ArticlePDF Available

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ. ՀԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՀԱԿԱԴՐՈՒՄ

Authors:

Abstract

Հոդվածում վերլուծվում և ըստ վերջնարդյունքի՝ պետության անվտանգության և ինքնուրույնության վրա ազդեցության, խմբավորվում են մեծ տերությունների նկատմամբ փոքր պետությունների անվտանգության մի շարք ռազմավարություններ։ Առաջարկվում է փոքր պետությունների արտաքին անվտանգության բոլոր ռազմավարությունները բաժանել չորս խմբի՝ համադրման, հակադրման, ինքնաբացառման և կցորդման։ Մասնավորապես, քննվում են առաջին երկու խմբերում դասվող ռազմավարությունների շարքերն ու դրանց հիմնական բնութագրիչները, վեր են հանվում այդ ռազմավարությունների կիրառման հիմնապայմանները։ Եզրակացության մեջ ներկայացվում են այդ երկու խումբ ռազմավարությունների հիմնական տարբերություններն ու ընդհանրությունները։
61
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ.
ՀԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՀԱԿԱԴՐՈՒՄ
ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածում վերլուծվում և ըստ վերջնարդյունքի՝ պետության անվտան-
գության և ինքնուրույնության վրա ազդեցության, խմբավորվում են մեծ տե-
րությունների նկատմամբ փոքր պետությունների անվտանգության մի շարք
ռազմավարություններ։ Առաջարկվում է փոքր պետությունների արտաքին
անվտանգության բոլոր ռազմավարությունները բաժանել չորս խմբի՝ համա-
դրման, հակադրման, ինքնաբացառման և կցորդման։ Մասնավորապես,
քննվում են առաջին երկու խմբերում դասվող ռազմավարությունների շար-
քերն ու դրանց հիմնական բնութագրիչները, վեր են հանվում այդ ռազմավա-
րությունների կիրառման հիմնապայմանները։ Եզրակացության մեջ ներկա-
յացվում են այդ երկու խումբ ռազմավարությունների հիմնական տարբերութ-
յուններն ու ընդհանրությունները։
Բանալի բառեր
փոքր պետություն, մեծ տերություն, արտաքին քաղաքակա-
նություն, անվտանգություն, ռազմավարություն, դաշինք
Ներածություն
Փոքր պետությունների (այսուհետ՝ ՓՊ) արտաքին քաղաքական
վարքի յուրահատկությունները և դրանց հիմնապատճառները հարկ է
քննարկել այդ վարքի գործնական դրսևորումների՝ արտաքին անվ-
տանգության ռազմավարությունների համատեքստում։ Մասնագիտա-
կան գրականության մեջ ՓՊ-ներին վերագրվում են մի շարք ռազմա-
վարություններ, որոնց մի մասը (օրինակ՝ չեզոքությունը կամ ենթա-
դաշնակցումը) հատուկ է միայն ՓՊ-ներին, իսկ մյուս մասն էլ (օրի-
նակ՝ անհատական և դաշինքային բալանսավորումը) «ունիվերսալ» է՝
բնորոշ է թե ՓՊ-ներին, թե՛ միջին և մեծ տերություններին։
Մեր հոդվածներից մեկում խոսել ենք ՓՊ-ների արտաքին քաղա-
քական վարքի վրա արտաքին (միջազգային-տարածաշրջանային հա-
մակարգի կառուցվածքի, կարգի և այլն) և ներքին (կառավարող էլիտայի
աշխարհայացքի, կողմնորոշումների, պետության սոցիալ-տնտեսական
զարգացածության և այլն) գործոնների որոշիչ ազդեցության մասին
(Գալստյան 1, 2019։8-14)։ Եվ տրամաբանական է, որ նույն գործոններն
են ընկած նաև ՓՊ-ների՝ արտաքին քաղաքականության ռազմավա-
րությունների ընտրության հիմքում։
2021, № 3, 61-70
Քաղաքագիտություն
https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.3.061
62
Հնագույն ժամանակներից ի վեր ՓՊերի արտաքին անվտանգութ-
յան առանցքային խնդիրները կապված են մեծ տերությունների հետ։ Ուս-
տի տրամաբանական է այդ ռազմավարությունները քննել մեծ տերութ-
յունների հետ հարաբերություններում ՓՊ-ների ինքնադիրքավորման
տեսանկյունից։ Ընդհանրապես, ինչպես նկատում է Նիկոլա Կոնտեսսին,
մեծ տերությունները ՓՊ-ների համար և՛ հնարավորություն են, և՛ սպառ-
նալիք։ Հնարավորություն են, քանի որ նրանց հետ սերտ գործակցությու-
նը կարող է դառնալ օգնության, հովանավորության, հեղինակության ու
այլ առավելությունների աղբյուր։ Բայց նրանք նաև սպառնալիք են, քանի
որ հզորության ակնհայտ անհամամասնությունները ՓՊ-ներին դարձ-
նում են մեծերի կողմից խիստ խոցելի առանձին ոլորտներում կամ ընդ-
հանրապես կախվածության, անգամ գերակայության նկատմամբ
(Contessi, 2015։301)։ Ինչպե՞ս են կառուցում ՓՊ–ներն իրենց ռազմավա-
րությունները մեծ տերությունների հետ հարաբերություններում։
Ըստ բնորոշման՝ փոքր պետություններն ունակ չեն արմատապես
փոխելու իրենց անվտանգության միջավայրը, ուստի նրանք որդեգրում
են ռազմավարություններ, որոնք պետք է լուծեն երկու առանցքային
խնդիր՝ 1 չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել արտաքին միջավայ-
րից (նախևառաջ՝ մեծ տերություններից) բխող սպառնալիքները և 2 ա-
պահովել մեծ տերություններից առավելագույն հնարավոր ինքնավա-
րություն արտաքին ու ներքին հարցերում։ Առաջին խնդիրն ուղղակիո-
րեն վերաբերում է ՓՊ-ի՝ որպես համակարգի գոյապահպանմանը, որի
ձախողումը կարող է հանգեցնել ՓՊ-ի վերացմանը, իսկ երկրորդը վե-
րաբերում է ՓՊ-ի գործառությանը՝ կարճա- և միջնաժամկետ հեռանկա-
րում չսպառնալով դրա գոյությանը։ Այդ իսկ պատճառով հնարավոր է՝
հանուն առաջին խնդրի՝ ՓՊ-ն զիջումների գնա երկրորդ խնդրին վերա-
բերող հարցերում։ Մեր համոզմամբ՝ հենց այդ երկու խնդիրներին ար-
ձագանքելու կառուցվածքային կարողությունների և աշխարհայացքա-
յին պատկերացումների տարբերություններն են այն գլխավոր պատ-
ճառները, որ մենք տեսնում ենք ՓՊ-ների անվտանգության ռազմավա-
րությունների մեծ բազմազանություն թե՛ տարածաշրջանային անվտան-
գության տարբեր համալիրներում, թե՛ միևնույն համալիրի ներսում։
Մասնագիտական գրականության մեջ կան ՓՊ-ների արտաքին
անվտանգության ռազմավարությունների մի քանի համախմբեր՝ կազմ-
ված տարբեր հիմնասկզբունքներով։ Այսպես՝ Թալուկդեր Մոնիրուզամա-
նը նշում է սպառնացող մեծ տերությունների ռազմական զսպմանն ուղղ-
ված չեզոքության, չեզոքացման, չմիացման, ուժերի բալանսավորման և ո-
րակական գերազանցության ռազմավարությունները (Talukder, 1982), Լե-
Ազդել նրանք (հատկապես ուժեղ փոքրերը, ինչպես օրինակ՝ Սինգապուրը) ան-
շուշտ կարող են և հենց այդ պատճառով էլ հայտնվում են մեծ տերությունների ուշա-
դրության կենտրոնում, որոնք կձգտեն կա՛մ չեզոքացնել այդ ազդեցությունը, կա՛մ օգ-
տագործել դա ուժային բալանսի իրենց հաշվարկներում։
63
լա Չիկովանին՝ հզորության ամրապնդմանն ու սեփական նշանակութ-
յան բարձրացմանն ուղղված ռազմական կարողությունների ամրապն-
դումը և տնտեսական անկախությունը՝ որպես ներքին ջանքեր, և չեզո-
քությունը, դաշինքը, չմիացումը և հավաքական անվտանգությունը՝ որ-
պես արտաքին ջանքեր (Chikovani, 2010), Ֆրենսիս Դոմինգոն՝ միջազգա-
յին համակարգում գոյատևմանն ուղղված միջազգային կազմակերպութ-
յուններին անդամակցությունը, սեփական ուժերին ապավինելը (self-
reliance), դաշինք կազմելը և ինքնաապահովագրումը (hedging) (Domingo,
2014։ 43-59), Նիլս Ամստրապն իր հերթին նշում է փոքր պետության անվ-
տանգության հետևյալ ռազմավարությունները՝ չեզոքություն, դաշինք,
անդամակցություն միջազգային կազմակերպությանը և չմիացում (un-
aligned) (Amstrup, 1976։163-182)։ Որոշ հեղինակներ էլ հիշատակում են վե-
րոնշյալ առանցքային խնդիրների լուծմանն ուղղված դաշինք կազմելու,
ռազմավարական ինքնաապահովագրման, չեզոքության և «ապաստանի»
ռազմավարությունները (Vaicekauskaitė, 2017։ 7-15)։
Ընդհանրապես, ըստ մեծ տերության հետ փոխազդեցության վերջ-
նարդյունքի՝ ՓՊ-ների արտաքին անվտանգության ապահովման ռազ-
մավարությունները, կարծում ենք, կարելի է բաժանել չորս խմբի՝ հա-
մադրման, հակադրման, ինքնաբացառման և կցորդման։
Ստորև նպատակ ունենք
վեր հանել համադրման և հակադրման
խմբերին պատկանող ռազմավարությունների հիմնարար հատկանիշ-
ները
։ Այդ նպատակով փորձենք՝ 1
հատկանշել այդ երկու խմբերը՝ ինչ
վերջնարդյունք և ինչ պայմաններ են դրանք ենթադրում,
2
մասնագի-
տական գրականության մեջ ՓՊ-ներին վերագրվող ռազմավարութ-
յուններից առանձնացնել, բնութագրել ու դասակարգել այդ խմբերին
համահունչ ռազմավարությունները։
Համադրման ռազմավարություններ
Համադրման ռազմավարությունների վերջնարդյունքը մեծ տե-
րության (տերությունների) հետ երկկողմ ու բազմակողմ համագոր-
ծակցության միջոցով նրա (նրանց) հետ ուղղակի առճակատման բա-
ցառումն է։ Մասնագիտական գրականության մեջ հիշատակվում են
այդպիսի նպատակադրություն ունեցող մի շարք ռազմավարություն-
ներ։ Դրանցից է
բազմակողմանիությունը
(Multilateralism) կամ
բազմա-
վեկտորությունը
(Multi-Vectorism), որը ՓՊ-ների համար թե՛ սեփական
ազդեցության տարածման, թե՛ ավելի մեծ տերությունների ազդեցութ-
յան սահմանափակման միջոց է։ Բազմավեկտորությունը բնորոշվում է
որպես պետության փոխշահավետ հարաբերություն իր բոլոր գործըն-
կերների հետ՝
բացառելով նրանցից
որևէ մեկի չափազանց արտոնյալ
լինելը մյուսների համեմատ
: Այն մեկնաբանվում է որպես պետության
ձգտում՝ զարգացնելու պրագմատիկ հարաբերություններ և ապահովե-
լու
ճկունություն
մրցակցող արտաքին գործընկերների հետ հարաբե-
64
րություններում, պահպանելու որոշակի
ինքնավարություն
ներքին ու
արտաքին քաղաքականության մեջ (Գալստյան 2, 2019։ 224)։ Ինչպես
արդեն նկատել ենք, որոշ հեղինակներ բազմակողմանիությունը հա-
մարում են
փոխհամադրման
(Co-Alignment) մասնավոր ձև, որը են-
թադրում է մրցակցող մեծ տերությունների համարժեք ներգրավում
ՓՊ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։
Այդ ռազմավարության վերջնանպատակների թվում նշվում են ՓՊ-ի
համար ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում որևէ
մեծ տերության գերակայության՝ նրա կողմից թելադրանքի, հարկա-
դրանքի բացառումը և, այդպիսով, ՓՊ-ի ռազմավարական ինքնավա-
րությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը, ինչպես նաև ՓՊ-ի
սոցիալ-տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման համար
արտաքին աջակցություն ապահովելը (Galstyan, 2019։182)։ Կոնտեսսիի
ձևակերպմամբ՝ փոխհամադրման քաղաքականությունը համակցում է,
մի կողմից, կորուստները (որոնք կարող են ի հայտ գալ, օրինակ, որևէ
մի մեծ տերության գերիշխանության հաստատման արդյունքում) բա-
ցառելու շարժառիթը և ունի ինքնապահպանման ու արդեն ձեռք բեր-
ված արժեքները (օրինակ՝ ինքնիշխանությունն ու ինքնուրույնությու-
նը) պաշտպանելու նպատակ (
բալանսավորում
), իսկ մյուս կողմից՝ օ-
գուտ ստանալու (օրինակ՝ մեծ տերության աջակցությունը) շարժառի-
թը և ունի ցանկալի արժեքներ ձեռք բերելու նպատակ (
ենթադաշնակ-
ցում
Նրա կարծիքով, փոխհամադրման միջոցով փոքր պետությունը
կարող է բազմազանեցնել իր խոշոր գործընկերների ցանկը՝ այդ կերպ
կանխելով նրանցից որևէ մեկի գերիշխանությունն իր նկատմամբ։ Դրա
մեխանիզմը «
խնդիրների բաժանումն
» (Issue Splitting) է՝ արտաքին ա-
ջակցության կարիք ունեցող խնդիրների դաշտի հատվածավորումը։
Ըստ այդմ՝ ամեն հատված կարող է «աճուրդով վաճառվել» տարբեր
«գնորդների», որպեսզի մեծ տերություններից ոչ մեկը չկարողանա ամ-
բողջությամբ գերակայել ՓՊ-ի քաղաքականության կամ տնտեսության
որևէ ոլորտում։ Կոնտեսսին փոխհամադրման ռազմավարությունը
բնութագրական է համարում Ադրբեջանի (Ռուսաստանին, Թուրքիա-
յին, ԱՄՆ-ին և Իսրայելին ներգրավելու միջոցով), Ղազախստանի
(Ռուսաստանին, Չինաստանին, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին ներգրավելու միջո-
ցով) և Ուզբեկստանի (Ռուսաստանին և ԱՄՆ-ին ներգրավելու միջո-
ցով) արտաքին քաղաքականության համար (Contessi, 2015։300-306)։
Նկատենք, որ Կոնտեսիի այս հայեցակարգը շատ նման է
ինքնաա-
պահովագրման (Hedging)
ռազմավարությանը, որով հաճախ բնու-
թագրվում է Հարավարևելյան Ասիայի ՓՊ–ների ռազմավարությունը
Չինաստանի և ԱՄՆ-ի (Goh, 2005), իսկ երբեմն՝ անգամ Ադրբեջանի
քաղաքականությունը Ռուսաստանի (Valiyev, Mamishova, 2019։269-291)
նկատմամբ։ Չըն-Չիվը Քուեքն այդ ռազմավարությունը բնորոշում է որ-
պես երբեմն հակասող և հակադրվող քաղաքական որոշումների հա-
65
մակցություն, որը փոքր կամ երկրորդային պետությունները կիրառում
են անորոշ և ռիսկային միջավայրում՝ ի պատասխան մրցակցող մեծ
տերությունների ակնկալիքների։ Ինքնաապահովագրումն անհրաժեշ-
տաբար ենթադրում է երեք պայման՝ մրցակցող տերություններից որևէ
մեկի նկատմամբ կողմնապահության բացառում, հակասական և հա-
կադիր որոշումների ընդունման պրակտիկա, հանուն օգուտի հակա-
դիր գործողությունների օգտագործում՝ միաժամանակ ունենալով գոր-
ծողությունների «պահուստային» տարբերակ (Kuik, 2016։5)։ Ինքնաա-
պահովագրումը, ըստ նրա, ունի հինգ բաղադրիչ՝ 1 տնտեսական
պրագմատիզմը՝ ձգտելով առավելագույն տնտեսական օգուտ ստանալ
մեծ տերության հետ առևտրատնտեսական հարաբերություններից, ե-
թե անգամ նրանց միջև կան քաղաքական տարաձայնություններ, 2
կապակցող ներգրավումը՝ ձգտելով ընդլայնել ու շատացնել մեծ տե-
րության հետ կապերը՝ նրա որոշումների ընդունման վրա ազդեցութ-
յուն ստանալու նպատակով, 3 սահմանափակ ենթադաշնակցումը՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մասնա-
կիորեն ընդունելով մեծ տերության գերակայությունը՝ առանց նրանից
լիարժեք կախվածության մեջ ընկնելու, 4 մեծ տերության գերակա-
յության բացառումը՝ այլ մեծ տերություններին համագործակցության
մեջ ներքաշելու և սեփական դիմադրողունակությունն ամրապնդելու
միջոցով և 5 անուղղակի բալանսավորումը՝ անվտանգային անորո-
շությունները մեղմելու նպատակով զարգացնելով համագործակցութ-
յունը մեծ տերության հետ և զուգահեռաբար զարգացնելով սեփական
կարողությունները ռազմական ոլորտում (Kuik, 2008։167-171):
Մրցակցող մեծ տերություններին համագործակցության դաշտ բերե-
լու կամ
համաձայնության
(Accommodation) ռազմավարությունը ևս, ըստ
Ռոբերտ Ս Ռոսի, թույլ է տալիս ՓՊ-ին, մի կողմից, հրաժարվել մեծ տե-
րությունների նկատմամբ կիրառվող ավանդական ռազմավարություննե-
րից (բալանսավորում, չեզոքություն, ենթադաշնակցում), մյուս կողմից,
նվազեցնել անվտանգության ռիսկերն այդ տերությունների հետ անհա-
մաչափ փոխհարաբերություններում (Galstyan, 2019։182)։ Ինքնաապահո-
վագրման և համաձայնելու ռազմավարությունների տարբերությունն այն
է, որ, ինչպես նկատում է Դեյվիդ Կանը, եթե ապահովագրման ռազմա-
վարությունն ավելի մոտ է բալանսավորմանը, ապա համաձայնելու ռազ-
մավարությունը՝ ենթադաշնակցելուն (Kang, 2007։53-54)։
Հակադրման ռազմավարություններ
ՓՊ–ների արտաքին անվտանգության երկրորդ՝ հակադրման
խմբի ռազմավարությունների վերջնանպատակն է ստիպել սպառնա-
ցող մեծ տերությանը (տերություններին) հրաժարվել ՓՊ-ի նկատմամբ
ագրեսիվ գործողություններից, նրա նկատմամբ գերակայություն ստա-
նալու մտադրությունից։ Եթե ՓՊ–ն միայնակ՝ բացառապես սեփական
66
ռեսուրսներով ի զորու չէ ապահովելու այդ արդյունքը, նա ստիպված է
որդեգրել
դաշինքային ռազմավարություն
՝ դաշնակցել համանման
նպատակ ունեցող այլ պետությունների հետ (կամ դաշինքի միջոցով
ապահովել կոշտ բալանսավորում)՝ որևէ մի մեծ ուժի (կամ դաշինքի)
սպառնալիքից մեկ այլ մեծ ուժի (կամ դաշինքի) պաշտպանությունն
ստանալու նպատակով։
Սթիվեն Ուոլթի բնորոշմամբ,
դաշինքը
երկու կամ ավելի ինքնիշ-
խան պետությունների միջև անվտանգության հարցերով ֆորմալ կամ
ոչ ֆորմալ հարաբերություն է, որը ենթադրում է որոշակի փոխադարձ
պարտավորություններ և օգուտների փոխանակում (Walt, 1985։1)։ Ռո-
բերտ Լ Ռոթշտայնը և Հաքան Վիբերգը նշում են ՓՊ–ի դաշինքի երեք
հնարավոր տարբերակ՝ երկկողմ դաշինք մեծ պետության հետ, դա-
շինք այլ ՓՊ-ների հետ, բազմակողմ դաշինք փոքր և մեծ պետություն-
ների հետ (Amstrup, 1976։171, Wiberg, 1996։36), իսկ Մելվին Սմոլը և
Դեյվիդ Սինգերը՝ փոխադարձ պաշտպանություն, չհարձակման դաշ-
նագիր և անտանտ (Small, Singer, 1969։261)։
Դաշինքների ձևավորման պատճառների քննությունը թողնելով
հետագային՝ այստեղ միայն նշենք, որ ՓՊ-ների կողմից դաշինքային
ռազմավարություն ընտրելը, մեր համոզմամբ, լավագույնս բացա-
տրում է
սպառնալիքի բալանսավորման տեսությունը
։ Վերջինիս հա-
մաձայն՝ հենց սպառնացող Ա պետությանը կամ պետությունների
խմբին զսպելու, բալանսավորելու նպատակով է Բ պետությունը կազ-
մում դաշինք (Walt, 1985։5-6)՝ ակնկալելով, որ իր դեմ ռազմական գոր-
ծողությունների դեպքում դաշնակիցներից կստանա ռազմական և դի-
վանագիտական աջակցություն (Dwivedi, 2012։224): Սակայն, ինչպես
պնդում են Ֆոլկեր Քրաուզեն և Դեյվիդ Սինգերը, դաշինքին անդամակ-
ցելու ՓՊ–ների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն
ռազմական անվտանգության ամրապնդման, այլ նաև ոչ ռազմական օ-
գուտներ (արտաքին առևտրի աճ, կառավարող ռեժիմին աջակցութ-
յուն) ստանալու ակնկալիքով (Krause, Singer 2001։21-22)։
Մի շարք հեղինակներ պնդում են, որ ՓՊ-ների դաշինքային ռազ-
մավարությունը ավելի լավ մեկնաբանում են ոչ թե դաշինքի ավանդա-
կան տեսական մոտեցումները, այլ
դաշինքային ապաստանի
(shelter)
տեսությունը: Վերջինիս հիմնասկզբունքներն են՝
1. ՓՊ–ներն արմատապես տարբերվում են մեծերից և, հետևա-
բար, որոշումների ընդունման և գործողությունների ժամանակ կիրա-
ռում են մեծ տերություններից տարբերվող տրամաբանություն։
2. ՓՊ–ների համար դաշինք ձևավորելն ունի ոչ միայն արտաքին,
այլ նաև ներքին դրդապատճառներ։
3. ՓՊ-ներն ունակ են շահել դաշինք կազմելուց և համեմատաբար
ավելի մեծ օգուտ ստանալ, քան մեծ տերությունները։
4. Գոյատևելու և բարգավաճելու համար ՓՊ-ներն ունեն քաղա-
67
քական, տնտեսական, մշակութային և անվտանգային ապաստանի
կարիք, որն էլ մեծ տերության հետ ՓՊ-ների դաշինք կազմելու գլխա-
վոր խթանն է։
5. Դաշինքային ապաստանը ՓՊ-ներին հնարավորություն է տա-
լիս դաշինքների միջոցով բացառելու մեկուսացումն արտաքին աշ-
խարհից, և դա կարող է նշանակալի սոցիալ-շակութային ազդեցութ-
յուն ունենալ ՓՊ վրա։
6. Դաշինքին անդամակցությունը կարող է նշանակալիորեն փո-
խակերպել ՓՊ- թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը, որն
էլ, իր հերթին, ՓՊ- համար լրացուցիչ «վճար» է դաշինքին անդամակ-
ցության դիմաց (Bailes et all, 2016:5-7)։
Ըստ այդմ հեղինակները նշում են ՓՊ–ների խոցելիության երեք ո-
լորտներ և դրանց համապատասխան դաշինքային ապաստաններ՝ քա-
ղաքական (ռազմական պաշտպանություն, դիվանագիտական աջակցու-
թյուն, միջազգային նորմեր և կանոններ), տնտեսական (ֆինանսատնտե-
սական աջակցություն, մուտք մեծ շուկաներ) և սոցիալական (ճանաչում,
մտավոր ուժի և տեխնոլոգիաների ներհոսք) (Thorhallsson, Bailes, 2017:52-
54)։ Որպես գործնական օրինակ՝ հեղինակները նշում են հյուսիսեվրո-
պական պետությունների փոխազդեցությունը ԱՄՆ/ՆԱՏՕ-ի և Եվրոպա-
կան միության հետ։
Իսկ ի՞նչ անել, եթե գերակայող պետությանը կամ պետություննե-
րի խմբին ռազմական միջոցներով «կոշտ» բալանսավորել հնարավոր
կամ արդյունավետ չէ։ Այսպիսի իրավիճակում կարող է կիրառվել ոչ
ռազմական միջոցներով (տնտեսական, դիվանագիտական, ինստի-
տուցիոնալ)
«փափուկ» բալանսավորում
։ Վերջինս, ըստ հեղինակների,
ենթադրում է գործողություններ, որոնք ուղղակիորեն մարտահրավեր
չեն նետում գերիշխող տերության ռազմական գերակայությանը, սա-
կայն նպատակ ունեն ոչ ռազմական միջոցներով խափանել այդ տե-
րության պլանավորած ռազմական մտադրությունները (Pape, 2005:10)։
Ավելին, որոշ հեղինակներ նշում են փափուկ բալանսավորման տա-
րատեսակներ՝ թշնամի տերության նկատմամբ և բարեկամ տերության
նկատմամբ (Whitaker, 2010:1111), կոնֆլիկտ, որը ծագում է անհամա-
տեղելի քաղաքական նախապատվություններից, և կոնֆլիկտ, երբ,
չնայած ընդհանուր տեսակետի առկայությանը, թույլ պետությունը
մերժում է համաձայնությունը մեծի հետ։ Վերջին դեպքը հնարավոր է,
երբ թույլ կողմն ընդունում է ուժեղ կողմի երկարաժամկետ նպատակ-
ները, բայց ոչ դրանց ուղղված կարճաժամկետ ռազմավարությունները
(«ռազմավարական չհամագործակցություն»)
։ Որպես դրա գործնական
օրինակ նշվում է իրաքյան ռազմարշավի ժամանակ ԱՄՆ–ի հետ հա-
մագործակցելուց նրա ավանդական որոշ դաշնակիցների հրաժարվելը
(Kelley, 2005:153-173):
68
Եզրակացություն
Ամփոփելով վերլուծության արդյունքները՝ կարող ենք եզրակաց-
նել, որ
մեծ տերությունների նկատմամբ ՓՊ-ների կողմից կիրառվող
ռազմավարությունների համադրման և հակադրման խմբերն ունեն
ինչպես ընդհանրություններ, այնպես էլ տարբերություններ։ Գլխավոր
ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ ենթադրում են ՓՊ-ի ակտիվ
փոխազդեցություն մեծ տերությունների հետ, և երկուսն էլ կիրառելի
են մրցակցային (երկու և ավելի մրցակցող մեծ տերություն ներառող)
համակարգերում։ Բայց եթե համադրման խումբը ենթադրում է պրագ-
մատիկ համագործակցություն մեծ տերությունների հետ, ապա հակա-
դրման խումբը՝ հակադրություն սպառնացող մեծ տերությանը։
ՓՊ-ներին վերագրվող ռազմավարություններից համադրման
խմբին են պատկանում բազմավեկտորությունը կամ բազմակողմա-
նիությունը, փոխհամադրումը, ինքնաապահովագրումը և համաձայ-
նությունը, իսկ հակադրման խմբին՝ ավանդական դաշինքը, դաշինքա-
յին ապաստանը, «փափուկ» բալանսավորումն իր «ռազմավարական
չհամագործակցության» տարատեսակով։
Համադրման ռազմավարությունների միջոցով ՓՊ-ն ձգտում է
բացառել որևէ մեծ տերության գերկայությունն իր նկատմամբ՝ իր հա-
մար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում երկու և
ավելի մեծ տերություններ ներգրավելու, նրանց հետ համաժամանակ-
յա փոխգործակցության և, այդպիսով, նրանց փոխբալանսավորելու
միջոցով։ Այդ կերպ համադրման ռազմավարությունները ՓՊ-ի համար
ապահովում են անվտանգության և ինքնուրույնության, մանևրելու ա-
ռավելագույնս հնարավոր մակարդակ։ Այսպիսի ռազմավարություն
կիրառելու համար անհրաժեշտ նվազագույն նախապայմաններն են
տարածաշրջանի բազմակենտրոն-մրցակցային կառուցվածքը՝ երկու և
ավելի մեծ տերությունների առկայությունը, ինչպես նաև ՓՊ-ի ունա-
կությունը՝ այդ մեծ տերություններին համարժեք չափով ներգրավելու
իր համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում
համագործակցության մեջ։
Հակադրման ռազմավարությունները կարող են դաշինքի միջո-
ցով ապահովել ՓՊ-ի առավելագույն հնարավոր անվտանգությունը,
սակայն անհրաժեշտաբար սահմանափակում են նրա ինքնավարութ-
յունը։ Օրինակ, դաշինքներին անդամակցության դիմաց ՓՊ-ները «վճա-
րում են» իրենց ինքնավարությամբ՝ դրա նշանակալի մասը զիջելով ի-
րենց մեծ դաշնակիցներին, ինչպես նաև դիվանագիտական ճկունութ-
յան սահմանափակմամբ։ Ավելին, նկատենք, որ, փորձելով սպառնա-
ցող մեծ տերությունից պաշտպանվել հովանավոր մեծ տերության «վա-
Նկատենք, որ այս դեպքը բնութագրական է
ենթադաշնակցման
ռազմավարու-
թյանը, որին առավել մանրամասն կանդրադառնանք հետագա վերլուծություններում։
69
հանի» տակ, ՓՊ-ն կարող է բախվել այդ մեծ տերությունների մրցակ-
ցության թատերաբեմի կամ կռվախնձորի վերածվելու վտանգին։
НАРЕК ГАЛСТЯН Типы стратегий безопасности малых государств:
сопоставление и противопоставление. – В статье анализируются и – по прин-
ципу их конечного результата, а именно влияния на безопасность и самостоятель-
ность государства, – группируются некоторые стратегии безопасности малых
государств в отношении великих держав. Выдвигается гипотеза, что все стратегии
малых государств можно объединить в четыре группы: сопоставления, сопротив-
ления, самоисключения и приложения. В частности, даются перечни стратегий и
основных характеристик стратегий, которые по своим конечным результатам
можно отнести к первым двум группам. Выявляются также основные условия
применения этих групп стратегий. В заключении отмечаются основные отличия и
общности этих двух групп стратегий.
Ключевые слова։ малое государство, великая держава, внешняя политика, безопас-
ность, стратегия, альянс
NAREK GALSTYAN – Types of Security Strategies of Small States: Compila-
tion and Opposition․ – The article analyses and groups some security strategies of small
states towards the great powers according to the principle of their final result - the im-
pact on the security and independence of the state. It is hypothesized that all strategies
of small states can be grouped into four groups: compilation, opposition, self-exclusion,
and application. In particular, a list of strategies and the main characteristics of strate-
gies are given, which, according to their final results, can be attributed to the first two
groups. The main conditions for the realization of these groups of strategies are also
identified. In conclusion, the main differences and commonalities of these two groups of
strategies are noted.
Key words։ small state, great power, foreign policy, security, strategy, alliance
Օգտագործված աղբյուրների ցանկ
Amstrup, N., 1976. The Perennial Problem of Small States: A Survey of Research Efforts.
Cooperation and Conflict, 1 June, 11(2), pp. 163 - 182.
Bailes, A. J. K., Thayer, B. A. & Thorhallsson, B., 2016. Alliance theory and alliance
‘Shelter’: the complexities of small state alliance behaviour. Third World Thematics: A TWQ
Journal, 2016 August, 1(1), pp. 9-26.
Chikovani, L., 2010. How to stop the bear: strategy of small states. Monterey: Calhoun:
The NPS Institutional Archive.
Contessi, N. P., 2015. Foreign and Security Policy Diversification in Eurasia. Issue Splitting,
Co-alignment, and Relational Power. Problems of Post-Communism, Issue 62, p. 299–311.
Domingo, F. C., 2014. The RMA Theory and Small States. Military and Strategic Affairs, 6(3).
Dwivedi, S. S., 2012. Alliances in international relations theory. International Journal of
Social Science & Interdisciplinary Research, 08, 1(8), pp. 224-237.
Galstyan, N., 2019. Armenische Komplementarität: Außenpolitik eines Kleinstaats in
turbulenten Zeiten. In: Politik und Gesellschaft im Kaukasus. Wiesbaden: Springer VS, pp. 173-192.
Goh, E., 2005. Meeting the China challenge: The U.S. in Southeast Asian regional security
strategies, Washington: The East-West Center.
Kang, D. C., 2007. China Rising: Peace, Power, and Order in East Asia. New York:
Columbia University Press.
Kelley, J., 2005. Strategic Non-cooperation as Soft Balancing: Why Iraq was not Just about
Iraq. International Politics, 42(2), pp. 153-173.
Krause, V. & Singer, J. D., 2001. Minor Powers, Alliances, and Armed Conflict: Some
Preliminary Patterns. In: E. Reiter & H. Gärtner, eds. Small States and Alliances. New York:
70
Physica-Verlag Heidelberg, pp. 15-24.
Kuik, C.-C., 2008. The Essence of Hedging: Malaysia and Singapore’s Response to a
Rising China. Contemporary Southeast Asia
։
A Journal of International and Strategic Affairs,
30(2), pp. 159-185.
Kuik, C.-C., 2016. How do weaker states hedge? Unpacking ASEAN states’ alignment
behavior towards China. Journal of Contemporary China, 25(100), pp. 500-514.
Pape, R. A., 2005. Soft balancing against the United States. International Security, 30(1), pp. 7-45.
Small, M. & Singer, J. D., 1969. Formal Alliances, 1816-1965: An Extension of the Basic
Data. Journal of Peace Research, 6(3), pp. 257-282.
Talukder, M., 1982. The security of small states in the Third World. Canberra Papers on
Strategy and Defence, Issue 25.
Thorhallsson, B. & Bailes, A. J. K., 2017. Do Small States Need ‘Alliance Shelter’?
Scotland and the Nordic Nations. In: Security in a Small Nation: Scotland, Democracy, Politics.
Cambridge: Open Book Publishers, pp. 49-76.
Vaicekauskaitė, Ž. M., 2017. Security Strategies of Small States in a Changing World.
Journal on Baltic Security, 1 November, 3(2), pp. 7-15.
Valiyev, A. & Mamishova, N., 2019. Azerbaijan’s foreign policy towards Russia since
independence: compromise achieved. Southeast European and Black Sea Studies, February,
19(2), pp. 269-291.
Walt, S. M., 1985. Alliance Formation and the Balance of World Power. International
Security, 9(4), pp. 3-43.
Whitaker, B. E., 2010. Soft Balancing Among Weak States? Evidence from Africa.
International Affairs, 86(5), pp. 1109-1127.
Wiberg, H., 1996. Security Рrоblems of Small Nations. In: W. Bauwens, A. Clesse & O.
Knudsen, eds. Small States and the Security Challenge in the New Europe. London: Brassey's, pp. 21-41.
Գալստյան, Ն. (1), 2019. Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի
հիմնական հատկանիշներն ու պատճառները.
Բանբեր
Երևանի
համալսարանի
,
«Միջազգային հարաբերություններ
քաղաքագիտություն»,
2(29), էջ 3-16։
Գալստյան, Ն. (2), 2019.
Հայաստանի
բազմավեկտոր
արտաքին
քաղաքականու-
թյան
հայեցակարգը
և
պրակտիկան,
Եր. ՀՀ ՊԿԱ, էջ 223-236.
Article
Full-text available
This article analyzes the strategy of self-exclusion in the foreign policy of small states, considering their goals and expected results of this strategy, that is, the main conditions for its implementation, the main determinants, and also identifies and characterizes its varieties and practical manifestations. In this context, global transformations also cause changes related to the positions and roles of small states in world politics and international relations. At the same time, global transformations change the understanding of the security of small states, which in turn leads to an increase in the number of studies in this area. Together, these factors become the rationale for the relevance of studying the security problems of small states in modern conditions. In conclusion, the results of the analysis are summarized, the features of the strategy of self-exclusion, common features and differences in its varieties are shown.
Article
Full-text available
Throughout a 35-year period, the Armenian economy has withstood numerous crises and political shocks, including the Spitak earthquake, the fi rst Karabakh war, a decline in GDP by over 50 %, transport blockades, and the 2008 economic crisis. The aftermath of the 2020 44-day war in Nagorno-Karabakh introduced new risks and drastically altered the country’s development and economic conditions. Despite the broader context of international confrontation, which has spilled over into military conflict in Ukraine, the Armenian economy has created possibilities for growth under geopolitical uncertainty. In the short-term perspective, these developments have had a positive impact on economic growth in 2022. However, the continuity of such impact on the Armenian economy depends on the government’s concrete approaches and further existence of current conditions. The article aims to explore the interrelationship between Armenia’s foreign policy and economy in the context of global and regional changes. The policy of the Armenian government is considered through the prism of the main features of the notion “small state,” with particular attention paid to the logic of changes in foreign policy throughout the entire period of independence. By utilizing large-scale statistical data, the article presents the causes of the radical growth of Armenia’s GDP in 2022 while simultaneously analyzing its structure. The development of the country’s energetic system is presented as an illustration of the establishment of a separate field that combines export possibilities, investment potential, and risk formation. The article also covers the reasons for the relative stability of the Armenian economy under the background threat of military escalation.
Article
Full-text available
Discussions of post-Soviet countries’ policies towards Russia have been largely dominated by two mainstream neorealist approaches on states’ alignment choices – balancing and bandwagoning. While the first pattern entails allying against the primary source of threat, the second one opts for allying with the source of principal danger. By means of a case study, this article argues that the balancing-bandwagoning dichotomy is too simplistic in the case of Azerbaijan, which represents another possible paradigm. The research addresses the following question: what is the foreign policy model undertaken by modern Azerbaijan in its relations with Russia? To do so, it refers not only to the neorealist and neoclassical realist theories but also to the notion of national role conception. The article concludes that since 1993 Azerbaijan has pursued a middle-ground foreign policy orientation – strategic hedging – vis-à-vis Russia. Such a multi-tiered hedging behavior, which encompasses elements of both balancing and bandwagoning, has been driven mainly by national security concerns. Meanwhile, the country’s vast oil and gas resources, as well as its non-bloc geopolitical identity, have determined the somewhat ‘distant-from-Russia’ foreign policy orientation of post-Soviet Azerbaijan.
Article
Full-text available
How are small states adjusting to a changing security environment and managing tensions with greater powers in their neighbourhood? Much of the recent literature on small states spends a great deal of time examining challenges to small states and their security policies. Scholars offer several strategies that small states can employ to adjust to a changing security landscape. Small states have two broad options – to focus on their own defence posture, trying to keep their autonomy and stay neutral, or use different cooperative schemes – bandwagon with larger powers, form alliances against dominant powers, or seek shelter and develop hedging strategies. This article reviews survival strategies employed by small states and provides a basis to better understand the behaviour of small states in today’s contested security environment.
Article
Full-text available
The extant literature on alignment behavior has focused primarily on the macro dimensions, i.e. the typology, manifestations and implications of states’ alignment choices vis-à-vis the great power(s). Relatively few studies have examined the micro aspects of alignment choices. This article attempts to fill in the gap by unpacking the constituent component of weaker states’ alignment decisions, with a focus on ASEAN states’ hedging behavior in the face of a rising China in the post-Cold War era. It contends that the enduring uncertainty at the systemic level has compelled the states to hedge by pursuing contradictory, mutually counteracting transactions of ‘returns-maximizing’ and ‘risk-contingency’ options, which seek to offset the potential drawbacks of one another, as a way to project a non-taking-sides stance while keeping their own fallback position at a time when the prospect of power structure is far from clear.
Article
Full-text available
Recent International Relations scholarships and policy publications have used the term “hedging” as an alternative to “balancing” and “bandwagoning” in describing small states’ strategies towards a rising power. In the case of Southeast Asian countries’ responses to a reemerging China, more and more analysts have asserted that none of the smaller states are pursuing balancing or bandwagoning in the strict sense of the terms, and that the states are in fact adopting a “middle” position that is best described as “hedging”. This paper seeks to assess this assertion by performing three principal tasks. First, it attempts to identify the key defining attributes and functions of hedging as a strategy that is distinguishable from pure forms of balancing and bandwagoning. Second, it aims to operationalize the term within the context of Southeast Asia-China relations, by focusing on the cases of Malaysia and Singapore’s response to China in the post-Cold War era. Third and finally, the study explains why these two states have chosen to hedge in the way they do. The central argument of the essay is that the substance of the two smaller states’ policies are not determined by their concerns over the growth of China’s relative power per se; rather, it is a function of regime legitimation through which the ruling elite seek to capitalize on the dynamics of the rising power for the ultimate goal of justifying their own political authority at home.
Article
This study critiques traditional alliance theory because it fails to capture the nuanced alliance motivation and needs of small states. We argue that the concept of alliance “shelter” better explains small state alignment. The theory of alliance shelter has been developed to explain the alliance choices of Western small states, including Iceland, and serves as an important addition to alliance theory. Shelter is the diplomatic, economic, societal, and political alignment response of structurally weak states. Alliance shelter theory differs from traditional alliance theories for the following reasons. First, it regards small states as fundamentally different political, economic, and social units than large states. Second, their alliance shelter relationships are distinctly shaped by domestic as much as international factors. Third, small states benefit disproportionately from international cooperation, including institutional membership, compared with large states. Fourth, shelter theory claims that small states/entities need political, economic, and societal shelter (as well as strategic protection) in order to thrive. Fifth, the social and cultural relationships of the small states with the outside world are elements that have been neglected by alliance theory. Sixth, shelter may also come at a significant cost for the small state/entity. We conduct a plausibility probe of our argument against three contemporary non-Western cases: Armenia, Cuba, and Singapore. We find that the concept of alliance shelter explains their alliance behavior better than traditional alliance theory.
Chapter
The 2014 Referendum on Scottish independence sparked debate on every dimension of modern statehood. Levels of public interest and engagement were unprecedented, as demonstrated by record-breaking voter turnout. Yet aside from Trident, the issue of security was relatively neglected in the campaigns, and there remains a lack of literature on the topic. In this volume Andrew Neal has collated a variety of interdisciplinary perspectives on security and constitutional change in Scotland and the UK, including writing from experts in foreign policy analysis, intelligence studies, parliamentary studies, and journalism. Security in a Small Nation provides an illuminating analysis of the politics of security. Its authors reflect on a number of related issues including international comparisons, alliances, regional cooperation, terrorism, intelligence sharing, democratic oversight, and media coverage. It has a particular focus on what security means for small states and democratic politics. The book draws on current debates about the extent of intelligence powers and their implications for accountability, privacy, and human rights. It examines the foreign and security policy of other small states through the prism of Scottish independence, providing unique insight into the bureaucratic and political processes associated with multi-level security governance. These contributions provide a detailed picture of the changing landscape of security, including the role of diverse and decentralised agencies, and new security interdependencies within and between states. The analysis presented in this book will inform ongoing constitutional debates in the UK and the study of other secessionist movements around the world. Security in a Small Nation is essential reading for any follower of UK and Scottish politics, and those with an interest in security and nationhood on a global scale.
Article
The survey points to the age-old European interest in the role of small states, almost ignored in the recent literature on small states. It is shown that the numerous attempts to define a small state have exclusively been concerned with defining an independent variable to the neglect of a dependent variable, viz. the behavior of small states. The studies on the security policy of small states and on their foreign economic relations are discussed. Other approaches to the study of small states in international relations are analyzed, including various quantitative attempts. In the conclusion some alternatives for further research are suggested.
Article
The foreign policies of the Central Asian republics are widely qualified as "multivector." Ye t this concept remains vague in terms of both its underlying causal mechanism and the goals this policy can serve. Departing from received wisdom, this article recasts the notion both conceptually, in terms of co-alignment, and theoretically, by integrating it into a neoclassical realist framework that emphasizes how the geopolitical characteristics of the Eurasian region interact with the nature of the domestic political regimes to explain multivector foreign policy as a form of statecraft beyond the popular catchphrase.
Article
The George W. Bush administration's national security strategy, which asserts that the United States has the right to attack and conquer sovereign countries that pose no observable threat, and to do so without international support, is one of the most aggressively unilateral U.S. postures ever taken. Recent international relations scholarship has wrongly promoted the view that the United States, as the leader of a unipolar system, can pursue such a policy without fear of serious opposition. The most consequential effect of the Bush strategy will be a fundamental transformation in how major states perceive the United States and how they react to future uses of U.S. power. Major powers are already engaging in the early stages of balancing behavior against the United States, by adopting soft-balancing measures that do not directly challenge U.S. military preponderance but use international institutions, economic statecraft, and diplomatic arrangements to delay, frustrate, and undermine U.S. policies. If the Bush administration continues to pursue aggressive unilateral military policies, increased soft balancing could establish the basis for hard balancing against the United States. To avoid this outcome, the United States should renounce the systematic use of preventive war, as well as other aggressive unilateral military policies, and return to its traditional policy governing the use of force-a case-by-case calculation of costs and benefits.