ArticlePDF Available

ՀՀ համախառն ներքին արդյունքի և պետական պարտքի դինամիկ փոփոխությունների վերլուծությունը

Authors:

Abstract

90-ական թվականներին պետական պարտքի կառավարման համակարգի կայացման գործընթացները, ինչ-պես նաև այդ պարտքի ներգրավման և մարման անկանոն միտումները՝ այս հետազոտության մեջ վերլուծության են ենթարկվել վերջին տարի-ների դինամիկ փոփոխությունները: Քանի որ այդ տարիներին պետական պարտքի կառավարման գործընթացում ձևավորվել էին որոշակի անորո-շություններ: ՀՀ պետական պարտքի վերլուծության ժամանակ չի կարելի անտեսել ՀՀ ՀՆԱ-ի մեծության դինամիկայում նկատվող կարևոր զարգացումները, որոնց հետ կապված տվյալները ներկայացված են աղյուսակ 1-ում: Աղյուսակ 1 ՀՀ համախառն ներքին արդյունքի 2007-2017թթ. դինամիկ փոփոխությունները (մլն դրամ և մլն ԱՄՆ դոլար) * Տարիներ ՀՆԱ մլն դրամ Հարաբերական շեղումը (+,-) նախորդ տարվա համեմատ (%)
91
ԱՇՈՏ ՀԱԿՈԲԻ ԲԱՅԱԴՅԱՆ
, տ.գ.դ., պրոֆեսոր
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության
ինստիտուտի բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող
ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԲԱՅԱԴՅԱՆ
, տ.գ.թ., դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ՀՀ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ
ԴԻՆԱՄԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին տասնամյակում ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և
պետական պարտքի մեծությունն ու տնտեսական գործընթացների վրա
դրանց ազդեցության աստիճանը բավականին դինամիկ փոփոխություն-
ների են ենթարկվել: Հաշվի առնելով 90-ական թվականներին պետական
պարտքի կառավարման համակարգի կայացման գործընթացները, ինչ-
պես նաև այդ պարտքի ներգրավման և մարման անկանոն միտումները՝
այս հետազոտության մեջ վերլուծության են ենթարկվել վերջին տարի-
ների դինամիկ փոփոխությունները: Քանի որ այդ տարիներին պետական
պարտքի կառավարման գործընթացում ձևավորվել էին որոշակի անորո-
շություններ:
ՀՀ պետական պարտքի վերլուծության ժամանակ չի կարելի անտեսել
ՀՀ ՀՆԱ-ի մեծության դինամիկայում նկատվող կարևոր զարգացումները,
որոնց հետ կապված տվյալները ներկայացված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
ՀՀ համախառն ներքին արդյունքի 2007-2017թթ. դինամիկ
փոփոխությունները (մլն դրամ և մլն ԱՄՆ դոլար)*
Տարիներ
ՀՆԱ մլն դրամ
Հարաբերական
շեղումը (+,-) նախորդ
տարվա համեմատ (%)
ՀՆԱ մլն ԱՄՆ
դոլար
Հարաբերական
շեղումը (+,-) նախորդ
տարվա համեմատ (%)
2007 3149283.4 18.5 9206.3 44.20
2008 3568227.6 13.3 11662.0 26.7
2009 3141651.0 - 12.0 8648.0 - 25.8
2010 3460202.7 10.1 9260.3 7.1
2011 3777945.6 9.2 10142.1 9.5
2012 4266460.5 12.9 9958.0 - 1.8
2013 4555638.2 6.8 10439.2 4.8
2014 4828626.3 6.0 10888.8 4.3
2015 5043633.2 4.5 10553.3 - 3.1
2016 5079864.6 0.7 10572.3 0.2
2017 5580116.9 9.9 11559.7 9.3
* www.arnstat. Հայաստանի վիճակագրական տարեգիրք
92
Աղյուսակ 1-ի տվյալները վկայում են այն մասին, որ 2008թ., ֆինան-
սատնտեսական համաշխարհային ճգնաժամով պայմանավորված, նկատ-
վել է ՀՆԱ-ի կտրուկ անկում: Դրամային արտահայտությամբ ՀՆԱ-ի
անկումը կազմել է 12.0%, դոլարային արտահայտությամբ՝ 25.8%, ինչը
պայմանավորված է 2009թ. նախորդ տարվա համեմատ ազգային ար-
ժույթի փոխարժեքի կտրուկ անկմամբ: Դոլարային արտահայտությամբ
անկումն ավելի հստակ է արտահայտում արտաքին պետական պարտքի
սպասարկման ունակությունը, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է
պետական պարտքի դինամիկայի վերլուծությունը` միաժամանակ երկու
արժույթով իրականացնելու անհրաժեշտությունը: Հետևաբար՝ աղյուսակ
1-ում բերված տվյալներն ավելի հասկանալի դարձնելու համար ներկա-
յացնենք գծապատկեր 1-ը:
Գծապատկեր 1.
ՀՀ համախառն ներքին արդյունքի դինամիկ
փոփոխությունները` ըստ 2007-2017թթ.
Դրամային արտահայտությամբ ՀՆԱ-ի մեծությունն արդեն 2011թ.
հասավ միջճգնաժամային մեծությանը, ապա դոլարային արտահայտու-
թյամբ այն դեռևս գտնվում է ճգնաժամային մակարդակից ցածր մակար-
դակում, ինչը նշանակում է, որ ճգնաժամից 7 տարի անց էլ պետությունը
չի վերականգնել իր հզորությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ՀՆԱ-ն և պետական
պարտքը խիստ փոխկապակցված են և պայմանավորվում են մեկը
մյուսով, ուստի ներկայացնենք ՀՀ պետական պարտքի վիճակագրական
տվյալները` 2007-2017թթ. դինամիկան աղյուսակ 2-ում:
93
Աղյուսակ 2
ՀՀ պետական պարտքի դինամիկ փոփոխությունները` ըստ 2007-2017թթ.
(մլրդ դրամ և մլն ԱՄՆ դոլար)*
Տարիներ
ՀՀ պետական
պարտք, մլրդ
դրամ
Հարաբերական
շեղումը (+-) նախորդ
տարվա համեմատ, %
ՀՀ պետական
պարտք, մլն
ԱՄՆ դոլար
Հարաբերական
շեղումը (+-) նախորդ
տարվա համեմատ, %
2007 516.2 1.4 1696.9 21.2
2008 584.6 13.3 1906.1 12.3
2009 1270.7 117.4 3362.5 76.4
2010 1379.3 8.6 3795.1 12.9
2011 1592.3 15.4 4128.7 8.8
2012 1764.4 10.8 4372.1 5.9
2013 1861.3 5.5 4588.5 5.0
2014 2109.6 13.3 4441.5 -3.2
2015 2456.3 16.4 5077.7 14.3
2016 2875.6 17.1 5942.1 17.02
2017 3279.6 14.1 6774.6 14.0
* www.arnstat. Հայաստանի վիճակագրական տարեգիրք
Աղյուսակ 2-ից երևում է, որ ՀՀ պետական պարտքի մեծությունը
դրամային և դոլարային արտահայտությամբ 2007 թվականին կազմել է
համապատասխանաբար 516.2 մլրդ դրամ և 1696.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ
2017 թվականին` 3279.6 մլն դրամ և 6774.6 մլն ԱՄՆ դոլար: Այսինքն, եթե
դրամային արտահայտությամբ պարտքի մեծությունն աճել է 6.4 անգամ,
ապա դոլարային արտահայտությամբ՝ 4.0 անգամ:
Աղյուսակ 2-ին համահունչ ներկայացված գծապատկեր 2-ի տվյալ-
ները ցույց են տալիս, որ դրամային և դոլարային արտահայտությամբ
պետական պարտքի դինամիկայում նկատվում են որոշակի տարբերու-
թյուններ, որոնք պայմանավորված են արտարժութային փոխարժեքների
տարբերությամբ:
94
Գծապատկեր 2.
ՀՀ պետական պարտքի դինամիկան` ըստ 2007-2017թթ.
Ցանկացած երկրում, այդ թվում նաև Հայաստանում կարևորագույն
ցուցանիշ է համարվում պետական պարտքի բեռը, որը ՀՀ պետական
պարտքի մեծության և ՀՆԱ-ի հարաբերությունն է: Վերջինս հնարավո-
րություն է ընձեռում` գնահատելու տնտեսության վրա պարտքային
ճնշումը: Որքան մեծ է այդ ցուցանիշի արժեքը, այնքան պետությունը
դրան համահունչ երկրում արտադրված ապրանքների և ծառայություն-
ների ավելի մեծ մասնաբաժին պետք է ուղղի ոչ թե տնտեսության ներքին
զարգացման խթանմանը, այլ պարտատերերին պարտքային պարտավո-
րությունների վերադարձմանը: Միաժամանակ այն դեպքում, երբ կու-
տակված պարտքն ավելի է մեծանում, ապա կարող է ուղղել պարտքային
պարտավորությունների մարմանը, և արդյունքում պարտատերերի մոտ
կարող է մտավախություն առաջանալ երկրի վճարունակության վերա-
բերյալ: Պետական պարտքի բեռի ցուցանիշի 50% մեծությունը համար-
վում է անվտանգ և մտավախության համար հիմք չի ձևավորում: Կատար-
ված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը
եվրոգոտում ներառվելու համաձայնագրով այս ցուցանիշի մեծությունը
պետք է լինի 60%-ից ոչ ավել1:
ՀՀ պետական պարտքի և ՀՆԱ-ի ցուցանիշի հարաբերակցության
վերաբերյալ համապատասխան հաշվարկային տվյալները ներկայացնենք
աղյուսակ 3-ում և գծապատկեր 3-ում:
1 Ա. Հ. Բայադյան, Հ. Ա. Մարկոսյան, Պետական պարտքի կառավարման հիմնախնդիր-
ները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2015թ.:
95
Աղյուսակ 3
Պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն`
ըստ 2007-2017թթ.
Տարիներ ՀՀ պետական /ՀՆԱ, %,
դրամային արտահայտությամբ
ՀՀ պետական /ՀՆԱ, %,
դոլարային արտահայտությամբ
2007 16.4 18.4
2008 16.4 16.3
2009 40.5 38.9
2010 39.9 41.0
2011 42.2 40.7
2012 41.4 43.9
2013 40.9 44.0
2014 43.7 40.8
2015 48.7 48.1
2016 56.6 56.2
2017 58.8 58.6
Գծապատկեր 3.
Պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի
դինամիկան`ըստ 2007-2017թթ.
Պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցության դինամիկան վերլու-
ծելով՝ նկատվում են տարբերություններ պարտքի և ՀՆԱ-ի դրամային ու
դոլարային արտահայտությամբ կատարված հաշվարկների ժամանակ:
Մինչև 2008 թվականը այդ ցուցանիշը դրսևորել է հստակ արտահայտված
նվազման միտում, այն 2008 թվականին կազմել է 16.3%: ՀՀ պետական
պարտքի պատկերն ամբողջովին փոխվում է 2009 ճգնաժամային տարում.
դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ճգնաժամային պայման-
96
ներում ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը գերազանցեց նախապես պլանա-
վորված մակարդակը` կազմելով ՀՆԱ-ի 7.6%-ը` նախատեսված 1%-ի փո-
խարեն: 2009 թվականից հետո նկատվում է հակառակ միտումը, ինչի
արդյունքում այդ ցուցանիշի դրամային և դոլարային արտահայտությամբ
մեծությունները կազմել են 2017 թվականին համապատասխանաբար
58.8% և 58.6%:
Ամփոփելով նշենք, որ կատարված վերլուծությունները վկայում են,
որ ՀՆԱ-ի և պետական պարտքի միջև կա խիստ փոխկապվածություն:
Այն է. ինչքան շատ լինի ՀՆԱ-ն, այնքան ցածր մակարդակի վրա կգտնվի
պետական պարտքը: Հետևաբար դրան հասնելու համար ՀՀ կառավարու-
թյունը պետք է աջակցություն ցուցաբերի արտադրական խոշոր կազմա-
կերպությունների վերագործարկմանը և նորերի բացմանը, քանի որ հենց
դրանք կնպաստեն աշխատատեղերի ու եկամուտների ավելացմանը:
Արդյունքում դրանով իսկ կավելանա ՀՀ պետական բյուջեի եկամտային
մասը` ի հաշիվ շահութահարկի և եկամտային հարկի:
ՀՀ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ
ԴԻՆԱՄԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲԻ ԲԱՅԱԴՅԱՆ
, տ.գ.դ., պրոֆեսոր
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության
ինստիտուտի բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող
ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԲԱՅԱԴՅԱՆ
, տ.գ.թ., դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Համառոտագիր: Ցանկացած երկրի, այդ թվում նաև Հայաստանի
տնտեսության համար կարևորվում է տնտեսական աճի ապահովումը,
որը հիմնականում պայմանավորված է համախառն ներքին արդյունքի
ավելացմամբ: Վերջինս իր էությամբ խիստ փոխկապակցված է նաև ՀՀ
պետական պարտքի փոփոխությունների հետ: Քանի որ որքան արագ
տեմպերով ավելանա ՀՆԱ-ի մեծությունը, կնշանակի պետական պարտքի
մարումներն ավելի հեշտությամբ կարող են իրականացվել: Ուստի այդ
մեծությունների միջև եղած փոխադարձ կապը բացահայտելու համար
ներկայացրել ենք պետական պարտքի բեռի հաշվարկն ըստ 2007-2017թթ.:
Բանալի բառեր. համախառն ներքին արդյունք, պետական պարտք, դինամիկ
փոփոխություններ, պետական պարտքի բեռ, բյուջեի
դեֆիցիտ, պետական բյուջե:
97
АНАЛИЗ ДИНАМИЧЕСКОГО ИЗМЕНЕНИЯ ВАЛОВОГО
ВНУТРЕННЕГО ПРОДУКТА И ГОСУДАРСТВЕННОГО ДОЛГА РА
АШОТ АКОПОВИЧ БАЯДЯН, д.э.н., профессор
Зав. Отделом, старший научный сотрудник
Института экономики НАН РА им. Котаняна
АННА АШОТОВНА БАЯДЯН, к э.н., доцент
Армянский Государственный Экономический университет
Аннотация։ Как для любой страны, так и для экономики Армении
важно обеспечить экономический рост, что в основном обусловлено
увеличением валового внутреннего продукта. Последнее по существу строго
взаимосвязано с изменениями в государственном долге РА. И насколько
быстрыми темпами будет увеличиваться величина ВВП, настолько легче
будет погасить государсрвенный долг. Поэтому, чтобы выявить взаимосвязь
между этими величинами, мы представили расчет бремени государственного
долга на 2007-2017 гг.
Ключевые слова: валовой внутренний продукт, государственный долг,
динамические изменения, бремя государственного долга,
дефицит бюджета, государственный бюджет.
ANALYSIS OF DYNAMIC CHANGES REPORTED IN THE GROSS
DOMESTIC PRODUCT AND PUBLIC DEBT
ASHOT HAKOB BAYADYAN, Doctor of Sciences (Economics), Professor
Head of Department, Chief Research Associate, M. Kotanyan Institute of Economics
National Academy of Sciences, Republic of Armenia
ANNA ASHOT BAYADYAN, Ph.D.in Economics, Associate Professor
Armenian State University of Economics
Abstract: For the economy of any nation, namely for the economy of
Armenia as well, ensuring the economic growth is stressed that is mainly
associated with the increase reported in the gross domestic product (GDP). The
latter one is highly correlated with changes in the public debt of the Republic of
Armenia, per se. Higher GDP growth rates would imply smooth process of
repaying and servicing of the public debt. Therefore, in order to identify how these
two variables are correlated the authors provide the measurement of the public debt
burden based on the statistical data covering the period 2007-2017.
Keywords: Gross domestic product, public debt, dynamic changes, public debt burden,
budget deficit, state budget.
ResearchGate has not been able to resolve any citations for this publication.
ResearchGate has not been able to resolve any references for this publication.