահանված համայքի մշակութային ժառանգության դեմ կամ դրա
վրա ազդող հանցագործությունները՝ մեկուսացված կամ այլ
արարքների հետ միասին, հոգեկան ցավ և ծանր տառապանք
կարող են պատճառել մարդկանց՝ որակվելով խոշտանգում և
մարդկության դեմ ծանր հանցագործություն
111
։ Այլորեն,
խոշտանգումների ապացույց կարող է համարվել մարդկանց ծանր
ֆիզիկական կամ հոգեկան ցավ կամ տառապանք պատճառելու
փաստը
112
։ Հաշվի առնելով այն փաստը, որ մշակութային
ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները
հաճախ խտրական են և կարող են սրել պատճառված
տառապանքը
113
, հետևաբար, Ադրբեջանի կողմից Արցախի
մշակութային ժառանգության դեմ հանցագործությունները
խոշտանգնման հանցագործության ապացույց կարող են լինել։
Բռնի տեղահանված արցախահայերի հետ խորացված
հարցազրույցները փաստել են, որ ժառանգության կորուստը
շարունակում է խորացնել պատճառված վնասը։ Դիցուք, Կատարո
111
ICC, Policy on Cultural Heritage, para 71.
112
Ibid.
113
The European Court of Human Rights, R.B. v. Hungary, 64602/14, para. 45, https://fd.ax/u8N.
148 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
վանքը, մնալով Ադրբեջանի վերահսկողության տակ, պատճառ
դարձավ կառույցի, հոգևոր ծեսերի կորստին և ուխտավայրի հետ
կապված հիշողությունները կենդանի պահելու վտանգ ստեղծեց։
Դեպի Դիզափայտի բարձունք՝ ծովի մակերևույթից 2478 մետր
բարձրանալով, ուխտագնացություններ էին տեղի ունենում
ամենատարբեր նպատակներով տարվա մեջ նվազագույնը մեկ
անգամ։ Այն սրբազան առաքելություն էր․ ճանապարհը ժամ ու կես
էր տևում, որը մարդիկ ոտքով, հաճախ ոտաբոբիկ էին անցնում․
«
Հադրութի բնակիչները տարվա մեջ նվազագույնը մեկ անգամ
բարձրանում էին Կատարո․ դա կարծես ազգային չգրված
սրբազան կանոն լիներ
»,- նշում է տեղահանվածներից մեկը։ Մյուսը
հավելում է․ «
Սրբոց Սուրբ էր մեզ համար Դիզափայտի
Կատարոն․ բարձրանալիս սկզբում դժվար է թվում, բայց կեսից
կարծես հոգևոր զորություն բռնի ձեռքդ ու բարձրացնի
աստվածային ուժով
114
»։
Քարագլուխ գյուղից մի տեղահանված
նշում է․
«Ամեն ամառ գնում էինք Կատարո․ երեխաները,
ուսուցիչները, թոշակառուները, բոլորն էին գնում ժամ ու կես
ոտաբոբիկ, որ իղձերն ի կատար ածվեն
115
»։
Հադրութի շրջանի ամբողջական բռնազավթումից հետո
ադրբեջանական կողմի տեղադրած տեսանյութերից պարզ է
դառնում, որ ոչնչացվել են վանքին նվիրված հին և նոր խաչքարերը,
իսկ Դիզափայտի գագաթը վեր է ածվել ռազմական հենակետի:
Կատարո վանքն էլ զինվորների կացարան և զենքի պահեստ է
դարձել։ Այս ամենը արցախահայերի համար ստեղծել է
ինքնութենական խորը ճգնաժամ, հոգեկան ծանր տառապանք՝
114
Հարցազրույց Արցախի Հադութի շրջանիի Տող գյուղից տեղահանված, ներկայումս
Շիրակի մարզում ապրող L․ Հ -ի (45տ․, ար․) հետ, 15․06․2023։
115
Հարցազրույց Արցախի Հադութի շրջանիի Տումի գյուղից տեղահանված,
ներկայումս Վայոց ապրող Կ․ Հ -ի (45տ․, իգ․) հետ, 15․06․2023։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 149
խաթարելով ինքնության վերստեղծումն ու
շարունակականությունը։
Այսպիսի կապվածություն կար նաև Շախկախի վանքի հետ
(1865 թ․
116
), որը Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի հարավային
մասում՝ Խնձորուտ կոչվող տեղամասում էր գտնվում
117
։
Տեղահանվածներից մեկը նշում է․
«Շախկախի վանքը մեր
ընտանիքների համար ուխտատեղի էր
118
»։ «Ինձ համար սրբատեղի
էր նաև Մեծ Թաղերի Մարխաթուն եկեղեցին
119
»։
Որպես ուխտավայր հայտնի էր Ծակուռիի եկեղեցին (1682 թ.),
որը նաև «Ծաղկավանք» էին ասում։ Տեղահանվածներից շատերը
նշել են նաև Առաքել գյուղի «Սուրբ Մարիամ Աստվածածին»
եկեղեցու մասին (1902-1907 թթ․), որը շատերի համար սրբատեղի
էր։ Սրբատեղի էր Ժայռի տակ գտնվող «Գրիգոր Լուսավորչի աչք»
կոչվող տարածքը, որտեղ մարդիկ գնում էին ու մոմ վառում,
մատաղ անում։ Ազոխ գյուղի կողքին Սուրբ Վանես եկեղեցի ու խաչ
կար
120
, որի խաչքարի մոտ ժողովուրդը մատաղ էր անում, մոմ
վառում
121
։ Հադրութցիների համար սրբավայր էր Տնջրի Սուրբ
Ծառը՝ մոտ 2000 տարեկան։ Ուղտատեղի էր նաև Ջուխտ
պառավածառը (պռվածառ
122
), որի տարածքում հին եկեղեցու
116
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի պատմության և
մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ՝ համաձայն ԼՂՀ
կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1050 որաշման։
117
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում», Շախկախի վանքը,
https://nw.ax/5Nb։
118
Հարցազրույց Արցախի Հադութի շրջանի Սարինշեն գյուղից տեղահանված,
ներկայումս Սյունիքի մարզում ապրող Ս․ Հ․-ի (48տ․, իգ․) հետ, 18․05․2023։
119
Հարցազրույց Արցախի Հադութի շրջանիի Մեծ Թաղլար գյուղից տեղահանված,
ներկայումս Սյունիքի մարզում ապրող Կ․ Ս․-ի (22 տ․, իգ․) հետ, 15․06․2023։
120
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում», Սուրբ Վանես
եկեղեցի, https://nw.ax/Mw8։
121
Հարցազրույց Արցախի Հադրութի Ազոխ գյուղից տեղահանված, ներկայումս
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ապրող Վ․ Հ․-ի (40 տ․, իգ․) հետ, 20.05․2023։
122
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում», Ճոխտ Պըռվածառ
(Զույգ պառավածառ) վանքը, https://hq.ax/Se1։
150 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
պատեր ու խաչքար կային
123
: Ուխտատեղի էր նաև «Օխտը դռնի
124
»
(Յոթը դռնի) վանքը
125
։ Այս և այլ ուխտավայրերի կորուստը, իղձերի
անկատար մնալը հոգեկան տառապանք է պատճառել մարդկանց։
Բռնի տեղահանության և մշակութային ժառանգության հետ
կապված անձնական արժանապատվության դեմ
ոտնձգությունների հանցագործությունը։
«Անձնական արժանապատվության դեմ ոտնձգություններ»-ը
նույնպես կապված են մշակութային ժառանգության դեմ
կատարվող հանցագործությունների հետ, քանզի պատճառված
վնասի գնահատման համար կարող են պահանջել տուժած
համայնքի մշակութային ժառանգության կորստից բխող
զգայունության գնահատում
126
։ Հռոմի կանոնադրության 8-րդ
հոդվածի 2-րդ կետի xxi ենթակետի համաձայն՝ անձնական
արժանապատվության դեմ ոտնձգություն կարող է համարվել
նվաստացուցիչ կամ վիրավորական վերաբերմունքը։ Թեև
արժանապատվության դեմ իրականացվող հանցագործությունները
պետք է օբյեկտիվորեն համապատասխանեն ծանրության որոշակի
շեմի, այսինքն՝ արժանապատվության վրա դրանց ազդեցությունը
պետք է լինի «իրական, լուրջ, նվաստացնող», այնուամենայնիվ,
հաստատված է, որ դրանք կարող են ունենալ մշակութային
ենթատեքստ և կարող են խոչընդոտել տուժածի՝ իր մշակութային
ժառանգությունից օգտվելու հետագա հնարավորությունը
127
:
Մշակութային ժառանգության վրա հարձակումների դեպքում
123
Հարցազրույց Արցախի Հադրութի Վանք գյուղից տեղահանված, ներկայումս
Երևանում ապրող Հ․ Հ-ի (52 տ․, իգ․)․հետ, 21․06․2023։
124
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում», Հադրութի շրջանի
Մոխրենեսի «Օխտը դռնի» վանքը, https://nx.ax/Xb0։
125
Հարցազրույց Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից տեղահանված,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բնակվող Վ․ Ս․-ի (40 տ․, ար․) հետ, 26․05․2023։
126
ICC, Elements of Crimes, art. 8(2)(b)(xxi), element 1, footnote 49.
127
ICC, Policy on Cultural Heritage, para 70.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 151
կարևոր է գնահատել նաև պատճառված վնասի կրոնական,
սոցիալական և մշակութային համատեքստը: Եվ քանզի
մշակութային ժառանգությունը ծանր տրավմայից հետո
տառապանքի հաղթահարման միջոց է, հետևաբար նման
ժառանգությունը վնասելը կարող է խորացնել հայրենիքի և
սեփական ինքնության կորստով պայմանավորված հոգեկան
տառապանքը
128
։ Հույժ կարևոր է նշել, որ անձնական
արժանապատվության դեմ իրականացված հանցագործության
համատեքստում տուժած «անձանց» թվում են նաև մահացած և դեռ
չծնված անձինք։ Այս իմաստով հարկ է նշել, որ դիակի պղծումը,
խախտելով մահացած անձի մշակութային հուղարկավորության
գործելակերպը, կարող է անձնական արժանապատվության
վիրավորանք համարվել: Նմանօրինակ խնդիր կարող է ծագել, երբ
տեղահանության արդյունքում պղծվում են գերեզմանները,
ոչնչացվում գերեզմանաքարերը՝ թույլ չտալով պահպանել
հիշողությունը։ Թաղման ավանդական ծեսերը արցախյան
միջավայրում կատարելու անկարողությունը կարող է
համայնքներին զրկել իրենց ծեսերը կենդանի պահպանելու
հնարավորությունից
129
։ Այսօր տեղահանվածները չեն կարող իրենց
ավանդույթներին համապատասխան հուղարկավորել իրենց
հարազատներին, և դա կոպտորեն խախտում է անձնական
արժանապատվության իրավունքը։
Բռնի տեղահանությունը որպես էթնիկ զտում
Ադրբեջանի կողմից իրագործված համակցված
գործողությունները կարող են նաև էթնիկ զտում համարվել։ ՄԱԿ-ի՝
128
Plan de Sánchez Massacre v. Guatemala, Reparations Judgment, 19 November 2004,
paras. 49(12), 77(e).
129
UN General Assembly, Resolution 72/258, Financing of the International Residual
Mechanism for Criminal Tribunals, https://gx.ax/8Fm․
152 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողը ժառանգության
դիտավորյալ ոչնչացման գործողությունները «մշակութային
մաքրում/էթնիկ զտում» է համարել
130
: Հարկ է շեշտել, որ էթնիկ
զտումը ոչ թե մեկ կոնկրետ հանցագործություն է, այլ՝
հանցագործությունների շարք՝ ներառելով բռնի տեղահանությունը,
քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները,
խոշտանգումները, սպանությունները և այլն
131
։
Տեղահանությունը էթնիկ զտում կարող է համարվել, երբ
կատարվում է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք
արգելված գործողությունների համակցությամբ և ուղղված է
խաղաղ բնակչության դեմ՝ խախտելով միջազգային
մարդասիրական իրավունքի 1-ին կանոնը, երբ իրականացվում է
մարդկանց սպանություններով՝ խախտելով 89-րդ կանոնը, երբ
իրականացվում է բռնությամբ՝ խախտելով 93-րդ կանոնը
132
։
«Էթնիկ զտումների» նպատակը տարածքի ժողովրդագրական
կազմի փոփոխությունն է, որն էլ արվում է հենց
տեղահանությամբ
133
։ Մեկ այլ բնորոշմամբ՝ այն որոշակի
քաղաքական, էթնիկական կամ սոցիալական խմբի անդամների
մշտական վտարումն է իրենց տարածքից։ Այսպիսի գործողությունը
հաճախ անվանում են նաև ստրատեգիական տեղահանում, որը
պատվիրված կամ լիազորված է զինված խմբի ղեկավարության
կողմից՝ որպես կազմակերպչական քաղաքականության մաս
134
։
130
UN General Assembly, Report of the Special Rapporteur in the Field of Cultural Rights:
note / by the Secretariat A/71/317, (2016), para.45, տե՛ս նաև UN, Human Rights Council, “
Promotion and protection of all human rights, civil, political, economic, social and cultural
rights, including the right to development” (A/HRC/31/59, 2016), para. 67․
131
UN, Transfer of the Civilian Population in International Law 5․
132
International Humanitarian Law Databases, Rules. https://hq.ax/4Ty․
133
Էթնիկ զտման քաղաքականությամբ են ընթացել նախկին Հարավսլավիայում 1990-
ականների պատերազմները, ինչպես նաւ պատերազմները Կամերունում, Հարավային
Սուդանում և Մյանմարում։
134
Lichtenheld, Adam. “Strategic Displacement and the Politics of Wartime Mobility:
Implications for Policymakers and Practitioners”, 2020, https://www.unhcr.org/people-
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 153
Տեղահանության հենց այսպիսի տեսակով բնորոշվեցին արցախյան
պատերազմները, որոնք ի սկզբանե Ադրբեջանի կողմից
իրականացվում էին Արցախի տարածքը հայերից մաքրելու
գերնպատակով։
Եզրակացություն
Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասի-
րության արդյունքում կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի
կողմից Արցախի մշակութային ժառանգության համակարգային
ոչնչացման քաղաքականության գերնպատակը ոչ միայն տարածքի
նվաճումն էր, այլև՝ տարածքի էթնիկական կազմի փոփոխությունն
ու Արցախի ժողովրդին իրենց հայրենիքից օտարելը։ Ադրբեջանի
կողմից Արցախի մշակութային ժառանգության շարունակական
ոչնչացման գործողությունները և տեղահանությունը կարող են
որակվել որպես մարդկության դեմ ծանր հանցագործություններ, այդ
թվում ցեղասպանություն, էթնիկ զտում, խոշտանգում, ագրեսիայի
գործողություններ, պատերազմական հանցագործություններ և
մարդու անձնական արժանապատվությունը անարգող
գործողություններ։ Բացի այդ, մենք կարող ենք պնդել, որ Արցախի
ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացումը, համաձայն
Հռոմի կանոնադրության և միջազգային այլ կանոնակարգերի,
կարող է լինել արցախահայության տեղահանության «բռնի» տարրի
հիմք և ապացույց:
Արցախահայերի բռնի տեղահանությունը ոչ
միայն խոչընդոտել է նյութական և ոչ նյութական արժեքների
պահպանության, կենսունակության ապահովման և վերստեղծման
հնարավորությունները, այլ կասեցրել հավաքական ինքնության
պահպանության գործընթացը։
forced-to-flee-book/wp-content/uploads/sites/137/2021/10/Adam-G.-Lichtenheld_Strategic-
Displacement-and-the-Politics-of-Wartime-Mobility.pdf.
154 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Հաշվի առնելով նաև մշակութային ժառանգության
հավաքական կարևոր նշանակությունը, արցախահայության
ինքնության և սոցիալական միասնության ապահովման գործում
ունեցած մեծ դերակատարումը և տեղահանության արդյունքում
դրանց կորուստը՝ կարող ենք հաստատագրել, որ Ադրբեջանի
կողմից մշակութային արժեքների ոչնչացման գործընթացների
հետևանքով արցախահայությունը զրկվել է իր իսկ ինքնության
վերստեղծման և շարունակականության ապահովման բնական
իրավունքից։ Բռնի տեղահանության և մշակութային
ժառանգության ոչնչացմամբ խաթարվել է արցախահայերի՝
մշակույթի իրավունքը՝ այդ թվում ժառանգությանը
հաղորդակցման, վայելքի և սերունդներին փոխանցման
իրավունքը։
Գրականության ցանկ
Տիգրանյան Արմինե, «Արցախի մշակութային ժառանգությունը․
պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության
միջազգային համակարգում», Վէմ մատենաշար 7-րդ , 2023․
Պետրոսյան, Համլետ, Մուրադյան, Հայկուհի․ «Արցախի մշակութային
ժառանգությունը հարձակումների թիրախում», Երևան (2022)։
Lichtenheld, Adam. “Strategic Displacement and the Politics of Wartime
Mobility: Implications for Policymakers and Practitioners”, 2020,
https://fd.ax/c4V.
Al Mahdi Reparations Order, 2017, https://nx.ax/Ci8.
Application of the Convention on the Prevention and Punishment of the
Crime of Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro),
Judgment, 26 February 2007, ICJ Rep. 4 (“Bosnia v. Serbia and
Montenegro (Genocide Convention) Case”) https://www.icj-
cij.org/case/91.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 155
Bevan, Robert. “The Destruction of Memory: Architecture at War”,
London: Reaktion Books, 2006.
UNESCO. Convention for the Protection of Cultural Property in the
Event of Armed Conflict. 1954. https://nw.ax/To6.
Darfur Report, 2004. https://www.legal-tools.org/doc/1480de/pdf/.
Federico Andreu-Guzmán, Criminal Justice and Forced Displacement:
International and National Perspectives, 2013. https://ft.ax/6Jc.
Gerstenblith, Patty, “Protecting Cultural Heritage in Armed Conflict:
Looking Back, Looking Forward in Symposium: War and Peace”. Art
and Cultural Heritage Law in the 21st Century, 4 March 2008, Cardozo
Public Law, Policy and Ethics Journal, vol. 7, No. 3 (2009).
ICC Elements of Crimes, https://gx.ax/f2Q.
ICC, Policy Paper on Preliminary Examinations, 2013, https://nw.ax/m2I.
ICC, Prosecutor v William Ruto et al (Decision on the Confirmation of
Charges Pursuant to Article 61(7)(a) and (b) of the Rome Statute) ICC-
01/09-01/11 (23 January 2012). https://ft.ax/p1G.
ICC, Situation In The Republic Of Mali In The Case Of The Prosecutor
V. Ahmad Al Faqi Al Mahdi, ICC-01/12-01/15-84https://fd.ax/q6S․
ICC. Policy on Cultural Heritage. 2021. https://gx.ax/y0C․
ICRC, Displacement In times of armed conflict How International
Humanitarian Law Protects In War, And Why It Matters,
https://hq.ax/Ky2.
ICTY, Prosecutor v. Blagojevic´ and Jokic´, Trial Judgement, IT-02-60-
T, 17 January 2005, referring, inter alia, to ICTY, Prosecutor v.
Krnojelac, Appeal Judgement, IT-97-25-A, 17 September 2003.
Willms, Jan. “Without order, anything goes? The prohibition of forced
displacement in non-international armed conflict”. 2009. https://hq.ax/In․
Joint allegation letter of 11 July 2014 on case No. BHR 9/2014, regarding
the de struction of the Pearl Roundabout in Bahrain. https://jx.ax/j4B․
Plan de Sánchez Massacre v. Guatemala, Reparations Judgment, 19
November 2004 (“Plan de Sánchez Massacre Reparations Judgment”).
Prosecutor v. Milutinović et al., Case No. IT-05-87-T, Judgment, 26
February 2009.
156 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Prosecutor v. Simić, Case No. IT-95-9-T, Judgment, 17 October 2003.
Plan de Sánchez Massacre Reparations Judgment, paras. 82-87. Plan de
Sanchez Massacre v. Guatemala, Judgment (IACtHR, Nov. 19, 2004)
(legal-tools.org).
Statute of the International Criminal Court, adopted by the UN
Diplomatic Conference of Plenipotentiaries on the Establishment of an
International Criminal Court, Rome, 17 July 1998, UN Doc.
A/CONF.183/9. https://wx.ax/l4J Accessed 11.02.2023.
UN General Assembly, Resolution 72/258, 26 January 2021, Promoting
a culture of peace and tolerance to safeguard religious sites.
https://sq.ax/g1H.
UN General Assembly, A/71/317 Report, Promotion and protection of
human rights: human rights questions, including alternative approaches
for improving the effective enjoyment of human rights and fundamental
freedoms, https://wx.ax/n4V․
UN General Assembly, Report of the independent expert in the field of
cultural rights, Farida Shaheed, A/HRC/17/38, https://jx.ax/Lg7․
UN High Commissioner for Refugees (UNHCR), Forced Displacement
and International Crimes, 2011 https://jx.ax/4Py.
UN. Transfer of the Civilian Population in International Law,
https://nw.ax/v1N.
Schabas, William. “The International Criminal Court: A Commentary
on the Rome Statute”, Oxford University Press, 2010. https://gx.ax/1Rs.
UNESCO. World Heritage Convention. 1972.
https://whc.unesco.org/en/convention/.
ICC, Policy on Cultural Heritage, (The Office of the Prosecutor, 2021),
para. 17, https://fd.ax/7Gb.
Joint allegation letter of 11 July 2014 on case No. BHR 9/2014,
regarding the de struction of the Pearl Roundabout in Bahrain,
https://fd.ax/0Au․
UNESCO institute for statistics, Cultural heritage definitions,
https://uis.unesco.org/en/glossary-term/cultural-heritage.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 157
Meyer-Bisch Patrice, “On the “right to heritage” – The innovative
approach of Articles 1 and 2 of the Faro Convention” (Heritage and
Beyond. Strasbourg: “Council of Europe Publishing”, 2009): p. 59–68․
Ugo Mifsud Bonnici, “The human right to the cultural heritage – The
Faro Convention’s contribution to the recognition and safeguarding of
this human right”, (Heritage and beyond, Strasbourg: “Council of
Europe Publishing”): 53-59․
Vícha Ondřej, “Concept of the Right to Cultural Heritage within the Faro
Convention” International and Comparative Law Review, Vol. 14., No.
2, (2014): 25–40.
Recommendation of the Committee of Ministers to member States on
the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted
by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th
meeting of the Ministers' Deputies)․
UN General Assembly, Report of the independent expert in the field of
cultural rights, Farida Shaheed, A/HRC/17/38, (2011).
UN, General Assembly, “Cultural rights: tenth anniversary report: report
of the Special Rapporteur in the Field of Cultural Rights”, A/HRC/14/36,
(2010), https://fd.ax/Ih8.
UNESCO, Global Report “Re|Shaping Cultural Policies. Advancing
creativity for development (2018), https://wx.ax/5Ug.
Human Rights Council 6/1 resolution, “Protection of cultural rights and
property in situations of armed conflict”, 6th Regular Session (2007).
Elsa Stamatopoulou, “Memorandum submitted to the Special
Rapporteur in the field of cultural rights”, (2015), https://wx.ax/Lr7․
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, (1948),
https://ft.ax/m2V։
UNESCO, Culture, Protecting Our Heritage and Fostering Creativity
https://en.unesco.org/human-rights/cultural-life.
UN Diplomatic Conference of Plenipotentiaries on the Establishment of an
International Criminal Court, Rome, 15 June - 17 July 1998: Official Records,
Vol. I, (United Nations, New York, 2002), https://wx.ax/Ai1.
158 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
International Committee of the Red Cross (ICRC), “Displacement in Times of
Armed Conflict: How International Humanitarian Law Protects in War and
Why It Matters”, 2019, p. 63. https://hq.ax/Ky2․
Jan Willms, “Without order, anything goes? The prohibition of forced
displacement in non-international armed conflict”, (2009), 564-565,
https://hq.ax/In4.
ICTY, Prosecutor v. Blagojevic´ and Jokic´, para. 596, Prosecutor v.
Krnojelac, para. 229.
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»
Monument Watch, ահազանգեր, www.monumentwatch.org:
Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide
Approved and proposed for signature and ratification or accession by
General Assembly resolution 260 A (III) of 9 December 1948 Entry into
force: 12 January 1951, in accordance with article XIII, https://jx.ax/1Q․
ICC, Rome Statute.
UNESCO, Intangible cultural heritage, “Living Heritage and Indigenous
Peoples, The Convention for the safeguarding of the intangible cultural
heritage”, (Paris, 2019), https://hq.ax/i8G.
The European Court of Human Rights, R.B. v. Hungary, 64602/14, para. 45,
https://fd.ax/u8N.
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ / ANALYTICAL BULLETIN 159
DESTRUCTION OF CULTURAL HERITAGE AND FORCED
DISPLACEMENT OF ARTSAKH ARMENIANS AS CRIMES
AGAINST HUMANITY
Armine Tigranyan
Yerevan State University
Keywords: Cultural heritage, Artsakh, Azerbaijan, Artsakh Armenians,
forced displacement, ethnic cleansing, Genocide, grave crimes against humanity,
destruction of heritage, Rome Statute.
The article analyzes the actions of occupation of the territory of the
Republic of Artsakh by Azerbaijan following the 44-day war and the ongoing
destruction of cultural heritage within the context of grave crimes against
humanity (genocide, ethnic cleansing, torture, aggression, war crimes). It
examines them under the clauses of the Rome Statute and other international
regulations regarding the protection of cultural heritage in times of war and
in occupied territories. Additionally, it identifies the grounds according to
which the destruction of the cultural heritage of the people of Artsakh can
serve as a basis and evidence of the "violent" aspect of the displacement of
Artsakh Armenians. The article presents the processes of destruction of
Artsakh's tangible and intangible heritage or suspension of cultural practices
as examples of violations of the fundamental right to culture of Artsakh
Armenians and serious crimes against humanity.
The paper attempts to link the policy processes of destroying the
cultural heritage of Artsakh, implemented at the state level by Azerbaijani
authorities, with the actions of forced displacement, considering them as
mechanisms for the implementation of a unified anti-Armenian policy within
the framework of the broad concept of cultural heritage.
As a result of the study conducted, having analyzed the clauses of the
Rome Statute and a number of international treaties regarding displacement
and destruction of heritage, as well as the ongoing destruction of cultural
heritage of Artsakh by Azerbaijan, we can claim that systematic destruction
of the values of both tangible and intangible heritage of Artsakh and the
160 ԱՐՄԻՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ
elements of identity related thereto, as well as the processes of forced
displacement of a part of Artsakh Armenians following the 44-day war,
creating an atmosphere of threat and total distrust, are grave crimes against
humanity (including genocide, ethnic cleansing, torture, acts of aggression,
war crimes, and actions humiliating human dignity) and factors contributing
to the total depopulation of Artsakh Armenians. The overarching goal of the
policy of systematic destruction of Artsakh's cultural heritage by Azerbaijan
was not only the conquest of the territory but also the change of the ethnic
composition of the territory and the expulsion of the people of Artsakh from
their homeland.
Moreover, we can claim that under the Rome Statute and other
international regulations, the destruction of the cultural heritage of the people
of Artsakh can serve as a basis and evidence of the "violent" aspect of
displacement of Artsakh Armenians. The right to culture of Artsakh
Armenians, including the right to communicate, enjoy, and pass on the
heritage to the generations, was undermined by the forced displacement and
destruction of the cultural heritage.
Taking into consideration the significance of cultural heritage in terms
of collectivity as well, the great role it played in ensuring the identity and
social unity of Artsakh Armenians and their loss as a result of displacement,
we can affirm that as a result of the processes mentioned, Artsakh Armenians
were deprived of their natural right to recreate and ensure the continuity of
their identity.