ArticlePDF Available

ՀՀ բանկային համակարգի 2020 թվականի վերլուծություն

Authors:

Abstract

Problems of banking system’s development in RA / with indicators of 2020 / Key words. Herfindahl-Hirschman coefficient, asset yield, DuPont analysis, correlation coefficient. In 2020, the Armenian banking system faced such "shock" situations as the coronavirus and the 44-day Artsakh war. In order to mitigate the negative impact of the latter, the sector needs to be monitored. This study assessed the concentration within the banking system, which was small, indicating that the industry is competitive. The analysis of the return on assets (ROA) of Armenian banks was carried out by the logic of DuPont's analysis. An attempt was made to identify the reasons for the decrease in the index compared to the previous year, the most significant of which was the decrease in the overall administrative cost-effectiveness. The relationship between bank interest rates and refinancing rates has been studied, and taking into account the tendency of the refinancing rate, the tendency of bank interest rates has been predicted.
Ðñ³ï³ñ³ÏíáõÙ ¿ ²
²ÚÈÀÜîð²Üø
лﳽáï³Ï³Ý λÝïñáÝÇ
·Çï³Ï³Ý ËáñÑñ¹Ç áñáßÙ³Ùμ:
ÐÐ Î¶Ü ÐÐ ´àÎ-Ç ÏáÕÙÇó ÁݹáõÝ»ÉÇ ¿ ³ï»Ý³ËáëáõÃÛáõÝÝ»ñÇ ÑÇÙݳϳÝ
³ñ¹ÛáõÝùÝ»ñÇ ¨ ¹ñáõÛÃÝ»ñÇ Ññ³ï³ñ³ÏÙ³Ý Ñ³Ù³ñ:
²ÚÈÀÜîð²Üø
»é³ÙëÛ³ ·Çï³Ï³Ý ѳݹ»ë
ïÝï»ë³·ÇïáõÃÛáõÝ, ·áñͳñ³ñáõÃÛáõÝ, ϳé³í³ñáõÙ
ÐáõÉÇë – ê»åï»Ùμ»ñ, 2021Ã.
ÊÙμ³·ñ³Ï³Ý ËáñÑáõñ¹
²ÂàôÈ Ø²Ü²êºðÚ²Ü
¹áÏïáñ, åñáý»ëáñ
ÊáñÑñ¹Ç ݳ˳·³Ñ ¨
·É˳íáñ ËÙμ³·Çñ, вڲêî²Ü
¶ðÆÞ² Ô²ðÆ´Ú²Ü
¹áÏïáñ, åñáý»ëáñ
ÐÐ ¶²² ÃÕóÏÇó ³Ý¹³Ù, вڲêî²Ü
ì²ð¸²Ü ´àêî²ÜæÚ²Ü
¹áÏïáñ, åñáý»ëáñ,
,
вڲêî²Ü
üð²ÜêÆê ´²ðàÜ ì²Ü ÈàôÜ
¹áÏïáñ, åñáý»ëáñ, ´ºÈ¶Æ²
غðÆÈÆÜ ÂºÚÈàð
¹áÏïáñ, åñáý»ëáñ, ²ØÜ
ä²àÈà ȺàâÆ
¹áÏïáñ, åñáý»ëáñ, Æî²ÈƲ
êºð¶ºÚ βȺÜæÚ²Ü
¹áÏïáñ, åñáý»ëáñ, ՌԴ
ÈÆÈÆ²Ü ì²Ü Ðàü
¹áÏïáñ, åñáý»ëáñ, ´ºÈ¶Æ²
޲ಠڲܶ
¹áÏïáñ, åñáý»ëáñ, ²ØÜ
²ðØºÜ ê²ü²ðÚ²Ü
ïÝï»ë³·ÇïáõÃÛ³Ý ¹áÏïáñ, вڲêî²Ü
æàÜ àôàÈÞ
¹áÏïáñ, åñáý»ëáñ, ²ÆȲܸ
²ðØ²Ü Ø²ðîÆðàêÚ²Ü
ïÝï»ë³·ÇïáõÃÛ³Ý դոկտոր, вڲêî²Ü
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
2
Research Center ALTERNATIVE
ALTERNATIVE Quarterly Journal
July - September, 2021
Editorial Board:
Tatoul Manasserian – Doctor of Sciences, Professor (Editor in chief), , ARMENIA
Grisha Gharibyan – Doctor of Sciences, Professor, ARMENIA
Vardan Bostanjyan – Doctor of Sciences, Professor, ARMENIA
Francis Baron Van Loon – Doctor of Sciences, Professor, BELGIUM
Marilyn Taylor – Doctor of Sciences, Professor, USA
Paolo Leoci – Doctor of Sciences, Professor, ITALY
Sergey Kalenchyan – Doctor of Sciences, Professor, RUSSIA
Liliane Van Hoof – Doctor of Sciences, Professor, BELGIUM
Xiaohua Yang – Doctor of Sciences, Professor, USA
Armen Safaryan – Doctor of Sciences, ARMENIA
John Walsh – Doctor of Sciences, Professor, THAILAND
Arman Martirosyan – Doctor of Science in Economics, ARMENIA
Исследовательский Центр АЛЬТЕРНАТИВА
АЛЬТЕРНАТИВА Квартальный Журнал
Июль - Сентябрь, 2021
Редакционный Совет:
Татул Манасерян – доктор наук, профессор (Главный редактор, предсеталеь
совета), АРМЕНИЯ
Гриша Гарибян – доктор наук, профессор, АРМЕНИЯ
Вардан Бостанджян – доктор наук, профессор, АРМЕНИЯ
Франсис Барон Ван Лун – доктор наук, профессор, БЕЛЬГИЯ
Мерилин Тейлор – доктор наук, профессор, США
Паоло Леочи – доктор наук, профессор, ИТАЛИЯ
Сергей Каленчян – доктор наук, профессор, РОССИЯ
Лилиан Ван Хоф – доктор наук, профессор, БЕЛЬГИЯ
Шаоа Янг – доктор наук, профессор, США
Армен Сафарян – доктор наук, АРМЕНИЯ
Джон Уолш – доктор наук, профессор, ТАИЛАНД
Арман Мартиросян – доктор наук, АРМЕНИЯ
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
3
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈւՆ
Կարեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (24.08.2021 – 11.09.2021)1
Էվոկաբանկի համեմատական դիրքը վերաբրենդավորման շրջանում Հայաստանի
Հանրապետության բանկային համակարգում 6
Վլադիմիր ՄԿՐՏՉՅԱՆ, Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ (19.07.2021 – 29.08.2021)
Ակտիվների խմբի նորմալության գնահատումը պորտֆելի կառուցմամբ 14
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ (04.07.2021 – 19.07.2021)
Մրցունակությունն ու տնտեսական անվտանգության ապահովումը 22
Սվետլանա ՊԱՆԱՍԵՆԿՈ, Սմբատ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ (15.08.2021 – 09.09.2021)
Ծառայությունների միջազգային առևտուր. վերլուծություն և զարգացման ուղիները
Հայատանի Հանրապետությունում 30
Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Վարդան ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (04.08.2021 – 19.08.2021)
Թռչնաբուծության ոլորտում առկա մրցակցային խնդիրները և դրանց բարելավման
ուղիները Հայաստանի Հանրապետությունում 37
Մարտին ՏՈՆԻԿՅԱՆ (14.08.2021 – 23.08.2021)
Ֆինանսական ինստիտուտների կարգավիճակը. չաշխատող կրեդիտների որոշումը 45
Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (13.08.2021 – 21.08.2021)
«Կանաչ» պարտատոմսերի՝ որպես տնտեսության էկոհամակարգի կայունության
ապահովման միջոցի իրավական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում 51
Գոհար ԱՂԱՋԱՆՅԱՆ (10.08.2021 – 25.08.2021)
Պետական և համայնքային բյուջեների փոխհարաբերությունները ՀՀ-ում 66
Վահան Բաբայան, Հենրիկ Մանուկյան (27.07.2021 – 09.08.2021)
ՀՀ բանկային համակարգի 2020 թվականի վերլուծություն 73
Մերի ՄՈՒՐԱԴՅԱՆ (24.08.2021 – 11.09.2021)
Թվայնացումը որպես ոռոգման տեխնոլոգիաների կատարելագործման ուղի 84
Արփինե ԵԳԱՆՅԱՆ (02.09.2021 – 17.09.2021)
Հարկային քաղաքականության կատարելագործման հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետությունում 91
Սյուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ (21.07.2021 – 02.08.2021)
Մենեջերի որակական հատկանիշները որպես արդյունավետ կառավարման
հիմնարար գործոն շուկայական տնտեսության պայմաններում 99
Քնարիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ (04.09.2021 – 18.09.2021)
ՀՀ պետական պարտքի կառավարումը͎ ռիսկեր և մարտահրավերներ 109
Էմմա ԹԱՎԱԴՅԱՆ (10.09.2021 – 22.09.2021)
Հարկերի գործառույթների փոխկապակցվածությունը 118
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ, Անահիտ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ (05.09.2021 – 21.09.2021)
Լոգիստիկան որպես տրանսպորտային բեռնափոխադրումների
արդյունավետության բարձրացման ուղի 128
1 Փակագծերում նշված են խմբագրության կողմից հոդվածների ստացման և հետագայում տպագրության
ընդունման ժամկետները
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
4
Հեղինե ՊԵՏՐՈՍՅԱՆ (02.09.2021 – 17.09.2021)
ՀՀ և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության վերլուծությունը կորոնավիրուսի
ժամանակաշրջանում 138
Արա ՔԱՌՅԱՆ, Դավիթ ՔԱՐԻՄՅԱՆ (28.08.2021 – 11.09.2021)
Կառուցվածքային ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ կենսա-
թոշակային ֆոնդերի ներդրումների գործիքակազմն ու հարկային հարաբերությունները 146
Լևոն ՀՈՎՆԱՆՅԱՆ (01.09.2021 – 14.09.2021)
Ներդրումային շուկայի միջազգային կարգավորման առանձնահատկությունները 160
Արմեն ՍԱՖԱՐՅԱՆ, Ռաֆայել ՊԵՏՐՈՍՅԱՆ (05.08.2021 – 21.08.2021)
Տրանսֆերային գնագոյացման հիմնախնդիրները ՀՀ-ում զուտ շահույթի մեթոդի
կիրառության դեպքում 172
Համլետ ՄԿՐՏՉՅԱՆ (20.08.2021 – 08.09.2021)
Համաշխարհային տնտեսության սպառնալիքները. շարժընթացը, գործոնները և
դասակարգումը 181
Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ (04.07.2021 – 21.07.2021)
Մարդկային կապիտալի գնահատման մեթոդաբանական հիմնախնդիրները 199
Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ, Գևորգ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (15.07.2021 – 28.07.2021)
Վարկային ռեսուրսների տեղաբաշխման խնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում 212
Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արսեն ԸՌՔՈՅԱՆ (25.08.2021 – 11.09.2021)
Վարկային ռիսկի կառավարման հիմնախնդիրները կրիպտոարժութային
պարտավորությունների համակարգում. բլոկչեյն տեխնոլոգիաների
օգտագործման հնարավորությունները 219
Աշոտ ԶԱԼԻՆՅԱՆ (05.07.2021 – 23.08.2021)
Ժամանակակից քաղաքական էլիտայի մոդեռնացման առանձնահատկությունները 229
Մարգարիտա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Արսեն ՕՀԱՆՋԱՆՈՎ (10.09.2021 – 19.09.2021)
Ֆրանսիայի Հանրապետության ազգային հաշիվների համակարգում ֆինանսական
հաշվի ներդրման մեթոդական առանձնահատկությունները 241
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ, Հ. ԹԵՐԶՅԱՆ, Անդ. ՄԱՐԳԱՐՅԱՆ (09.08.2021 – 27.09.2021)
Տնտեսական բարդության և նորարարությունների փոխազդեցությունները
ինստիտուցիոնալ փոփոխությունների համատեքստում 250
Արմեն ԲՈՇՆԱՂՅԱՆ (15.07.2021 – 10.08.2021)
Ապօրինի միջոցներով ձեռք բերված գույքի օրինականացման կանխարգելման
կազմակերպչական հիմքերը և ոչ մասնագիտացված սուբյեկտները 259
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ (14.06.2021 – 11.07.2021)
Կորպորատիվ կառավարման մոդելների համեմատական վերլուծություն 269
Էրիկա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (09.07.2021 – 24.07.2021)
ՀՀ աշխատանքի շուկայի հիմնական ցուցանիշների վերլուծությունը 282
Արմինե ԱԼՈՅԱՆ (23.06.2021 – 12.07.2021)
Նորամուծությունների ֆինանսավորման տարբերակները և աղբյուրները ՀՀ-ում 292
Ինգա ՍԵԴՐԱԿՅԱՆ (25.06.2021 – 18.07.2021)
Պորտֆելային վերլուծության մատրիցաների համեմատական վերլուծություն 304
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
5
Արսեն ԸՌՔՈՅԱՆ (16.08.2021 – 03.09.2021)
Վարկային ռիսկի գնահատման մեխանիզմները կրիպտոարժութային համակարգում 317
Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆ (06.09.2021 – 19.09.2021)
Համախառն ներքին խնայողությունների, համախառն կապիտալի կուտակման և
ռեսուրսային ճեղքվածքի միտումները Հայաստանի Հանրապետությունում 327
Անահիտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ, Էմիլ ԳՐԻԳՈՐՅԱՆ (06.09.2021 – 18.09.2021)
Հավաքագրման և ընտրության քաղաքականությունների արդյունավետությունը
Հայաստանի ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում 339
Խաչատուր ԲԱԲՈՅԱՆ (13.09.2021 – 22.09.2021)
Առևտրային կազմակերպությունների վճարունակության հիմնահարցը 351
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ (17.08.2021 – 29.08.2021)
Մրցունակության վրա ազդող ռիսկերի կառավարման մեթոդաբանական հիմքերը 360
Էմիլ Գրիգորյան (03.09.2021 – 18.09.2021)
ՄՌԿ բնագավառում տեսական և գործնական հայեցակարգերի էվոլյուցիան և
արդի միտումները 370
Լյուդմիլա Բարսեղյան, Նելլի Դոլուխանյան (05.09.2021 – 25.09.2021)
Հետպատերազմյան հարկային արտոնությունները Արցախում 383
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
73
ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ (2020Թ.
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ)
Վահան ԲԱԲԱՅԱՆ
ՀՊՏՀ Կառավարչական հաշվառում և աուդիտ
ամբիոնի դոցենտ, տ͎գ͎թ͎
Հենրիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հայաստանում ֆրանսիական համալսարանի
ֆինանսներ և կառավարում ֆակուլտետի մագիստրոս
Բանալի բառեր. Հերֆինդալ-Հիրշմանի գործակից, ակտիվների եկամտաբերություն,
Դյուպոնի վերլուծություն, կորելյացիայի գործակից
Ներածություն: 2020թ. աչքի ընկավ մի շարք իրադարձություններով,
որոնց շարքում հարկ է առանձնացնել կորոնավիրուսը (COVID-19), որը Առող-
ջապահության միջազգային կազմակերպության կողմից 2020թ. մարտին դա-
սակարգվեց որպես համավարակ1: Համավարակի տնտեսական վատթար
ազդեցությունը զսպելու նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնա-
կան բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) և տեղական բանկերի իրականացված միջո-
ցառումների շրջանակներում վարկառուներին տրամադրվեց «վարկային ար-
ձակուրդ»: Բացի այդ, 2020թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում սկսվեց
զինված հակամարտություն, որի լիարժեք ազդեցությունը ՀՀ տնտեսության
վրա անգամ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո ամբողջովին կանխա-
տեսելի չէ: Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ-ի գնահատմամբ ՀՀ բանկային համա-
կարգը կայուն է և ունակ է կլանել հավանական ռիսկերը և վարկավորել տըն-
տեսությանը2։
Մեթոդաբանություն և գրականության ակնարկ: Սույն հոդվածում
ներկայացված ուսումնասիրության մեջ օգտագործված տվյալների տեղեկատ-
վական հիմք են հանդիսացել ՀՀ առևտրային բանկերի աուդիտ անցած
2020թ. հաշվետվությունները, ՀՀ ԿԲ-ի և ՀՀ առևտրային բանկերի հրապա-
րակումները: Մեթոդաբանությունը, որն օգտագործվել է տվյալ հետազոտու-
թյան շրջանակներում, հիմնված է անհրաժեշտ տեղեկատվության հավաքա-
1 https://www.who.int/director-general/speeches/detail/who-director-general-s-opening-
remarks-at-the-media-briefing-on-covid-19---11-march-2020
2 ՀՀ ԿԲ, Ֆինանսական կայունության հաշվետվություն 2020, էջ 2
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
74
գրման, ուսումնասիրության (այդ թվում՝ վերլուծական ծրագրաշարով) և վեր-
ջինիս արդյունքների հիման վրա եզրակացություն կատարելու վրա:
Ըստ ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի, հիմնական խնդրի՝ գների կայունության
ապահովմանը զուգահեռ ՀՀ ԿԲ-ի խնդիրներից է ֆինանսական շուկայի կա-
յունության և բնականոն գործունեության ապահովումը1, որոնք գտնվում են
ՀՀ ԿԲ-ի մշտադիտարկման տակ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ
ՀՀ ԿԲ-ի իրավասությունների մեջ է մտնում բանկային գործունեության հիմ-
նական և այլ տնտեսական նորմատիվների սահմանումը2 և այն, որ բանկերը
որոշակի պարբերականությամբ ներկայացնում են հաշվետվական ձևեր:
Բանկային համակարգի կայունության կողքին կարևոր է նաև վերջինիս
գործունեության արդյունավետությունը, ինչը գնահատվել է տվյալ հետազո-
տության ընթացքում ակտիվների եկամտաբերության ԴյուՊոնի վերլուծու-
թյան միջոցով: Բացի այդ, ուսումնասիրվել է վերաֆինանսավորման տոկո-
սադրույքի և ավանդ-վարկերի միջին տոկոսադրույքների միջև կապը, ինչի
հիման վրա կատարվել է կանխատեսում:
Ինչ վերաբերում է բանկային համակարգի կենտրոնացվածության գնա-
հատմանը, ապա հարկավոր է նշել, որ ՀՀ ԿԲ-ն իրականացնում է տվյալ
հաշվարկը՝ հիմնվելով ՀՀ բանկերի ակտիվների, պարտավորությունների և
սեփական կապիտալի ցուցանիշների վրա3։ Սույն հոդվածում առաջարկվում է
կենտրոնացվածության հաշվարկն իրականացնելիս օգտագործել ՀՀ բանկե-
րի վարկերի, ավանդների և ներդրումային գործիքների մեծությունները, քա-
նի որ վերջիններս առավել դիպուկ են բնութագրում բանկերի ներգրավվա-
ծության աստիճանը տվյալ ոլորտում։ ՀՀ բանկային համակարգի ակտիվների
եկամտաբերության (ROA) 2020թ͎ վերլուծությունները4 հնարավորություն են
տալիս պատկերացում կազմել բանկերի ակտիվների եկամտաբերության ցու-
ցանիշի 2019-2020թթ. մեծությունների և դրա փոփոխության վերաբերյալ,
սակայն չեն բացահայտում տվյալ գործակցի ձևավորման գործընթացն ու փո-
փոխության աղբյուրները։ Հետևաբար, ՀՀ բանկերի ROA գործակցի Դյու-
1 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=64633
2 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=64633
3 https://www.cba.am/am/sitepages/fscintroduction.aspx
4 Rumels Management solutions, ՀՀ բանկային համակարգի 2019-2020թթ͎
եկամտաբերության վերլուծություն, էջ 8
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
75
Պոնի վերլուծության անհրաժեշտությունը գործակցին առավել տեղեկատվա-
կան բնույթ հաղորդելն է, որն օգնում է բացահայտել բանկերի գլխավոր թե-
րացումները, որոնց շտկման էլ պետք է ուղղված լինի ակտիվների եկամտա-
բերության բարելավման գործընթացը։
Վերլուծություն: Բանկային համակարգի մրցակցային դաշտը գնահատ-
վում է վերջինիս կենտրոնացվածության աստիճանով, ինչը բնութագրվում է
Հերֆինդալ-Հիրշմանի գործակցով (HHI)1: Նշված հաշվարկի բանաձևը
ներկայացված է ստորև:
որտեղ sn-ը n-րդ բանկի մասնաբաժինն է շուկայում:
Աղյուսակ 1. ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2019-20թթ. տարեվերջերին,
հազար ՀՀ դրամ
Հ
/
Հ
Բանկի
31.12.2020
31.12.2019
1
Ամերիաբանկ
696,495,523
585,741,899
2
Հայբիզնեսբանկ
635
,054,512
563,422,576
3
Արդշինբանկ
634,160,979
467,390,649
4
Ակբա
-
Կրեդիտ
Ագրիկոլ
Բանկ
328,035,951
295,756,158
5
Ինեկոբանկ
216,462,240
238,649,450
6
Կոնվերս
բանկ
229,595,621
226,444,991
7
ՎՏԲ
-
Հայաստան
բանկ
203,703,726
188,920,564
8
Հայէկոնոմբանկ
193,33
7,215
176,106,613
9
Արմսվիսբանկ
123,498,224
96,611,921
10
Յունիբանկ
156,575,090
141,401,217
11
Արարատբանկ
148,222,057
135,921,392
12
Էյչ
-
էս
Բի
Սի
Բանկ
Հայաստան
143,745,937
118,921,797
13
Արցախբանկ
118,074,936
102,632,817
14
Էվոկաբանկ
111,71
6,348
101,556,815
15
Այդի
բանկ
94,522,560
77,379,245
16
Բիբլոս
Բանկ
Արմենիա
39,321,912
34,517,722
17
Մելլաթ
բանկ
19,424,936
12,567,458
Ընդամենը
4,091,947,767
3,563,943,284
ՀՀ ԿԲ-ն կենտրոնացումը հաշվում է բանկերի ակտիվների, պարտավո-
րությունների և սեփական կապիտալի հիման վրա: Սակայն ելնելով այն
1 https://www.investopedia.com/terms/h/hhi.asp
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
76
փաստից, որ բանկերի հիմնական գործառույթներն են միջոցներ ներգրավելը
(ավանդներ ընդունել) և տեղաբաշխելը (վարկ տրամադրելը կամ ներդրումա-
յին բանկի դեպքում ներդրումային գործարքները)՝ առաջարկվում է Հերֆին-
դալ-Հիրշմանի գործակիցը հաշվարկել հաճախորդների նկատմամբ պարտա-
վորությունների (տոկոսային և անտոկոս), հաճախորդներին տրված վարկերի
և ներդրումային արժեթղթերի հիման վրա և մեկնաբանելիս առաջնահերթու-
թյունը տալ վերջիններիս: Ստորև ներկայացված են ՀՀ բանկերի վարկային և
ավանդային պորտֆելները 2019-20թթ.:
Աղյուսակ 2. ՀՀ բանկերի ավանդների պորտֆելը 2019-20թթ.
տարեվերջերին, հազար ՀՀ դրամ
Հ/Հ
Բանկի անվանում 31.12.2020 31.12.2019
1 Ամերիաբանկ 598,960,666 593,223,433
2 Հայբիզնեսբանկ 603,633,107 572,141,369
3 Արդշինբանկ 339,772,972 396,998,874
4 Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
296,944,080 254,667,620
5 Ինեկոբանկ 220,478,528 195,656,532
6 Կոնվերս բանկ 227,973,075 222,172,144
7 ՎՏԲ-Հայաստան բանկ 261,032,419 243,876,187
8 Հայէկոնոմբանկ 112,495,410 113,366,878
9 Արմսվիսբանկ 134,700,221 120,840,386
10 Յունիբանկ 156,805,550 189,738,550
11 Արարատբանկ 97,936,482 83,418,886
12 Էյչ-էս Բի Սի Բանկ Հայաստան
170,863,821 162,843,540
13 Արցախբանկ 103,247,685 101,492,371
14 Էվոկաբանկ 124,226,407 100,127,629
15 Այդի բանկ 66,773,517 58,819,120
16 Բիբլոս Բանկ Արմենիա 58,995,826 68,172,012
17 Մելլաթ բանկ 5,548,121 4,442,635
Ընդամենը 3,580,387,887
3,481,998,166
Աղյուսակ 1-ը և 2-ը ցույց են տալիս, որ ՀՀ բանկերի վարկային պորտ-
ֆելը և ներդրումային արժեթղթերն անհամաչափ են բաշխված բանկերի մի-
ջև, սակայն այդ բաշխմանը քանակական բնութագիր տալու համար անհրա-
ժեշտ է ՀՀ առևտրային բանկերի հաճախորդներին տրամադրած վարկերի,
ավանդների (հաճախորդներին նկատմամբ պարտավորությունների) և ներ-
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
77
դրումային արժեթղերի հիման վրա հաշվարկել Հերֆինդալ-Հիրշմանի գոր-
ծակցի արժեքները, որոնք ներկայացված են աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3. ՀՀ բանկային համակարգի Հերֆինդալ-Հիրշմանի գործակցի
արժեքները ըստ դիտարկվող հոդվածի 2019-20թթ. տարեվերջերին
31.12.2020
31.12.2019
Աճ (%)
Ակտիվներ 0.0903 0.0882 2
Պարտավորություններ
0.0960 0.0943 2
Սեփական կապիտալ 0.0677 0.0669 1
Վարկեր 0.1013 0.0970 4
Ավանդներ 0.0955 0.0968 -1
Արժեթղթեր 0.1077 0.1046 3
Արժեքները մեկնաբանելիս պետք է նկատի ունենալ, որ 0.15-ից փոքր
արժեքը բնորոշ է մրցակցային շուկային, 0.15-ից 0.25 միջակայքի արժեքնե-
րը՝ հարաբերականորեն կենտրոնացված շուկայի, իսկ 0.25-ը գերազանցող
արժեքները՝ կենտրոնացված շուկաներին: Աղյուսակ 3-ից տեսանելի է, որ ՀՀ
բանկերի պարագայում բոլոր դեպքերում գործակիցը փոքր է 0.15-ից, այսին-
քըն շուկան մրցակցային է: Գործակցի ամենաբարձր արժեքները դիտվել են
վարկերի և արժեթղթերի դեպքում, որոնցից 1-ինը նախորդ տարվա համե-
մատ 4% աճ է գրանցել: 1 բանկի գծով ամենախոշոր կենտրոնացումը դիտվել
է ներդրումային արժեթղթերում, որոնց 25%-ը «Արմսվիսբանկ»-ինն է:
Անդրադառնալով ակտիվների եկամտաբերության գործակցի (ROA) ու-
սումնասիրությանն, այն իրականացնենք Դյուպոնի վերլուծության1 տրամա-
բանությամբ: Դյուպոնի վերլուծության ժամանակ դիտարկվող գորակիցը
(տվյալ դեպքում ROA-ն) տրոհվում է մի քանի գործակիցների, որի նպատակն
է բացահայտել, թե գլխավոր գործակցի արժեքի փոփոխությունն հատկապես
որ բաղադրիչի փոփոխությունից է բխում: Չնայած, որ վերլուծության այս տե-
սակը սովորաբար կիրառվում է սեփական կապիտալի եկամտաբերության
(ROE) ցուցանիշի ուսումնասիրության ժամանակ, նշված մոդելի տրամաբա-
նությունը և ֆինանսական կազմակերպությունների առանձնահատկություն-
ները հաշվի առնելով մոդելը կարելի է կիրառել նաև բանկերի ակտիվների
եկամտաբերության հաշվարկում:
1 https://corporatefinanceinstitute.com/resources/knowledge/finance/dupont-analysis/
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
78
որտեղ
NP - Net profit – զուտ շահույթն է հարկումից հետո,
EBT – Earnings before tax – զուտ շահույթն է նախքան շահութահարկը,
GP – Gross profit – համախառն եկամուտն է, որը բանկերի դեպքում
դիտարկվել է որպես տոկոսային եկամուտների և ծախսերի տարբերություն,
Income – Interest income – տոկոսային եկամուտների հանրագումարն է,
TA – Total assets – ընդամենը ակտիվների մեծությունն է:
Բանկերի դեպքում համախառն եկամուտը դիտարկվել է տոկոսային
եկամուտների և ծախսերի տարբերությունը, քանի որ նշված հոդվածներն են
ներառում բանկի հիմնական գործունեությունից ստացված եկամուտներն ու
ծախսերը (արտադրական ընկերությունների դեպքում կօգտագործվեր հա-
սույթի և ինքնարժեքի ծախսերի տարբերությունը):
Աղյուսակ 4. ՀՀ բանկերի ROA ցուցանիշի Դյուպոնի վերլուծությամբ
հաշվարկը 2020թ.-ի համար
Բանկի
NP/EBT EBT/GP
GP/Income Income/TA ROA
1 Ամերիաբանկ 0.80 0.32 0.53 0.06 0.008
2
Հայբիզնեսբանկ
0.23 0.02 0.29 0.06 0.000
3
Արդշինբանկ
0.85 0.39 0.44 0.08 0.011
4
Ակբա
-
Կրեդիտ
Ագրիկոլ
Բանկ
0.72 0.15 0.56 0.09 0.005
5
Ինեկոբանկ
0.81 0.31 0.58 0.09 0.013
6
Կոնվերս
բանկ
0.84 0.24 0.55 0.08 0.008
7
ՎՏԲ
-
Հայաստան
բանկ
0.59 0.15 0.64 0.11 0.006
8
Հայէկոնոմբանկ
0.79 0.47 0.50 0.08 0.015
9
Արմսվիսբանկ
0.81 0.72 0.38 0.07 0.016
10
Յունիբանկ
0.54 0.04 0.52 0.08 0.001
11
Արարատբանկ
0.83 0.19 0.48 0.07 0.005
12
Էյչ-էս Բի Սի Բանկ Հայաստան 0.70 0.33 0.78 0.05 0.010
13
Արցախբանկ
0.78 0.22 0.57 0.10 0.009
14
Էվոկաբանկ
0.73 0.14 0.51 0.07 0.004
15
Այդի
բանկ
0.69 0.21 0.61 0.08 0.007
16
Բիբլոս Բանկ Արմենիա 0.77 0.68 0.42 0.06 0.014
17
Մելլաթ
բանկ
0.81 0.69 0.98 0.05 0.028
Միջին
ցուցանիշ
0.72 0.31 0.55 0.08 0.094
Ստանդարտ շեղում 0.15 0.21 0.15 0.01 0.01
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
79
Վերոնշյալ բանաձևից պարզվում է, որ համապատասխան կրճատումնե-
րով ստացվում է ակտիվների եկամտաբերության ստորև նշված բանաձևը:
Արդյունքում 2020թ. ստացվում են աղյուսակ 4-ի ցուցանիշները:
Վերոնշյալ վերլուծության ընթացքում միջին ցուցանիշի և ստանդարտ
շեղման հաշվարկը նպատակ են հետապնդում գնահատել ակտիվների եկա-
մտաբերության բաղադրիչ գործակիցներից որոնց մասով է ցրվածությունը
մեծ ՀՀ բանկային համակարգում: Մասնավորապես, աղյուսակից պարզ է, որ
ցրվածքը առավել մեծ է «EBT/GP» գործակցի դեպքում, ինչը բնութագրում է
ընդհանուր և վարչական ծախսերի կառավարման արդյունավետությունը:
Ակտիվների եկամտաբերության ցուցանիշի և վերջինիս բաղադրիչների
փոփոխությունները արձանագրելու համար անհրաժեշտ է կատարել միևնույն
հաշվարկը 2019թ. համար (աղյուսակ 5), որից հետո կարող ենք եզրահանգել,
թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել և թե ինչով է այն պայմանավորված:
Աղյուսակ 5. ՀՀ բանկերի ROA ցուցանիշի և Դյուպոնի վերլուծության
բաղադրիչների 2019-20թթ. համեմատություն
Աղյուսակ 5-ից տեսանելի է, որ ակտիվների եկատմաբերության գործա-
կիցը նվազել է 37%-ով 2019թ. տարեվերջի նկատմամբ, ինչը բացասական
երևույթ է և գուժում է ակտիվների կառավարման պակաս արդյունավետու-
թյան մասին: Ընդհանուր առմամբ կարող ենք փաստել, որ այս տեղաշարժը
պայմանավորված է ՀՀ բանկերի ընդհանուր ակտիվների 14.5% աճով, մինչ-
դեռ տարեկան զուտ շահույթի ընդհանուր մեծությունը նվազել է գրեթե 28%-
ով: Այժմ առավել մանրամասն դիտարկենք Դյուպոնի վերլուծության մեջ նե-
րառված բաղադրիչ գործակիցները: Նախ նկատենք, որ ընդհանուր բանկա-
յին համակարգի համար 3-րդ և 4-րդ գործակիցների դեպքում էական փոփո-
խություն տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է 1-ին գործակցին, ապա վերջինս
Հ/Հ
Գործակից 31.12.2020 31.12.2019 Աճ (%)
1 NP / EBT 0.72 0.79 -8
2 EBT / GP 0.31 0.49 -37
3 GP / Income 0.55 0.54 2
4 Income / TA 0.08 0.08 -1
ROA 0.0094 0.0150 -37
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
80
բնութագրում է շահութահարկի ծախսային բեռը «զուտ շահույթ նախքան
հարկումը» հոդվածի վրա: Նկատելի է, որ 2020թ. դեպքում նշված ծախսի
բեռն ավելացել է՝ չնայած այն փաստին, որ 2019-20թթ. շահութահարկի դրույ-
քը 20%-ից նվազել է 18% (սկսած 01.01.20-ից)1: Այն, որ 18% շահութահարկի
պարագայում տվյալ գործակցի արժեքը բոլոր բանկերի դեպքում 0.82 չէ,
պայմանավորված է հարկային և ՖՀՄՍ-ներով վարվող հաշվառման տար-
բերություններով:
Երկրորդ գործակիցը, որի փոփոխությամբ էլ մեծապես պայմանավոր-
ված է ընդհանուր ակտիվների եկամտաբերության գործակցի նվազումը, իր
մեջ ներառում է կոմիսիոն եկատուներն ու ծախսերը, հիմնական միջոցների և
ոչ նյութաական ակտիվների մաշվածության ու ամորտիզացիոն ծախսերը,
այլ գործառնական եկամուտներ ու ծախսերը, ինչպես նաև աշխատավարձի
հատկացումները: Տվյալ գործակցի նվազումը փաստում է, որ ընդհանուր և
վարչական ծախսերի մասնաբաժինը մեծացել է, ինչը խոսում է ծախսերի
կառավարման անարդյունավետության մասին: Իհարկե, առավել հստակ
եզրահանգման համար կպահանջվի այս գործակիցը իր հերթին տրոհել 3-4
գործակիցների՝ խորքային պատճառները բացահայտելու համար: Այժմ անդ-
րադառնանք բանկային տոկոսադրույքների փոփոխությանը: Միայն 2020թ.
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխվել է 5 անգամ (աղյու-
սակ 6):
Աղյուսակ 6. ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքերի
փոփոխությունները2
Սահմանման
ամսաթիվ
Վերաֆինանսավորման
տոկոսադրույք
15-06-21 6.50%
04-05-21 6.00%
02-02-21 5.50%
15-12-20 5.25%
15-09-20 4.25%
16-06-20 4.50%
28-04-20 5.00%
17-03-20 5.25%
10-09-19 5.50%
29-01-19 5.75%
14-02-17 6.00%
27-12-16 6.25%
1 https://www2.deloitte.com/content/dam/Deloitte/am/Documents/tax/tax_news_04-07_2019.pdf
2 https://www.cba.am/am/SitePages/fmompiinterestrates.aspx
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
81
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքակա-
նության գործիքներից մեկն է, որը ցույց է տալիս այն տոկոսադրույքը, որով
ՀՀ բանկերը պարտք են վերցնում ՀՀ ԿԲ-ից իրացվելիության ցանկալի մա-
կարդակի հասնելու համար1: Աղյուսակից երևում է, որ հիշյալ փոփոխություն-
ները հաճախակի են հատկապես 2020թ. և նշված 3.5 տարում կատարված
12 փոփոխություններից 8-ը տեղի են ունեցել վերջին 1.5 տարվա ընթացքում:
Գծապատկեր 1. ՀՀ վերաֆինանսավորման և բանկերի՝ ֆիզիկական
անձանց ՀՀ դրամով ավանդների և վարկերի ամսական տոկոսադրույքները
2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունիսի 30
Գծապատկեր 1-ում որպես ավանդների և վարկերի միջին տոկոսադը-
րույք օգտագործվել որպես ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող ֆինանսական
շուկայի միջին ամսական տոկոսադրույքների պատմական շարքի ֆիզիկա-
կան անձանց մինչև 1 տարի ժամեկտով վարկերի և ավանդների տոկոսա-
դրույքները: Գծապատկեր 1-ից տեսանելի է, որ հստակ վերաֆինանսավոր-
ման և վարկ-ավանդների միջև հստակ կապ չկա: Տվյալ կապը գնահատվում
է կորելյացիայի ֆունկցիայի միջով, որի արդյունքում ստացվում են աղյուսակ
7-ում նշված արժեքները: Կորելյացիայի 0.5-ին մոտ արժեքը ենթադրում է դի-
տարկվող տարրերի միջև կապի առկայությունը, որը, սակայն, ուժեղ չէ: Աղ-
յուսակից երևում է, որ ավանդների տոկոսադրույքի ցրվածքի 51.7%-ը և վար-
կերի տոկոսադրույքի ցրվածքի 48.9%-ը պայմանավորված են վերաֆինան-
սավորման տոկոսադրույքի փոփոխությամբ, իսկ մնացածը՝ այլ գործոննե-
րով: Ուստի, հաշվի առնելով 2021թ. վերաֆինանսավորման տոկոսադրույքի
1 https://www.hamakarg.am/?p=6445
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
82
աճի տեմպը՝ կանխատեսվում է ավանդների և վարկերի տոկոսադրույքների
աճ, ինչը, սակայն, միանշանակ չէ կապի ոչ մեծ ուժգնության պատճառով:
Աղյուսակ 7. ՀՀ բանկերի ֆիզիկական անձանց դրամով վարկերի և ավանդների
տոկոսադրույքերի կորելյացիան վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ
Վերաֆինանսավորման
տոկոսադրույքի
հետ
կորելյացիայի գործակից
մինչև
1
տ
.
ա
վանդ
0.517
մի
նչև
1
տ
.
վ
արկ
0.498
Եզրակացություն: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ կա-
րող ենք փաստել, որ բանկային համակարգը 2020թ. արդյունքներով ներկա-
յացնում է մրցակցային շուկայի օրինակ, ընդ որում 2019թ. համեմատ փոփո-
խությունն էական չէ և չի կանխատեսվում կենտրոնացվածության զգալի աճ:
Դյուպոնի վերլուծության մոդելով կատարված ՀՀ բանկային համակար-
գի ակտիվների եկամտաբերության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վեր-
ջինիս մեծությունը նվազել է 37%-ով՝ գլխավորապես պայմանավորված լինե-
լով ընդհանուր և վարչական ծախսերի կառավարման արդյունավետության
նվազմամբ: Չնայած շահութահարկի դրույքի 2% նվազմանը՝ շահութահարկի
ծախսի բեռը հարաբերականորեն ավելի մեծ է եղել 2019թ.-ի համեմատ՝ պայ-
մանավորված հարկային և ֆինանսական հաշվառման տարբերություններով:
2020թ. հունիսից մինչև 2021թ. հուլիսը ՀՀ ԿԲ-ն 7 անգամ բարձրացրել է
վերաֆինանսավորման դրույքը՝ 4.25%-ից այն հասցնելով 6.25%-ի: Վերաֆի-
նանսավորման և ավանդ-վարկերի տոկոսադրույքների միջև առկա միջին
ուժգնության կապի պայմաններում կանխատեսվում է ՀՀ առևտրային բան-
կերի կողմից տոկոսադրույքների աճ:
Չնայած 2020թ. ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցություն ու-
նեցած որոշ գործոնների՝ ՀՀ բանկային համակարգը գտնվում է կայուն վի-
ճակում և վերջինիս գործունեության շարունակականությանը վտանգ չի
սպառնում, ինչին կարող ենք եզրահանգել նաև ՀՀ բանկերի ֆինանսական
հաշվետվությունների աուդիտորական եզրահանգումներից:
²ÚÈÀÜîð²Üø ¶Çï³Ï³Ý ѳݹ»ë
83
Վահան Բաբայան, Հենրիկ Մանուկյան
ՀՀ բանկային համակարգի 2020 թվականի վերլուծություն
Բանալի բառեր. Հերֆինդալ-Հիրշմանի գործակից, ակտիվների եկամտաբերություն,
Դյուպոնի վերլուծություն, կորելյացիայի գործակից:
2020թ. ՀՀ բանկային համակարգը բախվեց այնպիսի «շոկային» իրավիճակ-
ների, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը և Արցախյան 44-օրյա
պատերազմը: Վերջիններիս բացասական ազդեցությունը մեղմելու համար
ոլորտն անհրաժեշտ է մշտադիտարկման տակ պահել: Սույն հետազոտու-
թյան շրջանակներում գնահատվել է ՀՀ բանկային համակարգի կենտրո-
նացվածությունը, որը փոքր էր, ինչը վկայում է ոլորտի մրցակցային լինելու
մասին: Իրականացվել է ՀՀ բանկերի ակտիվների եկամտաբերության (ROA)
վերլուծություն ԴյուՊոնի վերլուծության տրամաբանությամբ և փորձ է արվել
վերհանել ցուցանիշի նախորդ տարվա նկատմամբ նվազման պատճառները,
որոնցից առավել նշանակալիցն ընդհանուր և վարչական ծախսերի կառա-
վարելիության արդյունավետության նվազումն էր:
Vahan Babayan, Henrik Manukyan
Analysis of the banking system of the Republic of Armenia for 2020
Key words: Herfindahl-Hirschman coefficient, asset yield, DuPont analysis, correlation
In 2020, the Armenian banking system faced such "shock" situations as the coronavirus
and the 44-day Artsakh war. In order to mitigate the negative impact of the latter, the
sector needs to be monitored. This study assessed the concentration within the banking
system, which was small, indicating that the industry is competitive. The analysis of the
return on assets (ROA) of Armenian banks was carried out by the logic of DuPont's ana-
lysis. An attempt was made to identify the reasons for the decrease in the index com-
pared to the previous year, the most significant of which was the decrease in the overall
administrative cost-effectiveness. The relationship between bank interest rates and
refinancing rates has been studied, and the tendency of interest rates has been predicted.
Ваан Бабаян, Генрик Манукян
Анализ банковской системы РА на 2020 год
Ключевые слова: коэффициент Херфиндаля-Хиршмана, доходность активов, анализ
DuPont, коэффициент корреляции
В 2020 году банковская система Армении столкнулась с такими «шоковыми» си-
туациями, как коронавирус и 44-дневная арцахская война. Чтобы смягчить нега-
тивное влияние последнего, необходимо проводить мониторинг отрасли. В этом
исследовании оценивалась концентрация в банковской системе, которая была не-
большой, что указывает на конкурентоспособность отрасли. Анализ доходности
активов (ROA) армянских банков проводился по логике анализа DuPont. Была сде-
лана попытка выявить причины снижения индекса по сравнению с предыдущим
годом, самым значительным из которых является снижение общей администра-
тивной эффективности затрат. Была изучена взаимосвязь между банковскими про-
центными ставками и ставками рефинансирования.
ResearchGate has not been able to resolve any citations for this publication.
ResearchGate has not been able to resolve any references for this publication.